Մեզ մոտ արտոնյալներ չկան. Հ1-ը պարզաբանում է Մելքոնյանի հետ կապված խնդիրը (տեսանյութ)

10/07/2017 schedule19:03

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը աշխատանքից չի ազատվել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումների, որոնց համաձայն՝ Մելքոնյանի համար ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որի հետեւանքով նա աշխատանքից ազատվել է:

Պարոն Հարությունյան, մամուլում գրվել է, որ դուք եւ Արտակ Հերիքյան զույգը չի հանդուրժում պրոֆեսիոնալներին եւ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հաղորդավար Քրիստինե Մելքոնյանն ազատվի աշխատանքից: Ինչպես նաեւ, որ նախկինում դուք պահանջել եք, որ Մելքոնյանը դուրս գա դատախազությունից: Խնդրում եմ ասեք՝ նա աշխատանքից ազատման դիմում գրե՞լ է, եթե ոչ, հիմա արձակուրդո՞ւմ է:

-Դիմում ինքը չի գրել: Քրիստինե Մելքոնյանից մինչեւ այս պահը ես նման դիմում չեմ ստացել: Իմ օգնականը փոխանցեց, որ արձակուրդի դիմում էլ չի գրել, Մելքոնյանը փոխանցել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի կգա, կստորագրի արձակուրդ գնալու դիմումը:

Քանի որ հիմա ամառվա սեզոն է, մենք փորձում ենք հնարավորինս շատ բոլորին արձակուրդ ուղարկել, որովհետեւ սեպտեմբերից նորից մեծ թափով պետք է աշխատենք: Կարծում եմ՝ բոլոր խմբագրություններում է նույն  իրավիճակը, բոլորը ձգտում են ամառվա սեզոնին գնալ արձակուրդ: Հետեւաբար՝ ինքն ասել է, որ ուզում է արձակուրդ գնալ, դիմումն էլ նույնիսկ չի տվել, ասել է, որ երկուշաբթի կամ երեքշաբթի կգա, արձակուրդի դիմումը կտա: Կգա, կխոսենք, կհասկանան՝ ինչը ոնց է, այդ ժամանակ պարզ կլինի:

-Իր հետ կապված տարաձայնություններ կա՞ն:

-Ոչ միայն իր հետ կապված, բոլորի հետ կապված կարող են լինել տարաձայնություններ, եթե աշխատանքը թերի է կատարվում, կամ եթե աշխատանքի մեջ որեւէ մեկը զլանում է: Ես կարծում եմ՝ բոլոր խմբագրություններում է այդպես, չի կարող խմբագիրն աչք փակել որեւէ լրագրողի կատարած թերի աշխատանքի վրա, համաձայն չե՞ք: Սա աշխատող օրգանիզմ է, մենք իրար հետ ապրում ենք օրական գրեթե 14 ժամ,  եւ այդ 14 ժամվա ընթացքում ամեն ինչ հնարավոր է լինի: Մենք նրա համար ենք, որ հավաքվենք, քննարկենք թերությունները եւ այնպես անենք, որ հետո այդ թերությունները չկրկնվեն:

-Քրիստինե Մելքոնյանի դեպքում վերջին մեկ ամսվա ընթացքում եղե՞լ են թերացման դեպքեր:

-Ոչ միայն Քրիստինեի, էլի մարդկանց, էլի աշխատակիցներ կան, որոնց դեպքում եղել են թերացումներ, ոչ ամբողջական մոտեցում աշխատանքին: Եղել են քննարկումեր, եղել են դիտողություններ, խնդրանք, պահանջ, որպեսզի գործին մոտենան ամբողջությամբ:

-Քրիստինե Մելքոնյանի դեպքում եղե՞լ են այնպիսի թերացումներ, որոնք կարող են հանգեցնել աշխատանքից ազատման:

-Ես ասացի, որ աշխատաքնից ազատման խնդիր չկա դրված: Եթե նման բան լինի, նաեւ չի բացառվում որ լինի որեւէ մեկի հետ կապված, ինձանից սկսած, Արտակ Հերիքյանով վերջացրած: Կարող է լինել ցանկացածիս հետ կապված: Կա աշխատանքի մասով քննարկում, թերացում եւ այդ թերացման մասով քննարկում, ինքը երեւի մի քիչ վիրավորվել է դրանից, որովհետեւ ինքը մտածել է՝ երեւի իրեն պետք է դիտողություն չանեն: Բայց մեզ մոտ արտոնյալներ չկան: Եթե դուք համարում եք, որ դատախազությունից իր դուրս գալը կամ մնալը քննարկման թեմա չի, ինձ համար դա քննարկման թեմա է, որովհետեւ շահերի բախում գոյություն ունի:

-Այսինքն ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ժամանակին պահանջել եք, որ նա ազատվի գլխավոր դատախազի մամուլի խոսնակի աշխատանքից:

-Այո, ճիշտ է: Ես առաջին օրը որ եկել եմ, իրեն խնդրել եմ, ասել եմ՝ ընտրիր կամ հանրայինը, կամ դատախազությունը, որովհետեւ չի կարող հեռուստադիտողը դատախազության մասին լուրը քո շուրթերից լսել եւ հավատա քեզ, որովհետեւ դու մամուլի խոսնակ ես այդ դեպքում, կամ հանրային կապերի վարչության պետ: Նորմա՞լ է դա, թե ոչ:

-Հ1-ի նախկին աշխատակից Նվեր Մնացականյանը հայտարարել է, որ Հանրայինում նոր մարդիկ են եկել եւ երևի չեն ուզում եղած կադրերի հետ աշխատել: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը:

-Ախր Արտակ Հերիքյանը երբ որ Հանրայինում եթեր է մտել, Նվեր Մնացականյանը Գյումրիում էր ապրում, հավանաբար մտքով չէր էլ անցնում, որ կարող է մի օր հեռուստատեսությունում աշխատի: Այդ ո՞նց եղավ, որ Արտակ Հերիքյանը նոր է, ինքը հին է: Արտակ Հերիքյանը 18 տարեկանում 1990 թվականին եթեր է մտել, որտե՞ղ էին իրենք: Արդեն ծիծաղելի է այս ամենը դառնում:

Եվ մի բան էլ՝ խնդրում եմ դադարեցնել պրոֆեսիոնալներ, ոչ պրոֆեսիոնալ երիտասարադներ թեմայի շահարկումը: Երիտասարդներից պետք չէ վախենալ, ընդհակառակը, նրանց ավելի պետք է ոգեշնչել, նրանք ավելի ազատ են իրենց մտածումներում, աշխատանքում: Ուղղակի նրանց պետք է հնարավորություն ըտալ, ինչն էլ անում ենք:

Ցավն այն է, որ երբ աշխատում են հանրայինում,  շատ ԶԼՄ-ների համար նրանք վատն են, ոչ պրոֆեսիոնալ են, իսկ երբ աշխատանքից ազատվում են, միանգամից դառնում են պրոֆեսիոնալ: Ես մի գնահատական ունեմ բոլորի համար, այստեղ աշխատողները, բոլորը՝ անկախ տարիքից, սեռից, պրոֆեսիոնալ լրագրողներ են, և եթերը լավագույն միջոցն է յուրաքանչյուրի պրոֆեսիոնալիզմը գնահատելու: Նրանց կարող են սիրել, չսիրել, հարգել, չհարգել, բայց բոլորը պարտավոր են իրենց գործում լինել  արհեստավարժ: Միգուցե ոչ բոլորին է դա հաջողվում, բայց ձգտումը գոնե տեսանելի պետք է լինի:

Տպել
5793 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին