Վերջին 6 ամիսներին ռուսական զինամթերքը հոսում է դեպի Հայաստան. Washington Examiner

12/05/2017 schedule09:26

Ամերիկյան Washington Examiner-ում հակահայկական շեշտադրումներով եւ ադրբեջանական լոբբիի ուղերձներով հոդված է հրապարակվել, որի հեղինակը Ալեքսանդր Մուրինսոնն է. նա ամերիկյան առաջատար լրատվական ռեսուրսներում Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական թեզերով տասնյակ հոդվածներ է հրապարակել: 

«Մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը քննարկելու են Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու հարցը: Սա պետք է ահազանգ լինի Վաշինգտոնի համար, քանի որ նշանակում է՝ Ռուսաստանը հաջորդ քայլն է անում իր ռազմական ներկայությունն ավելացնելու եւ Հայաստանին ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր գործողությունների մեկնակետ դարձնելու ուղղությամբ: 

Միաժամանակ մի խումբ կոնգրեսականներ Կոնգրեսում հայկական հարցերի խումբ են ձեւավորել եւ շարունակում են պնդել՝ ֆինանսական եւ ռազմական օգնություն է պետք հատկացնել Հարավային Կովկասում գտնվող այս երկրին, որը Ռուսաստանի ֆորպոստ է եւ հենց այդպես էլ ներկայանում է:

Ռուսական «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն իր պաշտպանությունը կառուցում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում: Բացի այդ, նա ընդգծել է երկու փաստ, որ ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի տարածքում եւ, որ 2016-ի նոյեմբերին Հայաստանը միացել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգին: 

Ռուսաստանի եւ Հայաստանի օրեցօր խորացող ռազմական ալյանսը ուղղակիորեն սպառնում ՆԱՏՕ-ին: Պետդեպի նախկին մամուլի խոսնակ Ադամ Էրելի խոսքով, Հարավային Կովկասում ռուսական զինուժի դիրքերի ամրապնդումը վտանգում է ՆԱՏՕ-ի եւ կառույցի արեւմտյան գործընկերների շահերը:  «Վերջին 6 ամիսներին, քանի որ Սիրիայում ռուսական զինուժի գործողությունները եւ Մոսկվայի ճնշումը Թուրքիայի վրա ինտենսիվացել են, ռուսական զինամթերքը պարզապես հոսում է դեպի Հայաստան: Արդեն Հայաստանում են Наводчик-2 եւ Тахион անօդաչու թռչող սարքեր, Ми-24 կործանիչներ եւ Искандер-М բալիստիկ հրթիռային համակարգեր»,- ասել է Էրելը: 

Искандер-М-ը փոխել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Դրա հեռահարությունը 500 կմ է: 2017-ի փետրվարին Ռուսաստանն այս համակարգերից է մոտեցրել Միացյալ Նահանգների դաշնակիցներ համարվող Թուրքիայի, Իսրայելի եւ Ադրբեջանի սահմաններին: Այս զարգացումները սուր դիսոնանս են առաջացնում Հայաստանին օգնություն տրամադրելու մասին Կոնգրեսի եւ Բարաք Օբամայի վարչակազմի հաստատած փաստաթղթերի ֆոնին: Այս որոշման ակտիվ աջակիցը կոնգրեսականների խումբն է՝ Ֆրենք Փալոնեի, Ջեքի Սփիըրի, Դեյվիդ Թրոթի եւ Դեյվիդ Վալադոյի ակտիվ գործունեությամբ: 2016-ին նրանք Հայաստանի համար 40 միլիոն դոլարի աջակցություն են պահանջել: Օբամայի վարչակազմը հաստատել է 18.4 միլիոն դոլարի աջակցությունը: 

Արեւմտյան փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ Ռուսաստանը Հայաստանի հետ նոր դաշինք է պատրաստում, որը կարող է անսպասելի հարված դառնալ  ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շահերին: Այս ֆոնին Միացյալ Նահանգների՝ Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը պետք է բացեիբաց քննադատել:  Հայկական հանձնախմբի անդամները պետք է նկատողություն ստանան, Հայաստանին ֆինանսական աջակցությունը պետք է դադարեցվի»: 

Տպել
5240 դիտում

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել