ՁԻԱՀ-ով վարակվածների մուտքը Հայաստան կօրինականացվի.«Արմենիկումը» դեռ կաղում է

Այսօր Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակներում քննարկվեց նախագիծ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:  Սույն նախագծով կարգավորվում է այն հարցը, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդներն ազատ բուժման նպատակով կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

«Այս կարգը սահմանվում է արտասահմանցիների Հայաստան մուտքի ժամանակ, որը որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չի կիրառվել: Այսինքն՝ կարող են գալ եւ բուժվել»,- ներկայացրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:  

Փոխնախարարին հակադարձեց հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Ստացվում է, որ հիվանդ մարդը, երբ ուզել գնացել է, երբ ուզել եկել է, երբ ուզել վնաս է տվել, երբ ուզել բուժվել է»:

Պատգամավորի հարցին ի պատասխան առողջապահության փոխնախարարը նշեց, որ ոչ մի երկրում նման վերահսկում չի եղել:

Այնուհետ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե քաղաքացիների շրջանում արդյո՞ք կա վստահություն «Արմենիկում»-ի նկատմամբ, մարդիկ այն որպես դեղամիջոց օգտագործում են:

««Արմենիկումը» հետաքրքրություն չի՞ առաջացնում  ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով  հիվանդների շրջանում: Այսինքն՝ մարդ չի եկել, որ բուժման կուրս անցնի: Այդ կենտրոնը շահույթ ապահովու՞մ է, չի՞ ապահովում»,- ասաց Փաշինյանը:

«Ցավոք, Արեմիկումը միջազգային հանրության կողմից չի ճանաչվում, որպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ հիվանդության դեղամիջոց: Այն գրանցված է 7 երկրում, որպես իմունիտետ բարձրացնող դեղամիջոց: Հաստատությունը գործում է, որպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի բուժման հիվանդանոց»,- եզրափակեց փոխնախարարը:

Այս նախագիծը եւս կքննարկվի ԱԺ-ի 6-րդ գումարման  2-րդ նստաշրջանում:

Տպել
5444 դիտում

Գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի. Իջեւանի անտառտնտեսության տնօրեն

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Պենտագոնի ղեկավարի թեկնածու

Վաշինգտոնում տեղի է ունեցել Առաջնորդների ֆորումը. մասնակցել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը

Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում (լուսանկարներ)

Արսեն Օհանյանը ներկայացրել է, թե ինչ է արել Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնում

Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան

Շուրջ 320 անվանում 3.000 տուփ. բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ

Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է․ Տիգրան Պասկևիչյանի բաց նամակը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների եւ հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Լուրջ բան չկա. ՊՆ խոսնակը՝ Ելփին գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Կոտայքի մարզպետը պահանջում է չեղարկել Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը. դիմել է դատարան

ՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» վիրտուալ զրուցարան Messenger հավելվածում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին

«ԼԱՅԹ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով

Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է