Այսօր Մեսսիի եւ նրա ողջ կյանքի սիրո՝ Անտոնելայի հարսանիքն է. մանրամասներ

30/06/2017 schedule16:02

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար 30-ամյա Լիոնել Մեսսին ամուսնանում է Անտոնելա Ռոկուցոյի հետ: Այսօր՝ հունիսի 30-ին, միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում նրանց հարսանիքն է: Մարզական լրատվամիջոցներն ամեն րոպե թարմացնում են հարսանեկան արարողության վերաբերյալ տեղեկությունները:

Զույգի հարսանիքը կայանում է Արգենտինայում՝ նրանց հայրենի Ռոսարիո քաղաքի «City Center Rosario» հինգաստղանի հյուրանոցում: Հրավիրված են մոտ 250 հյուրեր, նրանց թվում՝ Մեսսիի նախկին ու ներկա թիմակիցները՝ Խերարդ Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Լուիս Սուարեսը, Խորդի Ալբան, Կառլես Պույոլը, Չավին, Սեսկ Ֆաբրեգասը, Սամուել Էտո’O-ն, Սերխիո Ագուերոն, Անխել դի Մարիան, Էվեր Բանեգան, Էզեկիել Լավեսին իրենց կականց ու ընկերուհիների հետ:

Սերխիո Ագուերոյի հարսնացուն՝ երգչուհի Կարինան, երգելու է հարսանիքի ժամանակ: Լրատվամիջոցները սպասում են, որ հնարավոր է՝ երգի նաեւ Շակիրան՝ Պիկեի սիրելին:

Բացի հայտնի հյուրերից՝ ներկա են լինելու նաեւ լրատվամիջոցները: 155 լրագրող է հավատարմագրված, որոնց, սակայն զգուշացրել են, որ հյուրերի հետ շփվելու հնարավորություն չեն ունենալու:

Մեսսին միջոցներ չի խնայել, որ հարսանիքը հնարավորինս շքեղ լինի: 29-ամյա Անտոնելան կրելու է իսպանացի հայտնի դիզայներ Ռոսա Կլարայի զգեստը: Ռոսա Կլարայի զգեսները կրել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են հոլիվուդյան դերասանուհիներ Էվա Լոնգորիան եւ Սոֆիա Վերգարան, Իսպանիայի թագուհի Լետիսիան եւ այլն: Հյուրանոցում, որտեղ կայանում է արարողությունը, կան բոլոր պայմանները հյուրերի համար՝ հարմարավետ սենյակներ, թենիսի կորտեր, լողավազաններ: Հարսանիքի համար նա պատվիրել է ազգային ճաշատեսակներ: Զույգի եւ հյուրերի անվտանգությունն ապահովելու է իսրայելցի մասնագետների թիմը, որի ծառայություններից Մեսսին միշտ օգտվում է:

Լիոնել Մեսսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի սերը երկար տարիների պատմություն ունի: Նրանք ծանոթացել են 1996 թ., երբ նույնիսկ 10 տարեկան չեն եղել: Մեսսին ամաչել է խոստովանել զգացմունքները, սակայն նամակներ է գրել Անտոնելային՝ ասելով, որ մի օր նա իր հարսնացուն է դառնալու: Տարիներ անց Լեոն մեկնել է Իսպանիա եւ ընդգրկվել «Բարսելոնայի» մանկապատանեկան մարզադպրոցում, սակայն նրանք չեն կորցրել կապը: Հատկապես մտերմացել են Անտոնելայի մտերիմ ընկերուհու մահվանից հետո (մահացել է ավտովթարի հետեւանքով): Աստիճանաբար ընկերությունը վերածվել է սիրո:

2010 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից առաջ Անտոնելան մեկնել է Բարսելոնա, եւ նրանք սկսել են ապրել միասին: 2012 թ. ծնվել է նրանց առաջնեկը՝ Տիագոն, իսկ 2015-ին Մատեոն:  

Տպել
3905 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի