Արեգ Կյուրեղյանի պաշտպանը կասկածներ ունի, որ նրա նամակի բովանդակությունն այլափոխվել է

29/06/2017 schedule23:10

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր նկատմամբ կարգապական վարույթին ու նաեւ Կյուրեղյանից առգրավված գրությանը:

««Սասնա ծռեր»-ի գործով նախօրեին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածից հետո իմ՝ փաստաբան Արա Ղարագյոզյանիս կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով:

Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հիմքում դրվել է այն փաստարկը, որ ես սույն թվականի հունիսի 28-ին մամուլին արված հայտարարությամբ նշել եմ, որ նամակը, որն իմ պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է ինձ հանձնել, փաստաբանական գաղտնիք է պարունակել:

Հարկ եմ համարում պարզաբանել դատավարության ընթացքում տեղի ունեցածը: Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ խնդրեց ինձ վերցնել ծալած նամակը և զգուշացրեց, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում: Ես վերցրեցի նամակը, սակայն ոստիկանը նամակը խլեց իմ ձեռքից: Ես չեի կարող գուշակել` նամակի բովանդակությունը պարունակում էր փաստաբանական գաղտնիք, թե ոչ:

Սակայն ես որևէ պատճառ և իրավունք չունեի և չունեմ չվստահելու իմ պաշտպանյալին, այդ իսկ պատճառով լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել եմ, որ Արեգ Կյուրեղյանն ինձ փոխանցել է փաստաբանական գաղտնիք պարունակող նամակ: Նամակն իմ ներկայությամբ չի բացվել, հետևապես ես չէի կարող նամակի բովանդակությունն այլ կերպ որակել:

Ինչպես հայտնի է, նամակի բովանդակությունը հրապարակվել է միայն այսօր, ինչը վկայում է, որ ինձ միայն հրապարակման միջոցով է հասանելի դարձել Արեգ Կյուրեղյանի՝ ինձ ուղղված նամակի բովանդակությունը: 

Սակայն ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին կամ մասնակիորեն ենթարկվել է այլափոխման, քանի որ նամակն իմ ներկայությամբ չի բացվել և դատական նիստերի դահլիճում չի հրապարակվել:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի՝  ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ուղղված դիմումում նշված «… ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը» մտքին, ապա հայտնում եմ, որ ես չեմ հանդիսանում սուրհանդակ, իսկ դատավորի հիշյալ վարկածն ընդամենն անհեթեթ, մտացածին և, վստահ եմ, ակնհայտորեն ուղղված է ինձ՝ սույն քրեական գործից հեռացնելուն:

Բոլորիս քաջ հայտնի է, որ սույն քրեական գործը վայելում է հանրային հնչեղություն, և սա դատավորի համար լավագույն հնարավորությունն է՝ ինձ ստվերել հանրության աչքերում: Բացի այդ, ես պատրաստվում եմ վաղը երկու դիմում ներկայացնել, մեկը՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարցուցելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ ոստիկանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ»:

Տպել
3962 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց