Երեք դիմանկար` երեք դիմակով. հետադարձ հայացք

13/07/2017 schedule15:30

«Որդիները կարող են մոռանալ նրան, ով սպանել է իրենց հորը, սակայն չեն կարող մոռանալ նրան, ով տիրացել է իրենց հայրական կալվածքին». Նիկոլո Մաքիավելի

Պատմական ճշմարտություն է, որ հեղափոխության ժամանակ խորտակվում են ճակատագրեր, իսկ այնուհետեւ իշխանության են գալիս հասարակության տականքներն ու պնակալեզները, որոնք դեռ ոչ հեռու անցյալում սնվելիս են եղել նախորդ իշխանության որովայնից, միեւնույն ժամանակ` դավաճանելով իրենց երկրում գործող օրենքներին:

Այսպիսին են քաղաքական ասկարիդները, որոնք չունեն սկզբունք, համոզմունք, հավատ, ուստի նաեւ` խիղճ, ամոթ, երկյուղ: Ուրեմն, նոր իշխանության եկած դեռեւս անաղարտ ղեկավարները պետք է զգուշանան նման քամելեոններից, նրանց չեզոքացնեն պետական պատասխանատու պաշտոններից, քանզի կասկածելի է վերջիններիս յուրաքանչյուր քայլը երկրի ներսում եւ երկրից դուրս:

Հայաստանի երրորդ հանրապետության հիմքը դրվեց Ղարաբաղյան շարժման տղաների կողմից եւ նրանց շնորհիվ հանրապետության առաջին նախագահ դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս քաղաքական գործիչն ուներ բավականաչափ մտավոր զարգացվածություն, շրջահայաց էր եւ տիրապետում էր համոզելու արվեստին:

Սակայն, լինելով փառատոչոր մարդ, նա իր նախագահության առաջին օրվանից սկսեց մանր ու ճղճիմ ինտրիգների միջոցով իրար դեմ հանել իր իսկ ճակատագրի ընկերներին, որպեսզի միանձնյա իշխանություն հաստատեր եւ այսպիսով հավերժանար իբրեւ պատմական դեմք: Այս խաղը խաղալ նրան հաջողվեց, ինչի հետեւանքով աստիճանաբար քաղաքական ասպարեզը թողեցին իրեն իշխանության բերող տղաները` Վազգեն Մանուկյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Դավիթ Վարդանյանը եւ այլք:

Այս խռովարարությունը երկրում առաջացրեց կասկածի եւ անվստահության մթնոլորտ: Միակ հեղինակությունը, որին նախանձում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը`ղարաբաղյան շարժման անմնացորդ նվիրյալ, հայրենասեր մտավորական ու տաղանդավոր գրող Վանո Սիրադեղյանն էր, որից ազատվելու մարմաջը նրան կեղեքում էր պարզապես:

Մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմտածեր, թե ինչպիսի հնարքներ գործեր Վանո Սիրադեղյանից ազատվելու համար, նրան օգնության հասան այն օրերին դեռ երկրորդ շնչառության սպասող խորհրդային անվտանգության տղաները: Անմիջապես իշխանություն ներթափանցեցին ՊԱԿ-ի երիտասարդ կապավորները, ոմանք` Հայաստանի հանրագիտարանի խմբագրակազմից, ոմանք` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտից, ոմանք` Երեւան քաղաքի շրջգործկոմներից…

Այս ներթափանցումը այնքան մոբիլիզացված էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այլեւս դիմադրել չկարողացավ: ՊԱԿ-ի կողմից մատուցված այս տղաները ունեին խորհրդային չեկիստին վայել համակրելի արտաքին, գրագետ էին եւ խորամանկ, ուստի անմիջապես իրենց համապատասխան աթոռներ զբաղեցրին երկրի քաղաքական ամֆիթատրոնում: Ստանալով Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը, նրան հաճոյանալու բուռն ցանկությամբ այս նորաթուխ տղաները անմիջապես ձեռնամուխ եղան Վանո Սիրադեղյանի դեմ դավադրություն կազմակերպելու գործին:

Իհարկե, առաջին նախագահը նախապես տնտղել էր մեր «հերոսներին» եւ հարմար էր գտել նրանց ընդդեմ Վ. Սիրադեղյանի գործուղելու համար: Ավելացնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաջածանոթ էր այս երիտասարդներից յուրաքանչյուրին եւ գիտեր, թե սրանցից ով է խուլիգան, ով է համասեռամոլ եւ, վերջապես, ով է ընդունակ օտարերկրյա հետախուզություններին ծառայելու, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ տողերիս հեղինակը վերը տրված անուններից ոմանց մեքենայություններին հետեւել է քայլ առ քայլ, վայրկյան առ վայրկյան: Արդեն մեր գրեթե բոլոր գործող անձինք խաղից դուրս պերսոններ են արդի քաղաքական թատերաբեմում, չնայած որ սրանց կարմիր պրովոկացիաներից խուսափելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը ՆԳ նախարարի պաշտոնից ազատեց Վանո Սիրադեղյանին` նրան նշանակելով Երեւանի քաղաքապետ:

Վանո Սիրադեղյանին ՆԳ նախարարի պաշտոնից ազատելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշ չափով բավարարեց կոսմոպոլիտ երիտասարդների պահանջները, սակայն այդուհետեւ նրա գլխին կախվեց մեկ այլ դամոկլյան սուր: Այդ ընթացքում Հայաստանի ներքաղաքական արենայում իր արտակարգ աշխուժությամբ աչքի էր ընկնում անցյալում Լենինյան կոմերիտմիության Արարատի շրջկոմի քարտուղար Վազգեն Սարգսյանը, որը ակտիվորեն մասնակցում էր պատերազմական գործողություններին եւ արդեն հասցրել էր Լեռնային Ղարաբաղի հերոսի կոչմանն արժանանալ:

Նա չուներ զինվորական կրթություն եւ ռազմամտածողություն, բայց ուներ կազմակերպչական ջիղ, ուստի քաղղեկի իր անձնական օրինակով ոգեւորում էր մարտիկներին: Այս բարեմասնությունները նկատելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց ՀՀ պետնախարար, ապա ՀՀ պաշտպանության նախարար, օժտեց բարձր հեղինակություն ստեղծելու հնարավորությամբ եւ կանգնեցրեց ի հակակշիռ Վանո Սիրադեղյանի:

Վազգեն Սարգսյանը, գործելով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության մեջ, մտածեց Հայաստան բերել Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ հաջողեց: Լեւոն Տեր-Պետրոսյանի լռելյայն համաձայնությամբ Ռ. Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, այն դեպքում, երբ վերջինս Հայաստանի քարտեզ անգամ չգիտեր: Այսպես կազմվեց Վ. Սարգսյան-Ռ. Քոչարյան միասնական ճակատը, որի քաղաքական մարտավարության նպատակը պիտի լիներ Ղարաբաղ-Հայաստան միացումը:

Հանուն արդարության ասենք, որ այս նպատակի իրագործմանը հավատում էր միայն Վ. Սարգսյանը: Հակառակում էր համոզված Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ այդ նպատակի իրագործմանը ճիշտ հակառակ էր տրամադրված Ռ. Քոչարյանը, որը հիմա արդեն օգտվելով իր դիրքային հնարավորություններից` սկսեց Ղարաբաղից Հայաստան ներկրել ղարաբաղյան յուրայիններին, եւ այդպիսով ամրապնդեց իր իշխանությունը:

Չմոռացվեց նաեւ Սերժ Սարգսյանը, որին վստահվեց երկու գերատեսչություն` ՆԳ եւ ԱԱ նախարարությունները ղեկավարելու պաշտոնը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կատարված այս անհեռատես նշանակումը կարծես թե անակնկալի բերեց Վ. Սարգսյանին: Բայց արդեն ուշ էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե, զղջաց իր  հրամանագրի համար, սակայն զգալով իր մոտալուտ հրաժարականի նախավիճակը` լռեց:

Վերջապես տմարդիների պարտադրանքի տակ հրաժարական տվեց Հայաստանի Երրորդ հանրապետության առաջին նախագահը: Այս հրաժարականը չզարմացրեց Ռ. Քոչարյանին եւ չսթափեցրեց Վ. Սարգսյանին: Ավելին, վերջինս ժողովրդին միամտացնելու մանկական միտումով պատեհ-անպատեհ, տեղին-անտեղի, առիթ-անառիթ արտասանում էր.  «Լեւոնն էլ է իմ ընկերը, Վանոն էլ է իմ ընկերը, Ռոբերտն էլ է իմ ընկերը»: Մինչդեռ այս ընկերները չէին հավատում արտասանված խոսքերին, որոնց հեղինակը այլեւս կասկածելի ընկեր էր նրանց համար:

Այսպիսով, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո` կարճ ժամանակում կառուցվեց եռագագաթ բուրգը` նախագահ` Ռ. Քոչարյան, Ազգային ժողովի նախագահ` Կ.Դեմիրճյան եւ վարչապետ` Վ. Սարգսյան: Հետեւաբար` Հայաստանի քաղաքական դաշտը ծածկվեց անորոշության թանձր մառախուղով:

ՄԵՐՈՒԺԱՆ

շարունակելի

Տպել
2275 դիտում

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ