Իսրայելի ՊՆ-ն արգելել է «ԱԹՍ-կամիկաձեների» մատակարարումն Ադրբեջանին. NEWSru.co.il

29/08/2017 schedule16:04

Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին: Այս մասին հայտնում է իսրայելական NEWSru.co.il.-ը՝ հղում կատարելով բորսայի կոմյուիկեում Aeronautics Defense Systems-ին:

Հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում,թե որ երկրին է արգելվել ԱԹՍ-ների մատակարարումը, սակայն նշվում է,որ այդ երկիրը Moody`s-ի ցուցակում ունի «Ba» վարկանիշը և նրա տարածքում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը: Պարբերականի տեղեկություններով՝ Aeronautics Defense Systems-ն, ըստ այդ վարկանիշի ունի երկու հաճախորդի՝ Սերբիան և Ադրբեջանը, որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան: Այսինքն՝ գնորդն, ում արգելվել է մատակարարել ԱԹՍ-ները՝ Ադրբեջանն է:

NEWSru.co.il պարբերականը պարզաբանումների համար դիմել է Իսրայելի ՊՆ, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ր Facebook-ի  իր էջում հիշեցնում է, որ օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա. թերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» «մեկը ուղղել հայկական դիրքերի վրա»:

Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա: Ադրբեջանցիները որոշել են այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը, սակայն հրեա օպերատորները հրաժարվել են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ:

Ադրբեջանում «Մաարիվ-ա-Շավուա»-ում հրապարակած հոդվածը կեղծիք և ապատեղեկատվություն անվանեցին: Բաքուն հերքում էր պարբերականում հրապարակված տեղեկության իսկությունը և հայտարարում, որ դրա հեղինակները հայերն են: «Հետաքրքիր է, եթե հրապարակած տեղեկությունը սուտ էր, ապա ինչու՞ է Իսրայելի ՊՆ-ն արգելել Aeronautics Defense Systems-ին ԱԹՍ-ները մատակարարել Ադրբեջան: Կարելի է ասել, որ թերթի հրապարակած տեղեկությունները համապատասխանել են իրականությանը, որը և պատճառ է հանդիսացել, որ Թել-Ավիվում երկար մտածեն, թե ում հետ գործ ունեն»,- գրում է Գագիկ Համբարյանը:

Տպել
4875 դիտում

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է