Ո՞վ էր կանսերվի կոկոշների գերագույն գլխավոր հրամանատարը, ե՞ս էի. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ի «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրին: Քվեարկությունից առաջ ունեցած ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե այս ծրագիրը լիներ Հայաստանի կառավարության ծրագիրը, մի տեղ կարելի էր քննարկել, մտածել, գումարել, հանել, բազմապատկել եւ այլն, բայց քանի որ սա Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի ծրագիրն է առաջին հերթին, մենք միանշանակորեն եւ աներկբա դեմ ենք քվեարկելու»:

Պատգամավորը նկատեց, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից պարզ դարձավ, որ ծրագրի տերը ոչ թե կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են, իսկ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Որպես երկրորդ արձանագրում, պատգամավորը նշեց, որ շատ են իրենց հարցնում, թե ինչո՞ւ են դեմ կառավարության ծրագրին, չե՞ն ուզում, որ մարդիկ լավ ապրեն եւ այլն:

 «Ինչպես նախկինում բազմիցս, առնվազն այս դահլիճում իմ ներկայությամբ երեք անգամ, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները բռունցք ճոճելով ասում են՝ մենք դատապարտված ենք այս, այո՛, հավակնոտ ծրագիրն իրականացնել: Շատ լավ, այս երեքն արձանագրենք եւ հիմա վերլուծենք իրավիճակը՝ դիտելով 2012 թվականին ընդունված կառավարության հնգամյա ծրագիրը՝ 2012-2017 թվականի»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու սկսեց թվարկել չիրականացված ծրագրերը:

Առաջինն այն էր, որ Հայաստանի սոցիալապես անապահովների խավերի համար կրթությունը պետք է անվճար լիներ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Թան էլ չէ, փրթած մածուն: Կարեն Ավագյանն ասում է՝ եկել ենք, այդ շեմին մոտեցել ենք, հանձնարարվել է, որ ոչ մի լավ ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չմնա: Լավ ուսանողն էլ որն է՝ որ կարող է լինել գերազանց, բայց դա էլ բավարար չի: Կարեւորն այն է, որ նա լինի Հանրապետական կուսակցության համակիր: Ընտրություններում, իմիջիայլոց, ՀՀԿ-ի մայկեն հագնի ու տնետուն ընգնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ դիտարկումը 2012 թվականի կառավարության ծրագրից այն էր, որ յուրաքանչյուր առաջին դասարանցի պետք է անվճար համակարգիչ ստանար պետության կողմից, բայց մինչեւ 2017 թվական այն չի իրականացվել: «Այս իրավիճակն ինձ հիշեցնում է պերաշկու մասին հայտնի անեկդոտը, որ մեկը գնում է մսով պերշկի է առնում, մի հատ կծում է, ասում է՝ բա էս ուր է միսը: Ասում է՝ դեռ չես հասել: Մի հատ էլ է կծում, ասում է՝ բա էս ուր է միսը, ասում է՝ անցար արդեն»,- պատմեց Նիկոլ Փաշինյանը:

Նա այնուհետեւ անդրադարձավ ծնելիության աճին միտված խոստմանը, որը նույնպես չի իրականացվել, միջին աշխատանքային կենսաթոշակի մակարդակի բարձրացում, որը պետք է լիներ 52 հազար 122 դրամ, մինչդեռ 40 հազար 360 դրամ է: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց նաեւ 2012 թվականի ծրագրում սպառազինության վերաբերյալ կատարված արձանագրումը: «ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքում ՀՀ-ն տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը, եւ սա արդեն արձանագրված իրողություն է, սրա հետ նույնիսկ չեն վիճում: Ու հիմա պատեհ, անպատեհ՝ իսկանդեր, իսկանդեր: Երեկ Սարոյանը, որ կարկուտի մասին խոսում էր, ուզում էի ասել՝ գուցե էդ իսկանդերը փորձեք կարկուտի ամպերը ցրելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործող իշխանություններն առաջին անգամ հրադադարի հաստատումից հետո տարածքներ է զիջել Ադրբեջանին:

«Ելք» խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաեւ Արմենիկումի, նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու մասին տրված սին խոստումները:

Հակադարձելով իշխանությունների այն հայտարարություններին, թե ինչ տարբերություն ընդդիմության համար, թե ով է 2018 թվականին լինելու Հայաստանի վարչապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կա տարբերություն, որովհետեւ եթե դուք պրոցեսները տանում եք էնպես, որ Սերժ Սարգսյանին էլի կարգեք վարչապետ, այո՛, կա տարբերություն եւ այս ամեն ինչն ասվում է նրա համար, որ արձանագրվի՝ Սերժ Սարգսյանն այո՛, ՀՀ-ի բոլոր ձախողումների, որոնք արձանագրվեցին, թիվ մեկ պատասխանատուն է: Անվտանգություն, ի՞նչ անվտանգության մասին եք խոսում: Ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելու: Հանկարծ չփորձեք նախկին պաշտոնյաների վրա գցեք: Էդ, որ տանում էիք խրամատները, կանսերվի կոկոշները շարում, էդ ո՞վ էր էդ վախտը կանսերվի կոկոշների գերագույն գլխավոր հրամանատարը, ե՞ս էի»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրերի իրականացման համար թիվ մեկ պատասխանատուն ո՛չ Հովիկ Աբրահամյանն է եղել, ո՛չ Տիգրան Սարգսյանը եւ ո՛չ էլ Կարեն Կարապետյանը, այ Սերժ Սարգսյանն է, որը պետք է կրի պատասխանատվություն:

«Գնդակը հանրության դաշտում է, եւ այս սցենարը կձախողովի միայն մի պարագայում, երբ Հանրապետականը տեսնի, որ ժողովուրդը, որի մի մասը թեկուզ ընտրակաշառքով գնացել եւ քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, երբ տեսնի, որ ժողովուրդը դուրս կգա փողոց եւ թույլ չի տա այդ խայտառակ գործընթացը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
7553 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց