«Ադրբեջանական լվացքատուն». Բուդապեշտը 7 մլն դոլարով Ռամիլ Սաֆարովին «վաճառել է» Բաքվին

07/09/2017 schedule17:38

Շուրջ հինգ տարի առաջ՝ Հունգարիայում իր պատիժը կրող, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը «հանձնվել է» Բաքվին 7 մլն դոլարի դիմաց: Այս մասին ասվում է հունգարական «Átlátszó» հետաքննական լրագրողական կազմակերպության կողմից կատարված բացահայտումներում:

Համաշխարհային հեղինակավոր մամուլի ներկայացուցիչների եւ «Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի հետաքննության նախագծի» (OCCRP) գաղտնազերծված՝ Ադրբեջանի կառավարող էլիտայի փողերի լվացման մասին պատմությունը նոր զարգացումներ է ստանում:

Հունգարական «Átlátszó» հետաքննական լրագրողական կազմակերպության «Ադրբեջանական լվացքատուն» գործի շրջանակում կատարված բացահայտումները լույս են սփռում շուրջ հինգ տարի առաջ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կայացած գործարքի վրա, որի արդյունքում Բաքվին էր արտահանձնվել Հունգարիայում իր պատիժը կրող, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:

Հետաքննությունից, մասնավորապես, պարզ է դարձել, որ ճիշտ այդ գործարքի կայացման ժամանակահատվածում Ադրբեջանից 7 մլն ամերիկյան դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշվին: Բացահայտված փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հաշվեհամարը պատկանել է Velasco International ընկերությանը, իսկ փոխանցումն էլ կատարվել է Metastar Invest LLP ընկերության կողմից, որը գաղտնազերծված փաստաթղթերում ադրբեջանական իշխանությունների կոռուպցիոն սխեմայում ներգրավված չորս ընկերություններից մեկն է:

Ավելին, բացահայտումները ցույց են տալիս, որ Velasco International ընկերությունն էլ լինելով օֆշորային ընկերություն, պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Յաքուբ Էյուբովի որդուն՝ Օրխան Էյուբովին:

Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ Օրբանի եւ Ադրբեջանի փոխվարչապետի միջեւ սերտ կապերի մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Սաֆարովի արտահանձնումից շատ չանցած 2012 թվականի հունիսին Բաքու կատարած այցի ընթացքում Օրբանին  դիմավորել է հենց Յաքուբ Էյուբովը:

«Átlátszó»-ի կողմից կատարված ծավալուն հետաքննությունը բազմաթիվ փաստեր է գաղտնազերծել, որոնք ուղղակիորեն ապացուցում են Էյոբովների կապը Velasco ընկերության, Հունգարիայում նրա ծավալած գործունեության, այդ երկրում կատարած մեծ ներդրումների հետ:

Velasco ընկերության՝ Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած առնչությունների մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ այդ ընկերությանը 7 մլն դոլար փոխանցած  Metastar Invest LLP ընկերությունը ներգրավված է նաեւ Ադրբեջանի հետ կապված մեկ այլ սկանդալային-կոռուպցիոն պատմության մեջ: Մասնավորապես, Metastar Invest-ը նույն այն ընկերությունն է, որը 2.4 մլն եվրո էր վճարել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին Եվրոպայի խորհրդում Իլհամ Ալիեւի շահերը ներկայացնելու եւ Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու դիմաց:

Վերոնշյալ փաստերն ուղղակիորեն ցույց են տալիս, որ տարիներ առաջ մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլը արժեցել է 7 մլն ամերիկյան դոլար: Ինչպես հունգարական «The Budapest Beacon» պարբերականն է նշում՝ «ծանր հանցագործություն կատարածին արտահանձնելու հունգարական կողմի իրական նպատակն արդեն հայտնի է»:

Տպել
2220 դիտում

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ