Ալիեւը ստորագրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի համաներման որոշումը

11/09/2017 schedule12:16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի համաներման որոշումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի նախագահականի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Լապշինի նկատմամբ համաներում է հայտարարվել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետով: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:

Հուլիսի 7-ին Ադրբեջանի դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ավելի վաղ դատախազը 6.5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար: Մեկ օր առաջ Լապշինը դատարանում հայտարարել էր, որ զղջում է իր արածի համար, ցավում, որ այցելել է Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք «կրում են օկուպացիայի զրկանքները»: «Ես որևէ բան չգիտեի օկուպացիայի մասին, իսկ գտնվելով այստեղ՝ ես զգացել եմ միայն լավ վերաբերմունք իմ հանդեպ»,- գրել էր ԱՊԱ-ն, այդ բառերը վերագրելով Լապշինին:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է:

Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: 

 

Տպել
2325 դիտում

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է

Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»

Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը. Ա. Սարգսյանի կոչը

Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռից դուրս գալու փորձերը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Պետական մակարդակով խոնարհումի միջոցառում և սգո օր հայտարարելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո. վարչապետ

Երևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Հաստատվել է կորոնավիրուսի 1267 նոր դեպք. գրանցվել է 32 մահվան դեպք

«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Պատասխանելով իր հասցեին հնչող մեղադրանքներին և Ռ. Քոչարյանին, վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն՝ պահվող մի շարք ռազմագերիների մասին

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ