Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարին Հայաստանն է նշանակելու

06/09/2017 schedule22:04

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում:

Այս համաձայնագրի նպատակը զինված հարձակմանը, այդ թվում նաև ագրեսիային, ինչպես նաև համատեղ անվտանգության դեմ սպառնալիքներին ու այլ մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար է:

Ռազմական անվտանգությունը, որի ապահովմանն է ուղղված զորախմբի ստեղծումը, կողմերի համար ընկալվում է որպես ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի հետ կապված արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից կողմերի քաղաքացիների և հասարակությունների կենսական շահերի պաշտպանվածության վիճակ:

Միացյալ զորախմբի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է  ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հրամանատարի պաշտոնը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը:

Կողմերն իրենք են սահմանում եւ ապահովում իրենց կողմից միացյալ զորախմբին մասնակցող ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների չափերն ու խմբաքանակները: Լսելով երկկողմ սպառնալիք ձևակերպումը՝ Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց, թե այս միացյալ զորախումբը կարո՞ղ է կիրառվել, օրինակ, Ռուսաստանում:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ շտապեց հանգստացնել, թե Հայաստանի զինված ուժերը կիրառվելու են բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ պատերազմի, զինված հարձակման կամ անմիջական ագրեսիայի սպառնալիքի դեպքում:

Գեւորգ Գորգիսյանին հետարքրքում էր, թե հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունները, հնարավո՞ր է, որ այս զորախումբը կիրառվի Վրաստանի դեմ, ինչին Արտակ Զաքարյանը նույնպես բացասական պատասխան տվեց եւ շեշտեց, թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս չեն օգտագործվում:

Միացյալ զորախմբի տեղակայման վայրը լինելու է Հայաստանի տարածքը, թվաքանակն էլ կլինի փոփոխական՝ կախված հնարավոր պարերազմի կամ ագրեսիայի հնարավորության գնահատումից: Զաքարյանը նշեց նաեւ, որ Հայաստանում ռուսական նոր ուժեր չեն տեղակայվելու:

Հարակից զեկույցով հանդես եկավ նաև ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու նշեց, թե այս միացյալ զորախմբի ստեղծումը ընդհանրապես հայ-ռուսական ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հիշեցրեց, որ այդ համագործակցության շրջանակներում Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ավելի քան 60 պայմանագրեր:

«Այս պայմանագրով երկու պետությունները իրավականորեն են փորձում կարգավորել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման կազմավորման, կարգավիճակի, կազմի, կիրառման համատեղ պլանավորման, հրամանատարության հետ կապված հարցեր: Հայկական կողմն ինքն է որոշելու, թե ինչ քանակով կամ կազմով է մասնակցելու համատեղ զորախմբին՝ ելնելով իր շահերից: Իսկ տվյալ դեպքում համաձայնագրի հիմնական նպատակն այն է, որ ՀՀ պետական սահմաններին ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ այս զորախումբը պետք է գործի: Եվ բնական է, որ մենք պետք է ելնենք նաեւ մեր ռազմական անվտանգության շահերից եւ որոշենք, թե ինչպիսի զորակազմ ենք տրամադրում միացյալ զորախմբին, որպեսզի կարողանանք իրականացնել այն խնդիրները, որոնք նախատեսված են այս համաձայնագրով»,- նշեց Նահապետյանը՝ ընգծելով, որ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի միջոցները օգնելու են ամրապնդել նաեւ մեր կարողությունները, քանի որ հատկացվում են նաեւ օդատիեզերական ուժեր, արբանյակային միջոցներ եւ այլն:

Ձայների 5 կողմ, 5 դեմ եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս նախագծին եւս:

Տպել
3069 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց