Երևան
12 °C
Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն էր անցկացրել բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Քննարկվել է մի շատ կարեւոր խնդիր` վարկերի տոկոսադրույքների խնդիրը: «Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու եւ սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթեւ արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաեւ արտահանմանը»,- խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետը: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, Կարեն Կարապետյանն ասել է, թե «գյուղատնտեսության ոլորտում ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ եւ նոր գյուղտեխնիկա: Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշեր, բանաձեւեր: Մենք վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին եւ սուբսիդավորելու ենք վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը»:
Այն որ մեզ մոտ վարկերը թանկ են, այսինքն տոկոսադրույքները բարձր են, գաղտնիք չէ: Տոկոսադրույքների նվազեցումը անհրաժեշտ պայման է մասնավորապես գյուղատնտեսության զարգացման համար: Անհրաժեշտ է, բայց ամենեւին էլ ոչ բավարար: Թանկ վարկերը մեր գյուղատնտեսության չզարգացման բազմաթիվ պատճառներից մեկն է միայն: Մյուս բոլոր պատճառները չվերացնելու դեպքում վարկերի սուբսիդավորումը կհանգեցնի նրան, որ ուղղակի բյուջետային միջոցները կփոշիանան եւ ընդամենը: Ու դա կանխատեսելը այնքան էլ դժվար չէ, եթե գիտենք մեր գյուղատնտեսության «կառուցվածքը»:
Գյուղատնտեսությունում չափազանց մեծ է մասշտաբի էֆեկտը: Եթե գյուղացին, որը ունի, ասենք, մեկ-երկու հեկտար հող, ապա այդ հողը եւ իր ողջ ունեցվածքը գրավ դնելու պարագայում կստանա շատ փոքր վարկ: Այդ վարկը չի բավարարելու ինչ-որ նորագույն գերարդյունավետ տեխնոլոգիա ներդնելու եւ մեծ արդյունք ստանալու համար: Նա գնալու է ավանդական ճանապարհով ու այդ վարկը օգտագործելու է ընդամենը պարարտանյութեր գնելու ու տեխնիկա վարձելու համար: Ու եթե նույնիսկ բնությունը բարեհաճ գտնվի, գյուղացին ստանալու է այնքան բերք, որ հազիվ իր առօրեական հոգսերը հոգա: Նա զարգանալու, ընդլայնվելու ու իր տնտեսությունը արդիականացնելու հնարավորություն, միեւնույն է, չի ունենալու: Եվ այստեղ վարկի տոկոսադրույքի ցածր լինելը այնքան էլ մեծ դեր չի խաղալու: Ինչ տարբերություն, գյուղացին իր 5 հազար դոլարի վարկը ստացել է 16 տոկոսո՞վ, թե՞, ասենք, 8 կամ 7 տոկոսով: 5 հազար դոլարը «չեղածի» հաշիվ է, եթե խոսքը տեխնոլոգիա ներդնելու մասին է: Իսկ ջերմոցի դեպքում ընդհանրապես պատկերը ավելի տխուր է: Արդիական ջերմոցի կառուցման համար մեկ քառակուսի մետրը գնահատվում է մոտ 100 դոլար: Գոնե 1000 քմ մակերեսով նման ջերմոց կառուցելու համար գյուղացուն անհրաժեշտ է առնվազն 100 հազար դոլար: Այդքան վարկ ստանալու համար նրա գրավադրելիք գույքի շուկայական գինը պետք է լինի առնվազն 150 հազար դոլար: Քանի՞ գյուղացի եք ճանաչում, որ այդքան գույք կամ ոսկեղեն ունենա:
Ցածր տոկոսադրույքներով վարկերը նույն գյուղատնտեսության ոլորտում գրավիչ կարող են լինել միայն խոշոր հողատերերի համար: Նրանք հիմա էլ ունեն ներդրումներ անելու հնարավորություն, սակայն անցած տարիների ընթացքում ապացուցել են, որ խիստ անարդյունավետ տնտեսվարողներ են: Եթե ուսումնասիրենք բոլորիս հայտնի գերխոշոր հողատերերի տնտեսությունները, ապա մեզ դա մեծ զարմանք կպատճառի: Մենք կհայտնաբերենք, որ նրանք չեն կիրառում ասենք կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր, արդիական գյուղատնտեսական տեխնիկա...: Իսկ դրանք վաղուց արդեն նոր տեխնոլոգիաներ չեն համարվում: Ժամանակակից աշխարհում դրանք համարվում են անհրաժեշտություններ: Խոշոր հողատերերը հիմա էլ, զուտ իրենց մասշտաբի հաշվին որոշակի եկամուտներ ստանում են իրենց տնտեսություններից: Էժան` սուբսիդավորված վարկեր ստանալու դեպքում, նրանք պարզապես մեծացնելու են իրենց եկամուտը, սակայն ստացված լրացուցիչ եկամուտները չեն դնելու նորագույն տեխնոլոգիաների վրա, այլ ընդամենը մի նոր թանկարժեք ու շքեղ մեքենա են գնելու, հերթական անգամ «ոսկեջրելու են» իրենց դղյակները ու վերջ: Ու արդյունքում կստացվի, որ մեր` հարկատուներիս հաշվին վարկեր սուբսիդավորելով, մենք ընդամենը բյուջեի հաշվին խոշոր հողատերերի համար նոր` շքեղ մեքենա ենք գնել ու ֆինանսավորել ենք նրանց դղյակի «ոսկեջրման» ծախսերը:
Մի խոսքով, բանկային տոկոսադրույքները սուբսիդավորման միջոցով նվազեցնելը անհրաժեշտ բազմաթիվ քայլերից մեկն է: Մյուս քայլերը չանելու դեպքում սա կարող է ավելի շատ բացասական ազդեցություն ունենալ, քան դրական: Իսկ թե որոնք են այդ մյուս քայլերը, առանձին խոսակցության թեմա է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT