Խուան Կապդեւիլա. եթե մեր խաղն ստացվի, կբարդացնենք «Ալաշկերտի» կյանքը

05/07/2016 schedule15:44

Եվրոպայի 2008թ եւ աշխարհի 2010թ առաջնությունների չեմպիոն իսպանացի պաշտպան Խուան Կապդեւիլան «Սանտա Կոլոմայի» կազմում այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում կփորձի շրջանցել «Ալաշկերտի» արգելքը: Այս թիմերի առաջին հանդիպումն Անդորրայում ավարտվել է 0:0 հաշվով: Armtimes.com-ի հետ զրույցում Կապդեւիլան նշեց, որ գիտակցում է, որ Հայաստանի չեմպիոնների դեմ իրենց բարդ խաղ է սպասվում:

«Բարդ է լինելու: Դա ցույց տվեց նաեւ Անդորրայում տեղի ունեցած առաջին հանդիպումը, որտեղ ֆիզիկական պայքարը շատ էր, բարդ խաղ էր մեզ համար: Ամեն դեպքում լավ թիմ ունենք, թեեւ գիտակցում ենք, որ հեշտ չի լինելու, կփորձենք հաջողության հասնել: Հիանալի կլինի, եթե հաղթենք, բայց լավ կլինի, եթե նույնիսկ արդյունավետ ոչ-ոքի գրանցվի, որովհետեւ այդպես մենք հաջորդ փուլ ենք անցնում: «Ալաշկերտին» շրջանցելու հնարավորություններ ունենք: Ճիշտ է՝ կարգով զիջում ենք, սակայն ֆուտբոլում ամեն ինչ էլ կարող է պատահել: Կխաղանք մեր ֆուտբոլը, կօգտագործենք մեր զենքերը, եւ եթե մեր խաղն ստացվի, կբարդացնենք «Ալաշկերտի» կյանքը»,-ասաց նա:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը նաեւ պատմեց՝ ինչպես է որոշել հանդես գալ սիրողական թիմում: Նա նշեց, որ 1 տարի չի խաղացել վնասվածքի պատճառով եւ նույնիսկ ցանկացել է ավարտել կարիերան, սակայն հետաքրքիր առաջարկ է ստացել Անդորրայի չեմպիոնից եւ 2016 թվականից համալրել այդ թիմի կազմը:

«38 տարեկանում ծնկի վնասվածքով արդեն մտածում էի կարիերաս ավարտելու մասին, որովհետեւ արդեն մեծ եմ, սակայն եղավ այս տարբերակը, ինձ զանգահարեցին, եւ առաջարկն ինձ վատը չթվաց, բացի այդ՝ որդի ունեմ, կցանկանայի, որ ինձ խաղալիս տեսներ (ծիծաղում է): Վաղվա խաղի մասին նրան ընդամենը կպատմեմ, բայց Անդորրայում տեղի ունեցած հանդիպումը գոնե տեսավ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո պատրաստվում է մարզչական արտոնագիր ստանալ եւ որեւէ թիմ գլխավորել:

Եվրո 2016-ում Իսպանիայի հավաքականի ելույթների մասին խոսելիս՝ պաշտպանը նշեց, որ պետք է ետեւում թողնել 2014թ աշխարհի առաջնությունում եւ Եվրո 2016-ում ունեցած անհաջողությունները եւ կենտրոնանալ 2018թ աշխարհի առաջնության վրա:

«Պարզ է, որ արդեն լավագույնը չենք, սակայն պետք է աշխատել, որպեսզի ապագայում նույնպես լավագույնների շարքում լինենք: Հնարավոր չէ միշտ հաղթել. երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում: Լավ չստացվեց ո՛չ 2014թ աշխարհի առաջնությունում, ո՛չ Եվրոպայի այս առաջնությունում, եւ հիմա պետք է աշխատել Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018թ առաջնությունում լավագույններից մեկը լինելու համար»,-ասաց նա:

Կապդեւիլան անդրադարձավ նաեւ Իսպանիայի հավաքականի հետ կապված վերջին սկանդալին՝ թիմի ավագ Իկեր Կասիլյասի եւ գլխավոր մարզիչ Վիստենտե դե Բոսկեի վիճաբանությանը: Մեծ աղմուկ էր բարձրացել, երբ Դել Բոսկեն հայտարարել էր, որ մրցաշարից դուրս մնալուց հետո թիմի բոլոր ֆուտբոլիստներին հաղորդագրություն է ուղղարկել՝ բացի Կասիլյասից:

«Ամեն ինչ նորմալ է, նման բաներ պատահում են, ինչպես գիտեք, արդեն լուծել են խնդիրը: Թիմն ընտանիքի նման է. միշտ էլ վեճեր լինում են, հավաքականում բոլորս իրար շատ ենք սիրում»,-ընդգծեց Կապդեւիլան:

«Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 6-ին ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական մարզադաշտում»: 

Տպել
1596 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել