Արմեն Մկրտչյան. Եվրոպայի առաջնությունում մեր բոլորը ըմբիշները լավ էին գոտեմարտում

09/05/2017 schedule18:52

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր մարզիկների մասնակցությունը Եվրոպայի 2017 թ. առաջնությանը գնահատում է լավ: Մայիսի 2-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մրցաշարում նրա թիմը 3 մեդալ նվաճեց: Բրոնզե մեդալակիրներ դարձան Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): Armtimes.com-ի հետ զրուցում մարզիչը նշեց, որ սա այս մարզիկների առավելագույնը չէր: 

«Կարող էին ավելին: Գրիգորյանն էլ կարող էր, շանսը բաց թողեց, Բերիանիձեն նույնպես կարող էր, թեթեւ սխալի պատճառով պարտություն կրեց: Ֆրանգուլյանը, իհարկե, հնարավորինս ամեն ինչ արեց: Նախկինում նա թուրքին տուշեով պարտվել էր, այս անգամ պատասխանը տվեց (խմբ. թուրք Աբդի Զուրնաչին): Ընդհանուր առմամբ` ելույթները գնահատում եմ լավ, կարեւորը բոլոր տղաները լավ էին գոտեմարտում»,- ասաց նա:

Ֆրանգուլյանը եւ Գրիգորյանը պարտվեցին առաջնության կիսաեզրափակչում: Հետագայում բրոնզի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթեց Աբդի Զուրնաչիին (10:0), իսկ Գրիգորյանը՝ հույն Քիրիլոս Բինենմփաումին (9:3):

Մյուս քաշային կարգերում հանդես եկած մարզիկներից էլ Մկրտչյանը գոհ է: Թեեւ մեդալներ չեն նվաճել, սակայն ներդրել են իրենց առավելագույնը: Այս շարքում մասնագետն առանձնացրեց Վահե Թամրազյանի տրամադրվածությունը: Նա քառորդ եզրափակչում պարտվելուց հետո բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացավ, սակայն պարտվեց սփոփիչ գոտեմարտում:

«Վահե Թամրազյանը պարզապես մի քիչ չհավատաց ինքն իրեն: Նա իր չափով, նույնիսկ ավելի արդարացրեց սպասելիքները. պարտվելիս էլ պետք է պատվով պարտվել, պայքարել, նա հանձված դուրս չեկավ պարտվելու համար»,- ասաց նա:

Եվրոպայի 2017 թ. առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, բացի նշված մարզիկներից՝ ներկայացնում էին նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Այս մրցաշարից ազատոճայինները վերադարձան ավելի շատ մեդալներով, քան հունահռոմեականները: Վերջիններիս կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Ռիո 2016-ի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ)՝ թիմի միակ մեդալը: Այս հանգամանքը, սակայն Արմեն Մկրտչյանը չի կարեւորում:

«Կարող լինել, սպորտ է, քանի~ օլիմպիական չեմպիոններ պարտվեցին: Եթե օլիմպիական չեմպիոն է, չի նշանակում, որ միշտ պետք է հաղթի, քանի որ մրցակիցներն էլ են պայքարում չեմպիոն դառնալու համար: Մեր տղաներին ես մի բան եմ ասել՝ չեմպիոնին պետք է հաղթել եւ չեմպիոն դառնալ: Ժողովրդի մեջ կա այդ մտածելակերպը, որ չեմպիոն է, պետք է միշտ չեմպիոն լինի: Դա հնարավոր չէ»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունից հետո ազատոճայինները որոշ ժամանակ հանգստանալու են, այնուհետեւ կրկին կսկսվեն հավաքները: Արմեն Մկրտչյանը նախնական պլան ունի, սակայն առաջիկա հավաքների վերաբերյալ որոշումներ կլինեն մոտ օրերս:

Տպել
2409 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ