Սերժ Սարգսյանը խնդրանք է ուղարկել`այլեւս չփակել իր տան ճանապարհը. բնակիչները համաձայն չեն

Նախագահականի աշխատակազմից Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (նախկին Ֆիրդուս թաղամաս) բնակիչներին ասել են, որ զբաղվում են իրենց բնակարանների խնդիրներով, միայն թե Սերժ Սարգսյանի ամառանոցի ճանապարհը չփակեն: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչ Անուշ Զաքարյանը՝ նշելով, որ արդեն երկու շաբաթ է որեւէ էական տեղեկություն չունեն իրենց խնդրից:

Հունիսի 6-ին Ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչները փակել էին Սերժ Սարգսյանի տան ճանապարհը, եւ հանդիպել նրան: Բնակիչներին վերջինս ասել էր, որ կհանձնարարի խնդրին մի քանի օրից լուծում տալ: 

«Նախագահը, որ մեզ ասեց մի քանի օրվա ընթացքում հանձնարարական կտա, հանձնարարականն այն եղավ, որ տիկին Աիդան զանգահարեց եւ ասեց, որ մի եկեք, մեկ ամսվա ընթացքում ձեր հարցին ինչ-որ լուծում կտրվի, բայց երկու շաբաթ անցել է, հարցի լուծում չկա: Մենք խոստացել ենք մի ամիս, չեն գնալու, բայց նորից ամսի հինգին գնալու ենք, նախագահի ամառանոցի մուտքը փակելու ենք»,- ասաց Անուշ Զաքարյանը՝ նշելով, որ իրենց զանգահարողը եղել է նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը:

Ֆիրդուսի նախկին բնակչի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ճանապարհը փակելու օրը նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը ցանկացել է հանդիպել բնակիչների հետ, սակայն բնակիչները մերժել են հանդիպման հրավերը: «Անվտանգությունից մարդիկ կային, որ այդ օրն էին ուզում համոզել մեզ՝ գնայինք այդ Հովսեփյանին հանդիպեինք, մենք հրաժարվեցինք, ասեցինք, որ իր հետ գործ չունենք, եթե ինքը մեզ հետ գործ ունի, ուրեմն բարի թող լինի գա այստեղ, լսի մեզ եւ հասկանա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից մեկ օր անց նախագահականի լրատվականը հաղորդագրություն տարածեց, որ Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Ֆիրդուսի եւ Գլխավոր պողոտայի իրացման գործընթացում դեռեւս դժգոհ մնացած քաղաքացիների հետ։ «Նախագահի վերահսկողության ծառայությունից հայտնել են, որ Հովհաննես Հովսեփյանը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները»,- ասված էր հաղորդագրության մեջ: Անուշ Զաքարյանը պնդում է, որ Հովհաննես Հովսեփյանի հետ հանդիպում չի եղել: «Հովսեփյանի հետ չենք հանդիպել, Աիդայի հետ են բնակիչները հանդիպել եւ համարել են, որ հանդիպումը Հովսեփյանի հետ կայացել է: Մեզ հետ նա հաստատ չի հանդիպել, որովհետեւ այդ հանդիպողների ցանկի մեջ ես ինքս էլ եմ ընդգրկված եղել: Ինձ  զանգեցին եւ ասեցին, որ հետաձգվել է, իսկ երբ կհանդիպեն՝ դա դեռ հայտնի չի »,- ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրացման գոտու 190 պայմանագրից մեծ մասին բավարարել են, տուն տրամադրել են: Մնացել են մոտ 40-41 ընտանիք, որոնցից 21-ը ինչ-որ գործարքային փուլերում է: Մնացած 20-նն իրենց առաջարկած պայմաններին համաձայն չեն: Նրանց առաջարկում են Բաղրամյան եւ Սայաթ-Նովա պողոտաների վրա կառուցված բարձրահարկերում տներ տալ, սակայն նրանք մերժում են այդ առաջարկը:

«Իմ տունը Ֆիրդուսի մեջ չի, կենտրոնական փողոցի վրա է եղել, ես այդ հարցն էլ եմ բարձրացնում, բայց ասում են, որ կառավարության որոշումն է, ոչինչ չենք կարող անել»,- ասաց Անուշ Զաքարյանը՝ նշելով նաեւ, որ արդեն 5 ամիս է չի ստացել նաեւ վարձած բնակարանի վարձակալության գումարը, որն ըստ պայմանագրի, իրենց է վճարվում մինչեւ բնակարան ստանան:

2007 թվականին 33-րդ թաղամասը (Հանրապետություն, Տիգրան Մեծ, Խանջյան, Ֆիրդուսի փողոցների ներքին մասը) ճանաչվել էր հանրային գերակա շահ, որտեղ «City center development» ընկերությունը պետք է լայնածավալ նախագիծ իրականացներ։ 33-րդ թաղամասի 188 ընտանիքից 82-ը լրիվ փոխհատուցում էր ստացել՝ բնակարաններ «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած շենքերում, 21-ը մասնակի փոխհատուցում էր ստացել, իսկ մնացած մասը փոխհատուցում չէր ստացել ու բնակվում էր վարձով: 2015 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 4-ին ընդունել էր Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Այդ հանդիպումից հետո մի քանի տասնյակ բնակիչ չի կարողանում փոխհատուցում ստանալ:

Նկարում պատկերված է ապագա թաղամասի մակետը: Շինաշխատանքներ այժմ տվյալ տարածքում չեն ընթանում:

Տպել
9731 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է