Արթուրի գոտեմարտում մրցավարները մտադրված էին հաղթանակը նվիրել վրացուն. Լեւոն Ջուլֆալակյան

12/06/2017 schedule13:09

Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարի ժամանակ մրցավարներն ամեն ինչ արել են Ռիո 2016-ի չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ հաղթանակը վրացի մրցակցին հանձնելու համար: Armtimes.com-ի հետ զրույցում այս միտքն ընդգծեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Գորգի մրցավարը միավորներ է նվիրել Ռեւազ Նադարեիշվիլիին, դա դուր չի եկել Արթուրի՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երկրպագուներին: Նրանք արտահատել են իրենց դժգոհությունը, եւ կռիվ է սկսվել նրանց ու վրացի երկրպագուների միջեւ: Միջամտել են անվտանգության աշխատակիցները: Կռվի մասնակիցները հարձակվել են Գեւորգ Ալեքսանյանի՝ Արթուրի հոր վրա, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Խառնաշփոթն օգտագործվել է Արթուրից հաղթանակը խլելու համար: Այդ ժամանակ Արթուրը պարտվելիս է եղել 2:1 հաշվով, եւ ըստ Ջուլֆալակյանի՝ եթե սադրանքը չլիներ, Արթուրը, ամեն դեպքում, կհաղթեր:

«Դեռ  45 վայրկյան կար, եւ վստահ եմ՝ Արթուրը կհաղթեր, բայց քանի որ խառնվեցին վրացի եւ հայ երկրպագուները, գոտեմարտը դադարեցվեց: Արթուրը մի պահ գորգից իջավ, որ հանգստացնի, դա 30 վայրկյանից ավելի չի տեւել: Ես անմիջապես նրան գորգ եմ բարձրացրել, որովհետեւ գիտեմ, որ չի կարելի, բայց ազգությամբ թուրք գլխավոր մրցավարն օգտվեց դրանից: Հաղթանակը նվիրեցին վրացուն: Արթուրը նորմալ մոտեցավ սեղմեց մրցակցի ձեռքը: Պարգեւատրման ժամանակ էլ պարզեցինք, որ մրցումներից է որակազրկված: Մոտեցանք թուրք ինստրուկտորին, ասաց. «Հասկանում եմ, տեսել եմ, որ նա ոչինչ չի արել, բայց օրենքներ կան, որոնք պետք է պահեմ»,- պատմեց Ջուլֆալակյանը՝ ավելացնելով, որ մրցաշարից որակազրկվելով Արթուրը նաեւ զրկվել է արծաթե մեդալից:

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը՝ 3:50 ր-ից

Լեւոն Ջուլֆալակյանն ընդգծում է, որ մրցավարական կողմնակալությունները մրցաշարերի ընթացքում տեղի են ունենում միայն ու միայն մարզաձեւի թերի օրենքների պատճառով: 2017 թվականի ընթացքում գործող օրենքները մրցավարներին գոտեմարտերի արդյունքների վրա ազդելու լայն հնարավորություններ են տալիս: 2018 թվականի հունվարի 1-ից գործելու են այն կանոնները, որոնք եղել են մինչեւ 2017 թվականը, սակայն այս կարճ ժամանակում ընթացիկ օրենքները մարզիկների կողմից բազմաթիվ դժգոհությունների առիթ են դարձել: Օրինակ, Լոնդոն 2012-ի արծաթե մեդալակիր 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Ռիո 2016-ից հետո 1 միջազգային մեկնարկ է ունեցել հավաքականի կազմում, եւ մրցումները բաց է թողնում հիմնականում գործող օրենքների պատճառով:

«Ամբողջ աշխարհն է դժգոհում: Ես մի բան կարող եմ ասել, որ ինչքան օրենքները թերի են, այնքան մրցավարների հնարավորությունները մեծ են: Պետք է մտածել օրենքների կատարելագործման մասին: Մրցավարների հնարավորությունները պետք է սահմանափակ լինեն: Մրցավարը գոտեմարտի ելքի վրա 80% տոկոս ազդեցություն ունենալու իրավունք չունի: Օրենքները պետք է կատարելագործվեն, որ մրցավարները շատ չնչին դեր ունենան մրցումների ժամանակ»,- ասաց Ջուլֆալակյանը:

Հունիսի 10-11-ը Թբիլիսիում կայացած մրցաշարից Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է 2 մեդալով: 75 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝ արծաթե մեդալ:

Տպել
2094 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին