Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը հեռացվեց նիստերի դահլիճից

13/06/2017 schedule15:21

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ ժամ ուշացումով սկսվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը:

Սեֆիլյանը դատական նիստերի դահլիճ բերվեց ծափահարությունների եւ «Ժի-րայր, Ժի-րայր» վանկարկումների ներքո: Հենց մեկնարկին ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Պապիկյանի խոսքով` հիմնավոր կասկած կա, որ Տաթեւիկ Գրիգորյանը չի կարող լինել անկողմնակալ եւ անաչառ դատավոր: Արայիկ Պապիկյանը հիշեցրեց, որ քրեական գործը վարույթ ընդունելու եւ նիստի օր նշանակելու ընթացքում դատավորն ունեցել է ընդամենը յոթ օր` 36 հատոր նյութերին ծանոթանալու համար:

«Այս ընթացքում դատավորն ունեցել է 21 նիստ եւ 4 քրեական այլ գործ` վարույթ ընդունելու եւ նիստի օր նշանակելու համար: Սա նշանակում է, որ այսքան կարճ ժամանակահատվածում չէր կարող դատավորն ուսումնասիրել նյութերը»,- ասաց Պապիկյանը:

Միջնորդությանը միացավ նաեւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Վերջինիս հայտարարությունները դատավորը պարբերաբար ընդհատում էր՝ զգուշացնելով փաստաբանին, որ հայտարարություններն անի ըստ էության: «Ոչ պատշաճ դատավոր եք»,- ասաց Հայրապետյանը: Ապա ասաց, որ ինքը եւս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավորին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հետ վերադառնալով մերժեց պաշտպանի`ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

Նիստի ժամանակ Գեւորգ Սաֆարյանը փորձում էր հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չտվեց: Սաֆարյանը պահանջում էր հավասար վերաբերմունք ցուցաբերել կողմերի նկատմամբ, ինչից հետո կրկին, ըստ դատավորի, նիստի կարգը խախտելու համար Գեւորգ Սաֆարյանը մի քանի ժամով հեռացվեց նիստերի դահլիճից:

Այս պահին մեկ ժամով նիստը հետաձգվել է:

Տպել
3378 դիտում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել