Սյուզաննա Մելքոնյանը՝ «Նոր ալիքի»՝ կադրից դուրս մնացած հետաքրքիր ժամանցի մասին

12/09/2017 schedule13:23

«Նոր ալիք 2017»-ում միայն մրցութային լարված տրամադրություն չէ: Կազմակերպիչները մտածում են մասնակիցների հետաքրքիր առօրյայի մասին: Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ոչ մրցութային օր էր, եւ մասնակիցները մի փոքր լիցքաթափվելու հնարավորություն էին ստացել: Նրանք լողափնյա ֆուտբոլ էին խաղում ժյուրիի անդամների հետ: Armtimes.com-ի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը պատմեց, որ մեծ բավականություն է ստացել միջոցառումից, թեեւ հաղթել են, ոչ թե իրենք, այլ ժյուրի անդամները:

«Սովորույթ է արդեն՝ ամեն տարի մասնակիցները խաղում են ժյուրիի անձնակազմի հետ: Տպավորություններս հրաշալի են, որովհետեւ մրցութային 2 օրերից հետո մեզ իսկապես պետք էր լիցքաթափվել: Հաղթեց իրենց թիմը, մենք 2-րդ տեղում էինք եւ արժանացանք դիպլոմների ու մեդալների»,- պատմեց նա:

Ծանրաբեռնված գրաֆիկը չի խանգարում, որ մասնակիցները կարողանան նաեւ նոր ընկերներ ձեռք բերել: Սյուզաննան ընդգծում է, որ բոլորն էլ հիանալի մարդիկ են եւ բոլորի հետ էլ լավ հարաբերություններ է հաստատել, սակայն ավելի շատ շփվում է նրանց հետ, ովքեր մոտ են իրեն բնավորությամբ ու խառնվածքով:

«2 շաբաթ մենք ապրում ենք միասին, իրար հետ ենք առավոտից մինչեւ ուշ երեկո: Հասցրել եմ բոլորի հետ ընկերանալ, բայց ավելի շատ, երեւի, շփվում եմ Վիետնամի (Լիլու) եւ Ուզբեկստանի (Սարդոր Միլանո) ներկայացուցիչների հետ: Մի տեսակ ընդհանուր բաներ ունենք: Նաեւ շատ եմ սիրում Ռուսաստանի մասնակիցներից Վասիլի Ուրիեւսկուն ու Ստաս Մորեին: Հրաշալի մարդիկ են: Բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ են, որովհետեւ բոլորս էլ հասուն մարդիկ ենք, կա փոխադարձ հարգանք: Բայց կան բնավորության որոշ գծեր որոնցով որոշ մարդկանց մոտ ես, որոշ մարդկանց՝ ոչ: Իմ թվարկած մարդկանց հետ եմ ավելի շատ շփվում»,- ասաց նա:

Սյուզաննան եւ Լիլուն

Սյուզաննան եւ Սարդոր Միլանոն

Լիցքաթափվել, ժամանց, ընկերներ, շփում, ոչինչ, սակայն չի շեղում Սյուզաննա Մելքոնյանին, եւ նա կենտրոնացած է մրցույթի վրա: Մրցութային 2 օրերից հետո առաջատարների թվում է: 237 միավորով 3-րդն է եւ առաջատարներ Սարդոր Միալոնյին ու Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էռնա Միրին զիջում է ընդամենը 5 միավորով:

«Տրամադրությունս հրաշալի է, մարտական եմ տրամադրված: Վաղը մրցութային 3-րդ օրն է, պատրաստվում եմ այդ օրվան: Մրցութային վերջին օրն իսկապես շատ կարեւոր է: Ակնկալիքներս շարունակում են մեծ լինել, որովհետեւ դեռեւս առաջատար դիրքերում եմ եւ շարունակում եմ պայքարել»,- ասաց նա:

Իր ելույթներից հետո ժյուրիի գրեթե բոլոր անդամներն առավելագույն 11 միավոր են տվել նրան, սակայն եղել են նաեւ 10 գնահատողներ: Դա Սյուզաննային չի ընկճում: Նշում է, որ այս օրերին իր հիմնական դժվարությունը եղել է ոչ թե ցածր գնահատականները, այլ երգը փոխելը: Մրցութային 2-րդ օրվա համար նա ամիսներ շարունակ պատրաստել էր «Ապրելու ապրիլ» երգը, սակայն վերջին պահին ստիպված է եղել կատարել «Твои следы» ստեղծագործությունը:

«Դա հոգեբանական մեծ ապրումների պատճառ է: Դու այնքան պրոֆեսիոնալ պետք է լինես, որ կարողանաս այդ դժվարությունը պատվով հաղթահարել»,- ասաց նա:

Սյուզաննան եւ Կոնստանտին Մելաձեն

Սյուզաննան եւ Ալսուն

Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, ապա ոմանց ցածր գնահատականները Սյուզաննային չեն ստիպում տրամադրվել նրանց դեմ: Գիտակցում է, որ գնահատողներն իսկական պրոֆեսիոնալներ են եւ ըմբռնումով է մոտենում նրանց կարծիքներին: Նաեւ գիտի, որ ճաշակները տարբեր են. ոմանց կարող է դուրս չգալ իր ոճը, ոմանք էլ կարող են հիանալ դրանով:    

«Մենք ժյուրիի անդամների հետ շփվելու քիչ հնարավորություններ ունենք: Կուլիսներում սահմանափակ շփումներ ենք ունենում, կարծում եմ՝ դա ճիշտ է, որովհետեւ սուբորդինացիան պետք է պահպանել: Բայց հասցրել եմ շփվել Կոնստանդին Մելաձեի հետ (այն մարդը, որն ինձ ցածր է նշանակում (ծիծաղում է)), եւ իհարկե ոչ հետին մտքով, պարզապես պատահաբար հանդիպեցինք կուլիսներում: Եվ շփվել եմ Ալսուի հետ, որն ինձ իր շնորհակալությունը հայտնեց գեղեցիկ մատուցման եւ հրաշալի ձայնի համար, ինչն ինձ ավելի ոգեւորեց»,- ասաց նա:

Սոչիում ընթացող «Նոր ալիք 2017»-ը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին եւ ավարտվելու է 14-ին: Վաղը՝ մրցութային վերջին օրը, մասնակիցները ներկայանալու են հատուկ իրենց եւ մրցույթի համար գրված ստեղծագործություններով: Սյուզաննան կատարելու է «Навсегда» երգը:

Տպել
2988 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել