Գուցե հանդես գամ հայկական թիմում. աշխարհի չեմպիոն Խուան Կապդեւիլա

28/06/2017 schedule12:30

Եվրոպայի 2008 եւ աշխարհի 2010 թթ. չեմպիոն, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Կապդեւիլան բազմաթիվ հիշողություններ ունի Հայաստանից: Նա Հայաստանի հավաքականի դեմ խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում, անդորրական «Սանտա Կոլոմայի» հետ հանդես է եկել «Ալաշկերտի» դեմ: Որոշ հիշողություններ նրա մոտ լավ են տպավորվել:

«Խաղացել եմ այստեղ Իսպանիայի հավաքականի հետ, եւ սա արդեն 2-րդ անգամն է, որ այստեղ եմ «Սանտա Կոլոմայի» կազմում: Միշտ խաղացել ենք նույն «Հանրապետական» մարզադաշտում: Հրաշալի մարզադաշտ է: Ամեն անգամ, երբ Հայաստան եմ եկել, ֆուտբոլից մեծ հաճույք եմ ստացել: Քաղաքն էլ շատ լավն է: Ամեն անգամ, երբ գալիս ենք, նոր բաներ ենք սովորում: Հույս ունեմ, որ կրկին կվերադառնամ, տեսնենք»,- ասաց նա:

Կապդեւիլան լավ հիշում է, որ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր վերջին գոլը խփել է հենց Հայաստանի դարպասը, հիշում է՝ երբ եւ որտեղ է կայացել է հանդիպումը, եւ որ գոլ է խփել, որովհետեւ չի հետեւել գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի ցուցումներին: Դա աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներից մեկն էր, որում նա իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց 7-րդ րոպեին, իսկ Իսպանիան հաղթեց 4:0 հաշվով:

«Խաղում էինք Ալբասետե քաղաքում: Հիշում եմ, որ Վիսենտե դել Բոսկեն ինձ ասաց. «Խուան շատ մի մասնակցիր գրոհներին, մյուս եզրով պետք է գրոհենք, շատ առաջ մի գնա»: Նրան չլսեցի, Անդրես Ինիեստայից հրաշալի փոխանցում ստացա եւ գոլ խփեցի»,- պատմում է նա:

«Ճանաչում եմ Հենրիխ Մխիթարյանին, պարզապես նրա մասին շատ բան չգիտեմ, որովհետեւ խաղերը քիչ եմ նայել: Հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում՝ «Մանչեստեր Յունայթեդում»: Տեսնում եմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ կան, որոնք խաղում են արտերկրում: Դա շատ լավ է, քանի որ նպաստում է հայկական ֆուտբոլի զարգացմանը եւ ազգային հավաքականն էլ ուժեղանում է»,- ասաց Կապդեւիլան:

Խուան Կապդեւիլան 39 տարեկան է, սակայն կարիերան ավարտելու մասին չի մտածում: 2016 թվականից հանդես է գալիս «Սանտա Կոլոմայում», որի հետ հունիսի 27-ին Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի 1-ին խաղում 1:0 հաշվով Երեւանում պարտվեց «Ալաշկերտին»: Դեռ ցանկանում է հաճույք ստանալ ֆուտբոլից՝ որպես ֆուտբոլիստ:

«Չգիտեմ, երբ կավարտեմ կարիերաս: Չեմ կարող ասել: Գուցե հայկական որեւէ ակումբ ինձ առաջարկ անի, ու հանդես գամ հայկական թիմում (ծիծաղում է)»,- ասաց նա:

Կապդեւիլան նաեւ նշեց, որ ապագայում մարզիչ չի դառնա: 1 տարի առաջ armtimes.com-ին ասել էր, որ մարզիչ դառնալու նպատակ ունի, սակայն միտքը փոխել է, քանի որ, ինչպես ինքն է նշում, դա շատ պատասխանատու գործ է եւ մեծ էներգիա է խլում: Բացի այդ՝ մարզիչը կարող է ամեն ինչ անել, սակայն, եթե մի քանի խաղ ինչ-որ բան չի ստացվում, նրան անմիջապես հեռացնում են:

Տպել
1831 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր