Աննորմալ թանկացումներ. Գների տատանումները անտրամաբանական են

Երկարատեւ գնանկումային փուլից հետո Հայաստանում այս տարվա ապրիլին գրանցվեց գնաճ: Անցած տարվա ապրիլի համեմատ սպառողական գները աճել են 1.2 տոկոսով:

Սպառողական գների աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի թանկացմամբ: Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը Հայաստանում թանկացել է 5.9 տոկոսով: Սա աննախադեպ ցուցանիշ է անցած մեկ-մեկուկես տարիների ընթացքում: Թե ինչով է պայմանավորված այս գնաճը, ճիշտն ասած, այնքան էլ չի հասկացվում:  Շուկայական կանոններով ապրող երկրներում գները կարող են աճել երկու հիմնական պատճառներով: Եթե պատկերավոր ներկայացնենք այդ պատճառները, ապա դրանք հետեւյալն են: Ասենք, թանկացել են սննդամթերքի միջազգային գները:

Հայաստանը սննդամթերք ներկրող երկիր է եւ համաշխարհային շուկայում գների փոփոխությունները պետք է անդրադառնան ներքին գների վրա: Հաջորդ պատճառը կարող է լինել բնակչության գնողունակ պահանջարկի կտրուկ աճը: Այսինքն մարդիկ հարստանում են եւ ավելի շատ ապրանքներ կարող են գնել, այդ դեպքում տվյալ ապրանքները ներկրողները կամ արտադրողները իրենց բիզնեսից ավելի մեծ շահույթ ստանալու ակնկալելով փոքր- ինչ բարձրացնում են գները: Շուկայական կանոնները թույլ չեն տալիս նրանց չափազանց մեծ շահույթներ ակնկալել եւ գները կայունանում են ինչ որ տրամաբանական մակարդակի վրա: Գնաճի մյուս պատճառն այն է որ տվյալ ապրանքի քանակը կտրուկ նվազում է: 

Միանշանակ ասել, թե այս պատճառներից որն է տեղի ունենում, հնարավոր չէ: Հայաստանը օլիգարխիկ տնտեսություն ունեցող, կիսաշուկայական կանոններով ապրող երկիր է: Եվ եթե արձանագրված գնաճը դիտարկենք մի քանի կոնկրետ օրինակների լույսի ներքո, ամեն ինչ պարզ կդառնա:

Օրինակ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արձանագրած տվյալների, այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 28 տոկոսով: Սա ահռելի, աննորմալ, անտրամաբանական գնաճ է: Ինչով է պայմանավորված, դժվար է ասել: Հայտնի է միայն, որ անցած տարվա աշնանը, օրինակ, կարտոֆիլի բերքը նվազել էր: Դա կարող է լինել պատճառներից մեկը: Մյուս պատճառը կարող է լինել թուրքական լոլիկի ներմուծման դեմ սահմանված աննախադեպ խիստ միջոցները: Արդյունքում, օրինակ հարեւան Վրաստանում լոլիկը 1.5-2 անգամ էժան է, քան Հայաստանում: Այլ կերպ ասած, բանջարեղենի դեպքում (ԱՎԾ-ն նշված ապրանքները դիտարկում է բանջարեղենի ապրանքախմբում) գնաճի պատճառը կարող է լինել դրա ֆիզիկական ծավալների նվազումը: Սակայն շուկայական կանոններով ապրող երկրում նման խնդիր ծագել չի կարող` եթե հարեւան երկրներում այդ ապրանքները շատ են ու էժան, ապա դրանք պետք է ներկրվեն: 

Անտրամաբանական ու սարսափելի գնաճ է արձանագրվել նաեւ մրգերի պարագայում: Գնաճը այստեղ կազմում է 22.2 տոկոս: Նորմալ պայմաններում նման գնաճ լինել չի կարող, նշանակում է՝ գործ ունենք ոչ այնքան նորմալ երեւույթի հետ: Տպավորությունն այնպիսին է, որ ներմուծվող մրգերի դեմ որոշակի չհայտարարված, ոչ հրապարակային խոչընդոտներ են ստեղծվել, եւ մեր արտադրության մրգերի քանակը չի բավարարում պահանջարկը, ինչն էլ հանգեցրել է գնաճի:

Ձկնամթերքի շուկայում անցած տարվա ապրիլի համեմատ արձանագրված 23.6 տոկոս գնաճը նույնպես տրամաբանական բացատրություններ չունի: Այդ ի՞նչ պատահեց, որ ձկնեղենը Հայաստանում այդքան թանկացավ: Որոշ ձկների, մասնավորապես իշխանի արտադրությունը կենտրոնացած է: Եվ բացառված չէ, որ այդ խոշոր ձկնարտադրողները պայմանավորվածություններ ունեն ձկան գինը բարձրացնելու վերաբերյալ: Բայց սա չի կարող բացատրել ավելի քան 23 տոկոս թանկացումը:     

Շաքարավազի թանկացման առումով ամեն ինչ պարզ է: Անցած տարվա ապրիլի համեմատ շաքարավազը Հայաստանում թանկացել է 15.6 տոկոսով: Շաքարավազը  ներկրվում արտերկրից: Սակայն համաշխարհային շուկայում շաքարը անցած տարվա ապրիլին նույն գինն է ունեցել: Վերը բերված գծապատկերում դա շատ պարզ երեւում է: Ահա այստեղ է, որ գործ ունենք կիսաշուկայական ու օլիգարխիկ տնտեսության դրսեւորումների հետ: Շաքարի ներկրումը, որը ներկայացվում է որպես հումքի ներկրում, մոնոպոլիզացված է: Այդ մոնոպոլիան պատկանում է Սամվել Ալեքսանյանին:

Նա ՀՀԿ-ական պատգամավոր է: Այն ՀՀԿ-ի, որի ձեւավորած իրար հետեւից եկող ու գնացող կառավարությունները արիաներ են երգում Հայաստանում ազատ տնտեսական մրցակցության մասին: Բայց  տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նույնիսկ աչքի պոչով չի նայում թե ինչ է տեղի ունենում շաքարի շուկայում: Չի նայում, որովհետեւ Սամվել Ալեքսանյանը հավասար մրցակցային դաշտի մասին երգող ՀՀԿ-ի համար ամենաշատ ձայներ բերողն է, ուստի նրան կարելի է շաքարի գինը սահմանել ըստ իր ֆանտազիաների ու ախորժակի: Շաքարի գների դինամիկան հենց դա էլ ցույց է տալիս:

Իսկ գուցե գները աճել են այն պատճառով, որ մարդիկ հարստացել են եւ գնողունակ ահռելի պահանջարկ են ներկայացնում: Դա հերքվում է հենց ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներով: Եթե գնողունակ պահանջարկը աճած լիներ այնքան, որ հանգեցներ գնաճի, ապա պետք է թանկանային նաեւ ասենք հագուստեղենը, կոշկեղենը, տնային գործածության ապրանքները...: Նշված ապրանքախմբերում սակայն շոշափելի գնանկում է եղել: Հագուստեղենն ու կոշկեղենը անցած տարվա ապրիլի համեմատ էժանացել է 4.6 տոկոսով, տնային գործածության ապրանքները` 5.6 տոկոսով: Մի խոսքով, ՀՀ տնտեսության մեջ աննորմալ իրավիճակ է ստեղծվել, եւ գների այսպիսի տատանումները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն:

 

Տպել
15877 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց