Երևան
12 °C
ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվությունը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ, որը վերնագրել էր հետեւյալ կերպ. «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ «քուանշը» տերմին է, որն օգտագործվում է բլոտ թղթախաղի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար եւ ասաց, որ 4 դրվագով «քուանշ» է հայտնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Մարտի 1»-ի գործով
Պատգամավորը հիշեցրեց, որ Արթուր Դավթյանը 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի առնչությամբ ասել է, որ գործով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ սպանությունների բացահայտման, դրանք կատարած անձանց մեղադրանքների հիմնավորմանն ուղղված ապացույցներ ձեռքբերելու ուղղությամբ: «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ: Դուք ուզում եք ասեք, որ հիմա դուք որեւէ գործողություն եք կատարում մարտի 1-ի գործով: Դուք իմիջիայլոց, կարող եք սրել (նույն թղթախաղում սրել տերմինը նշանակում է, որ սեփական հայտարարությունը կասկածի տակ դնողների հայտարարությունը կասկածի տակ դնել, խմբ. հեղ.) իմիջիայլոց, ցույց տալ որեւէ քննչական գործողության մասին արձանագրություն, որտեղ կերեւա, որ դուք, իրավապահ համակարգը որեւէ գործողություն եք կատարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արթուր Դավթյանի հայտարարությունը հերթապահ հայտարարություն էր:
«Ելք» խմբակցության ղեկավարը նկատեց, որ մարտի մեկի բոլոր զոհերը, բացառությամբ զինվորական Տիգրան Աբգարյանի եւ ոստիկան Համլետ Թադեւոսյանի, քրեական գործում բնորոշված են որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ: «Առնվազն 3 հոգի «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառմամբ սպանված ցուցարարները՝ Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը…, նրանց սպանություններն իրականացնողների շրջանակը հայտնի է: «Չերյոմուխա 7» օգտագործել է 5 ոստիկան, մամուլում իրենց անունները հրապարակվել է: Այսինքն՝ այս 5 ոստիկանի կիրառած զենքով սպանվել է 3 հոգի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հեգնելով, որ նախկինում ասվում էր, որ տեսագրություններ կան. «Կորա՞ն այդ տեսագրությունները, ամենաբարձր մակարդակով է ասվել, Ռոբերտ Քոչարյանն է ասել, որ հազարավոր ժամեր վիդեոներ կան, որտեղ ամեն ինչ նկարագրված է: Էդ ամեն ինչ նկարագրված է, բացի սպանությունների կատարման դրվագներից»:
«Սասնա ծռերի» տեսակցությունների արգելանքը
Նիկոլ Փաշինյանի երկրորդ «քուանշը» վերաբերվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելքին: Նա հիշեցրեց Արթուր Դավթյանի այն հայտարարությունը, որ տեսակցությունների պայմաններում մեղադրյալը կարող է ապօրինի ներգործություն ունենալ վարույթի վրա եւ որեւէ մեկի նկատմամբ անձնական հաշվեհարդարի խնդիր չկա: Պատգամավորը կրկին «քուանշեց» գլխավոր դատախազի հայտարարությունը եւ ընթերցեց. «Ձերբակալված, կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 15-րդ հոդվածը, որում ասում է. «Մերձավոր ազգականների հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածների պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ»: Նա նաեւ հիշեցրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ինքն ասել է, որ եթե այդ տեսակցության ժամանակ ինչ-որ խնդիր է լինում, դրանից հետո նոր արգելվում է տեսակցությունները: «Օրինակ Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել: Կհասկանայինք, կասեինք՝ այ ժողովուրդ ջան, դե անընդհատ իրենց մանկահասակ երեխաները բերում են զենք, զինամթերք են տալիս իրենց տեսակցության ժամանակ, էս էլ փաստը, ընդհատել են»,- հեգնեց Փաշինյանը:
Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը
Հաջորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտելու դրվագով էր: Փաշինյանը հիշեցրեց, որ «Ելք» խմբակցության պատգամավորները միջնորդել էին Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվի անձնական երաշխավորությամբ, սակայն գլխավոր դատախազն ասել է, որ Ղուկասյանին մեղսագրվող արարքներն ու դրանց կատարման հանգամանքներն այնպիսին են, որ անձնական երաշխավորությունը հնարավորություն չի տալիս երաշխիք ունենալու, որ կապահովվի նրա պատշաճ վարքագիծը: Նիկոլ Փաշինյանը կրկին «քուանշեց» Արթուր Դավթյանին՝ նշելով, որ ինքն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը տեսակցել են Անդրիաս Ղուկասյանին, եւ նկարագրել են իրավիճակը՝ նշելով, որ պատրաստ են իր համար անձնական երաշխավորությամբ հանդես գալու, որի վերաբերյալ Ղուկասյանը համաձայնվել է եւ պնդել, որ քննիչների բոլոր կանչերին կներկայանա: «Բա, եթե մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխիք չի, բա ու՞մ համար է երաշխիք: Թե՞ պետք է Անդրիաս Ղուկասյանը՝ մարդասպան ռեցեդիվիստ լինելով, ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար գալու է իր քուչում ձայներ ապահովի, որ ներում տայիք, բանտից ազատեիք կամ ախպոր ախպորը, ախպերներին ասեիք՝ ՀՀԿ-ի կրիմինալի համար ձայներ ապահովեք, որ ախպոր ախպոր ախպերը բանտից շուտ դուրս գա: Էդ պետք է լիներ, բա ինը պատգամավորի ասածը ձեզ համար երաշխիք չի, բա ու՞մ ասածն է երաշխիք, ձեր ասածն էլ մեզ համար երաշխիք չի: Ընդհանրապես, ինչ ասում եք՝ ամեն ինչը կասկածի տակ է, ծայրից ծայր սուտ է, որովհետեւ դուք օրենքով չեք առաջնորդվում, դուք ամեն օր Բաղրամյան 26-ից հրահանգներ եք ստանում՝ էս մեկին ազատել, էս մեկին բռնել, էս մեկի վրա սարքել, էս մեկի վրա չսարքել, էս մեկին նկատել, էն մեկին չնկատել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հաց բերողի մահը
Պատգամավորի ելույթ ունենալու ժամանակը սպառվեց, բայց մինչեւ այդ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին խնդրել էր, որպեսզի իր անունից ձեւաթուղթ պատրաստի՝ խմբակցության անունից էլ ելույթ ունենալու համար:
Շարունակելով «քուանշի» թեման, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանից առաջ կատարված իրադարձություններին՝ հիշեցնելով, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, չլինելով փորձագետ, Արթուր Դավթյանի աշխատասենյակում նայել են նրա աչքերի մեջ եւ ասել, որ Արթուր Սարգսյանը մահանալու է: Հակադարձելով գլխավոր դատախազի այն հայտարարությանը, որ նախաքննության մարմնի գործողությունները չեն հանգեցրել Արթուր Սարգսյանի մահվանը, ասաց. «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության վրա, որը եզրակացրել է, որ Արթուր Սարգսյանն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ, սակայն նախաքննության մարմինն այդ եզրակացության համաձայն ազատել է կալանքից եւ կրկնակի փորձաքննություն է նշանակել ինչ-որ փորձագետի մոտ:
«Ինչո՞ւ են կրկնակի փորձաքննություն իրականացնում, էդ ի՞նչ իրադարձությամբ էր պայմանավորված՝ պարզ է, հաշվեհարդարի, որովհետեւ այս մարդը դուրս էր եկել, որոշակի սիմվոլիկ դերակատարում էր ստանձնել, հարցազրույց էր տվել, որը շատ լայն արձագանք էր գտել, մարդիկ գնում էին նրան տեսնելու, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դառել: Ո՞նց կլինի զուգահեռ հերոս լինի, ՀՀ-ում հերոս պետք է միայն Սերժ Սարգսյանը լինի, իրա հերոսությունը չպետք է ստվերել ու այս մարդուն բերեցին կալանքի տակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը նախաքննական մարմինն ասել է, որ սխալ է, եւ նայելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմը, որը նստած էր ԱԺ-ում, հարց հնչեցրեց, թե այդ եզրակացությունը տված անձանց նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է, որ կեղծ եզրակացություն են տվել:
«Արթուր Սարգսյանին տարել են քրեակատարողական հիմնարկ, էս մարդը հացադուլ է արել, եւ իրեն այնտեղ առաջարկել են բուժօգնություն, այս մարդն ասել է, որ եթե դուք ինձ բերել եք կալանքի, նշանակում է, որ ես առողջ եմ, այսինքն՝ կալանքն ինձ համար նորմալ է: Կալանք է հայտարարել եւ սկզբունքորեն կատարել է իր որոշումը: ՔԿՀ-ի աշխատողներն ամենօրյա ռեժիով զեկուցել են, որ այս մարդու կյանքին վտանգ է սպառնում, հետո գլխավոր դատախազությունը որոշեց մեր միջնորդությունը հաշվի առնել: Ինչո՞ւ, որովհետեւ ասել էին՝ էս մարդը վերջ, լուծված է հարց, մեռնելու է, եկեք ազատենք, թող գնա ազատության մեջ մեռնի: Հետո քրեական գործ կհարուցենք, փորձաքննություն կնշանակենք, կրկնակի փորձաքննություն կնշանակենք, եռակի փորձաքննություն կնշանակենք մինչեւ բոլորը կմոռանան եւ մարդուն, եւ նրա գոյության եւ նրա մահվան հանգամանքների մասին: Էս է ամբողջ ճշմարտությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Կոռուպցիան դատախազությունում
«Ելք» խմբակցության ղեկավարը վերջում արձագանքեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, որ վերջինս դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացրել է: «Այստեղ, կներեք, չեմ կարող ասել՝ քուանշ, պարոն գլխավոր դատախազ, այստեղ պետք է ասեմ «քյարփինջը կապույտ»»,- եզրափակեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց
Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին
Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան
Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է
Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ
Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան
ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան
Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ
Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում
Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում
Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ
Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան
Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ
Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ
Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել
Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են
Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական
Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում
Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ
Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել
Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը
Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ
Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը
Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան. Արարատ Միրզոյան
Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել
Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT