15 հազար դրամներ տրամադրելու մեջ որեւէ անօրինական բան չկա. Նիկոլ Փաշինյան

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Ելք» դաշինքի կողմից առաջարկվող «15 հազար դրամների» սոցիալական աջակցության դրույթին, որը տրամադրելու են ընտրակաշառքից հրաժարված բոլոր այն քաղաքացիներին, որոնք քաղաքապետարանում համապատասխան դիմում կգրեն: Հարցմանը, թե արդյոք այդ առաջարկն անօրինական է, Նիկոլ Փաշինյանը կտրուկ բացասական պատասխան տվեց: «Արդյո՞ք իրավական առումով մենք որեւէ խնդիր ունենք այս առաջարկի հետ: Այսինքն՝ արդյոք այն հակաօրինական որեւէ տարր պարունակում է: Սրա պատասխանը միանշանակ բացասական է, այն 100 տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձավ այդ առաջարկի քաղաքական շեշտադրմանը:

Երեւանի քաղաքապետի թեկնածուն նկատում է, որ քաղաքական ուժը պետք է տիրապետի իր շուրջ ստեղծված իրավիճակին՝ նկատի ունենալով այն, որ քաղաքական ուժի գործունեության վայրում, այդ ուժը պետք է լուծումներ առաջարկի այն խնդիրների վերաբերյալ, որոնք որոշակի ճգնաժամային իրավիճակ են առաջացրել: Բանախոսը Հայաստանում ստեղծված ընտրակաշառքի ինստիտուտը համարում է քաղաքական ճգնաժամ, իսկ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն իրենց պարտքն են համարում այդ ճգնաժամից լուծում առաջարկել՝ պատրաստ լինելով նաեւ այդ խնդրի հետ կապված այլ մեխանիզմներ քննարկելու:

«Որեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի համար բարոյական չի, երբ որ նա իր կեցվածքով եւ դիրքորոշմամբ որոշի, որ այն ընտրողները, որոնք քվեարկում են ընտրակաշառքով, ինքը հրաժարվում է այդ ընտրողների հետ աշխատել եւ նրանց փորձել բերել օրենքի, օրինականության, քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության դաշտ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս համոզմամբ՝ Երեւան քաղաքի բյուջեն «Ելք» դաշինքի հաղթանակից հետո 30-40 միլիարդ դրամով կավելանա, իսկ իրենց առաջարկած ուղերձն ընդունած քաղաքացիները Երեւան քաղաքում ձեւավորում են արդյունավետ եւ ժողովրդական իշխանություն՝ կոռումպացված եւ կլանային իշխանության փոխարեն՝ նպաստելով Երեւան քաղաքի բյուջեի ավելացմանը:

«Ընտրակաշառքով ընտրողների հնարավոր թիվը (եթե ընտրությանը մասնակցած բոլոր ընտրողները դիմում գրեն), եթե բազմապատկում ենք 15 հազար դրամով, ապա շուրջ 3 միլիարդ դրամ է կազմում, իսկ այդ 3 միլիարդ դրամը «Ելք»-ի խոստացած 30 միլիարդ լրացուցիչ մուտքերի ընդամենը 10 տոկոսն է»,- բացատրեց Ն. Փաշինյանը: Վերջինս կարծում է, որ այդ կերպ նաեւ քաղաքացիները կօգնեն, որ Երեւանի բյուջե էական մուտքեր արվեն:

«Մեր փորձագետների գնահատմամբ՝ Երեւան քաղաքում մոտավորապես 15 միլիարդ դրամի գույքահարկի թերագնահատում կա: Անշարժ գույքի գույքահարկը ձեւավորվում է շենք շինության կադաստրային արժեքով եւ այն դեպքերը…. եւ մամուլն այդ մասին գրել է, որ շենքերի կադաստրային արժեքները թերագնահատված են: Այսինքն՝ որեւէ մի սուբյեկտ, որը գույքահարկ պետք է վճարի, օրինակ 1 մլն դրամ, վճարում է 40 հազար դրամ: Այդ թերագնահատումները շատ արագ կվերացվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանն, ու թվեց բյուջեի մուտքերն ավելացնելու «Ելք» դաշինքի առաջարկած տարբերակները: Դրանից մեկը ծառայությունների մատուցման պայմանագրերում ուռճացված գներն են: Օրինակ՝ Երեւանում տեղակայված նստարանները թանկ գնով են ձեռք բերվում եւ տեղեկություն չկա, թե որքան է ձեռք բերվել:

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը նույնպես անդրադարձավ սոցիալական վճարների օրինականությանը: «Արդյո՞ք այդ դիմումը հաղորդում չի հանցագործության մասին: Դուք մի հատ պատկերացրեք, որ Երեւան քաղաքում տեղի է ունեցել իշխանափոխություն: Այսինքն՝ այդ դիմումները քաղաքացիները կարող են գրել այն ժամանակ, երբ «Ելք» դաշինքը եկել է իշխանության եւ մենք կարծում ենք, որ դա այնպիսի մթնոլորտ է փոխելու ՀՀ-ում, որ այդ դիմումների ոստիկանություն ներկայացնելու կարիքը չի լինելու, որովհետեւ ոստիկանությունն իր մեջ խնդիրներ է ունենալու սրանք չբացահայտելու առումով»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ անդրադարձավ մայրաքաղաքի մետրոպոլիտենի նոր կայարանի բացման խոստմանը, որը «Ելք» դաշինքն իրատեսական է համարում: Նա հիշեցրեց, որ 250 միլիոն եվրոն վերաբերվում է երկու նոր կայարանի կառուցմանը, որոնցից մեկը պետք է տեղակայվի Աջափնյակ վարչական շրջանի Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկի մոտ, իսկ մյուսը՝ Գեւորգ Չաուշի արձանին հարող տարածքում: «Երբ Ելք դաշինքն ասում է՝ պետք է կառուցենք, ընդ որում, ասում է, որ մինչեւ 2022 թվականը հնարավոր է ավարտել Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանը, խոսքը գնում է Հալաբյան փողոցի վրա տեղակայված այժմյան կայարանի մասին, որի շինարարությունը կանգնած է, եւ որի շարունակումը չի պահանջում այնքան գումար` նոր երկու կայարանների մասին»,- նշեց Դավիթ Խաժակյանը: Երեւանի ավագանու թեկնածուի խոսքով՝ Աջափնյակի կայարանի թունելը գրեթե պատրաստ է, մնացել են տեխնիկական հարցեր եւ հնարավոր է մինչեւ 2022 թվականը ունենալ նման կայարան, իսկ մետրոպոլիտենի արդյունավետության համար՝ Հալաբյան փողոցի երթուղային գծերի ուղեւորահոսքը պետք է ուղղեն դեպի մետրո:

Տպել
17601 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

Մարդասիրության արժեքներից դրդված՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Նիկոլ Փաշինյան

Շառլ Միշելը ողջունել է գերիների ազատ արձակումը և կոչ արել ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանը հրապարակել է 32 գերիների անունները, որոնք վերադարձվելու են Հայաստանին

«Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից. «Բազումք»-ը տեսանյութ է հրապարակել

ԱԶԲ նախագահը հետևել է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքին

Բուենոս Այրեսի խորհրդարանն Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել

ՀՀ-ն դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղարի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին

Որ հայ գերիներին է Ադրբեջանը վերադարձնում

Մարդ վախում է արդեն կասկադով անցնի, հանկարծ մի «մեծություն» նստած լինի, բռնի ու կծծծ... ըըը... զոռով նկարվցցնի. Սաֆարյան

Կցանկանանք մեր երկրում տեսնել իրանցի ուսանողների. ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Ալի Ռեզա Քուհքանը

Հայաստանն ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի, Ադրբեջանը՝ 32. հայտարարություն

Ինչ պետք է անի բռնի տեղահանվածը, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չի մուտքագրել անչափահասի տվյալները

Ավետ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում, ստիպում երեխաներին նկարվել իր հետ

Էրդողանը Աթենքում մասնակցել է թուրք-հունական ռազմավարական խորհրդի նիստին

ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց

Բելգիան պատրաստակամ է շարունակել և ընդլայնել համագործակցությունը ՆԳ նախարարության հետ (տեսանյութ)

Մհեր Գրիգորյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են տուժած տղամարդու կյանքի համար

ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը կրկնապատկվել է. վարչապետին է ներկայացվել ԲՏԱ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքը

Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Մարաշի անձնագրային խմբի պաշտոնյաները շուրջ 5 տասնյակ քաղաքացիներից կաշառք են ստացել. քրեական վարույթը դատարանում է

Երևանցիներին մատուցվող ծառայությունները պետք է լինեն հասանելի և թափանցիկ. Ավինյանը հանդիպել է ՀԲ ներկայացուցիչների հետ

Յուրաքանչյուր քննիչ իր սենյակն ունի. Արգիշտի Քյարամյանը մասնակցել է Ստեփանավանի քննչական բաժնի վարչական շենքի բացմանը

Եղեգիսի կամրջի սկզբնամասում «ՈՒԱԶ» է կողաշրջվել

Գյումրիում հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը. մինչև 2027 թվականը ակնկալվում է, որ քաղաքը 0 տնակ կունենա

Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Հայտնի են 2023թ. ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքները

Ucom-ը և World Vision Armenia-ն Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների կողքին են (լուսանկարներ)

Մենք հմի չհասկնանք, թե ինչ էնենք. շիրակցի մսագործները պահանջել են ամեն գյուղում սպանդանոց բացել

Եթովպիայում ՀՀ-ն նոր դեսպան ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է

Բաքվի դատարանը հրապարակել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավճիռը. քանի տարով է ազատազրկվել հայ պահեստազորայինը

Եվրոն էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը

Աշխատասենյակում փորձել է կյանքին վերջ տալ. հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը

Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների գույքը բռնագանձելու պահանջ է ներկայացրել

Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում