Հուղարկավորություններ՝ Գյումրի-Վանաձոր մայրուղում. անօրինական օգտագործվել է 20 հեկտար.ՖՈՏՈ

Գյումրի-Վանաձոր մայրուղուց ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շիրակ գերեզմանատանը հուղարկավորություններն են իրականացվում: Այլ կերպ ասած, հուղարկավորությունները կատարվում է մայրուղու անմիջական հարեւանությամբ, քանի որ վաղուց սպառվել է այն հողատարածքը, որն օգտագործվում էր այդ նպատակով: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Շիրակ գյուղի համայնքապետ Խորեն Հարությունյանը:

Խնդիրն առկա է արդեն մի քանի տարի, սակայն, ինչպես ստեղծված իրավիճակից է երեւում` պատկան մարմինների մտքով անգամ չի անցնում համապատասխան քայլեր ձեռնարկել:

1970-ական թվականներին Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքից շուրջ 20 հեկտար հողատարածք հատկացվել է Գյումրուն, որպեսզի այնտեղ հուղարկավորություններ կատարվեն:

Շիրակի գյուղապետն ասում է, որ տարիների ընթացքում հուղարկավորությունների համար հատկացվող հողատարածքն ընդլայնվել ու կրկնապատկվել է`դառնալով 40 հեկտար, սակայն լրացուցիչ 20 հեկտարն օրինական ճանապարհով ձեռք չի բերվել Գյումրու քաղաքապետարանի կողմից: Հուղարկավորություններն այժմ իրականացվում են Շիրակի արոտավայրերում, ինչպես նաեւ մայրուղուց 4-5 մետր այս կողմ:

«Գերեզմանի մեջ էլ տեղ չկա, մարդկանց ուրդեղ հարմար է, ընդեղ էլ կթաղեն: Օրինական տված 20 հեկտարն էլ է վերջացել, անօրինական վերցրած 20 հեկտարն էլ է վերջացել, արոտավայրերը լրիվ օգտագործել են»,- ասում է Խորեն Հարությունյանը:

Գյուղապետը տեղեկացնում է, որ համայնքը չունի ռեսուրս՝ հուղարկավորությունների համար տարածք տրամադրելու նպատակով:  Անօրինական վերցված 20 հա տարածքի խնդիրն էլ դատական ատյաններում վիճարկելու ցանկություն չունի գյուղապետը, միայն ցանկանում է դադարեցնել` անօրինական հուղարկավորությունների գործընթացը:

«Դատարան, որ դիմեմ, ի՞նչ են անելու: Գալու են մեռելներին հանե՞ն, տանե՞ն»,- հարցնում է գյուղապետը:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Կարապետյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել, Գյումրու քաղաքապետարանին մի քանի տարբերակներ են առաջարկել:

«Գյումրու քաղաքապետարանին առաջարկել ենք, որ վերցնի նույն գերեզմանատան արեւելյան հատված ձգվող 10 հեկտար տարածքը, որին դեմ չէ նաեւ Շիրակի համայնքապետը: Այդ տարածքում ներդրումների խնդիր կա, պետք է հարթեցնել, քարերը հեռացնել, որը կարող է որպես գերեզմանատան շարունակություն օգտագործվել: Ջաջուռի համայնքապետն էլ իր վարչական տարածքից է առաջարկում գնել 5 հեկտար տարածք, որը կլուծի քաղաքի հուղարկավորությունների խնդիրը: Այս տարբերակները քննարկման փուլում են, կառույցները դեռ վերջնական որոշման չեն եկել»,- ասում է Զորիկ Խաչատրյանը:

Շիրակի համայնքապետի նման մարզպետարանի պատասխանատուն էլ, պարզվում է, նույնպես անտարբեր է այս խնդրի առումով: Թե՞ ով է պատասխանատվության ենթարկվելու այս փաստով, որ անօրինական 20 հեկտար տարածքում հուղարկավորություններ են տեղի ունեցել, ինչպես նկատում ենք, չեն մտահոգում վերջիններիս:

«Ճիշտ է, ինքնակամ հուղարկավորություն կատարվել է, բայց գերեզմանոցը չի քանդվում: Այստեղ օրինականացման խնդիր կա, որը օրենքով վերապահված է ՏԻՄ-երին: Կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի»,- նշում է բաժնի պետը:

Գերեզմանի տարածքից հուղարկավորության համար տարածքներ տրամադրում է Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ն: Պարզվում է ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Ավետիսյանն աշխատանքի ժամին աշխատավայրում չէ, իսկ ընկերությունից հրաժարվում են տեղեկացնել, թե օրակարգային ու հանրային հնչեղության այս խնդիրն անուշադրության մատնած տնօրենն աշխատանքի ժամին ուր է գնացել:

Հետաքրքիրն այն է, որ Գյումրիում խոսվում է, որ հուղարկավորության համար նախատեսված միջին չափի տարածքները տրամադրվում է 1000-1500 ԱՄՆ դոլարի շրջանակներում, թեեւ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի սպասարկման անձնակազմից փոխանցեցին, որ տարածքները տրամադրվում են անվճար:

Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունը խոստացավ իրավիճակը մեկնաբանել ավելի ուշ:

Armtimes.com-ը Գյումրի-Վանաձոր մայրուղուց ընդամենը մի քանի մետր այն կողմ իրականացվող հուղարկավորությունների խնդրով դիմեց նաեւ ոստիկանության ՀԼՎ: Հետաքրքրվեցին, թե արդյո՞ք մայրուղուն այդքան մոտ գնվող շիրմաքարերը չեն խանգարում երթեւեկությանը: Կառույցում նախ զարմանք ապրեցին, երբ հետաքրքրվեցինք, թե ճանապարհային ոստիկանությանը խնդիրը չի մտահոգո՞ւմ, ապա առաջարկեցին իրենց դիմել գրավոր հարցերով:

Հետգրություն. Հուսանք, որ 20 հեկտար տարածքում անօրինական իրականացված հուղարկավորությունների փաստին պատշաճ գնահատական կտան գոնե ՀՀ գլխավոր դատախազը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: Թեեւ վերջին շրջանում տիրող անպատժելիության մթնոլորտը որեւէ հավատ չի ներշնչում իրավապահների պրոֆեսիզոնալիզմի նկատմամբ:

Տպել
5578 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց