«Այաքս»-«ՄՅՈՒ» Եվրոպա լիգայի եզրափակչում (տեսանյութեր)

12/05/2017 schedule01:09

«Մանչեստեր Յունայթեդը» հաղթանակով ավարտեց «Սելտայի» դեմ Եվրոպա լիգայի 2016-17 մրցաշրջանի կիսաեզրափակչի դիմակայությունը: Սեփական հարկի տակ՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, քիչ առաջ ավարտված պատասխան խաղում թիմը ոչ-ոքի՝ 1:1, խաղաց մրցակցի հետ եւ դիմակայությունում հաղթեց ընդհանուր 2:1 հաշվով:  

Այս թիմերի 1-ին խաղում Իսպանիայում «Յունայթեդն» ընդամենը 1:0 հաշվով էր հաղթել, եւ «Սելտան» հույսեր պահպանում էր: Պատասխան խաղում իսպանական թիմը բավական ակտիվ էր, սակայն 1-ինն արդյունքի հասան «մանկունյանցիները»: 17-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդի գեղեցիկ փոխանցումից հետո դարպասը գրավեց Մարուան Ֆելաինին: Սա, սակայն, «Սելտայի» ֆուտբոլիստների առաջադրանքն այնքան էլ չէր փոխում. նախկինի պես նրանք պետք է 2 գոլ խփեին եզրափակիչ դուրս գալու համար: Եվ թիմը շանսեր ուներ. 2-րդ խաղակեսում «Սելտայի» խաղացողներն անընդհանտ մեծացնում էին ճնշումը եւ սպառնում մրցակցի դարպասին: 85-րդ րոպեին նրանց ջանքերը վերջապես արդյունք տվեցին. աչքի ընկավ Յագո Ասպասը:

Խաղի վերջում ծեծկռտուք սկսվեց 2 թիմերի խաղացողների միջեւ, եւ 1-ական ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից: «Յունայթեդի» կազմում կարմիր քարտ ստացավ Էրիկ Բային, իսկ «Սելտայի» կազմում՝ Ֆակունդո Ռոնկագլիան: Հետագայում հաշվի մեջ նոր փոփոխություններ չեղան, եւ եզրափակիչ դուրս եկավ «Յունայթեդը»:

Այս խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա փոխարինվեց 77-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մայքլ Քերիքը:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Լիոնն» ընդունել էր «Այաքսին»: Անցած խաղում հոլանդական թիմը մեծ առավելություն էր ձեռք բերել մրցակցի նկատմամբ. հաղթել էր 4:1 հաշվով: Պատասխան խաղում էլ հենց «Այաքսը» բացեց հաշիվը: 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կասպեր Դոլբերգը: 45-րդ րոպեին, սակայն «Լիոնը» տհաճ անակնկալ մատուցեց մրցակցին: Թիմի կազմում 1 րոպեին ընթացքում 2 գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լյակազետը: 81-րդ րոպեին «Լիոնի» հույսերն իրական դարձրեց Ռաշիդ Գազելը. ընդամենը 1 գոլ, եւ խաղը կտեղափոխվեր լրացուցիչ ժամանակ: Սակայն այդ գոլը չեղավ. 3:1: «Այաքսը» 2 խաղերի արդյունքում հաղթեց 5:4 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ:

Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդզ Արենա» մարզադաշտում: Տանտիրոջ կարգավիճակում հանդես կգա «Այաքսը»:

Տպել
1677 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ