Հայտնի է оսկարակիր ռեժիսորի՝ 5 000 ԱՄՆ դոլար մրցանակով մարտահրավերի հաղթողը

18/09/2017 schedule13:05

Երեկ երեկոյան Human Rights Watch-ը եւ Creative Armenia-ն հայտնեցին ռեժիսոր Թերրի Ջորջի՝ աշխարհի կինոգործիչներին ուղղված 60-վայրկյանանոց ֆիլմերի մարտահրավերի հաղթողին: Լոս Անջելեսում հատուկ շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ Ասիեր Ուրբիետայի եւ Անդոնի դե Կառլոսի «Pim Pam Pum» ֆիլմին է շնորհվել 5 000 ԱՄՆ դոլար դրամային մրցանակը։ 60 վայրկյանների ընթացքում այս ֆիլմը պատկերում է մարդու իրավունքների կարեւորագույն խնդիրներից մեկը։

««Pim Pam Pum»-ը գեղեցիկ կերպով ներկայացված խորքային գործ է»,- ասվում է ժյուրիի հաղորդագրության մեջ։ «Իսպանական կարճամետրաժ ֆիլմը պատմում է տղաների մասին՝ հայտնված արտակարգ իրավիճակի թակարդում»։

Ժյուրիի կազմի մեջ էին ժյուրիի նախագահ օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը, Կաննի «Ոսկե արմավենու» դափնեկիր ռեժիսոր Ատոմ Էգոյանը, սոցիալական ազդեցության ոլորտում հանրահայտ Բոննի Աբաունզան, սոցիալական ազդեցության կինոգործիչ Կառլա Կարապետյանը, UCLA-ի՝ սոցիալական ազդեցության ժամանցի՝ Skoll կենտրոնի գործադիր տնօրեն Փիթեր Բիսանզը եւ UCLA-ի՝ մարդու իրավունքների Promise ինստիտուտի տնօրենի օգնական Ջեսիքա Փիքը։

Երեկոյի ժամանակ հայտարարվեց նաեւ «Children of War» («Պատերազմի երեխաները») վերնագրով ֆիլմաշարի ապագա ծրագրերի մասին։ Ֆիլմաշարում «Pim Pam Pum»-ից բացի ընդգրկվել են նաեւ եզրափակիչ փուլ անցած Վահե Տերտերյանի «Human Rights» (Հայաստան) հուզիչ այլաբանությունը, Արամ Շահբազյանի՝ դեպի Սիրիա ճամփորդության մասին «Green and Black»-ը (Հայաստան) եւ Աննա Մարիա Մուրադյանի « Pomegranate Tree» (Կանադա) նրբագեղ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը։

«Այս չորս ֆիլմերը ուրույն ձեւերով առերեսվում են մարդու իրավունքների՝ մեր ժամանակների կարեւորագույն խնդիրներից մեկին՝ երեխաների իրավունքներին պատերազմի ժամանակ»,- ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Թեեւ ֆիլմերը տարբեր երկրներից են ու տարբեր ժանրերի (անիմացիա, փաստագրական ու գեղարվեստական), դրանց միավորում է դեպի մարդկությունն ու արվեստն ուղղված նվիրվածությունը»։

Տպել
1389 դիտում

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը. Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Օսիպյանը չի բացառում, որ որոշ ուժերի կողմից դավադրութան նախապատրաստվելու սպառնալիք կա

Աղետի գոտին՝ այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի. քիչ մնաց. Լեւոն Բարսեղյան

Նախագիծն ընդունվեց․ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինությանը եւ ամեն անգամ սթրեսի մեջ ենք՝ կարողանալո՞ւ ենք գումարը ծախսել․ վարչապետ

Մասիսի քաղաքապետի նկատմամբ «Էրեբունիի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց նա մնում է մեղադրյալ

363 մլն 110 հազար դրամի ներդրում, 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով․ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներդրում կանի

Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց․ էդ ճանապարհը խի՞ չեն սարքում

Վարշավան և Վաշինգտոնը մոտ են Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելուն

Երեւանում կկառուցվի ժամանցային, զվարճանքի այգի․ կգործեն եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ

Քոչարյանի և մյուսների գործով դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է. հայտարարություն

ԵԱՀԿ-ն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը

Գործադիրը հավանություն տվեց շուրջ 5 մլն դոլարի ներդրումային ծրագրին․կստեղծվի 20-50 նոր աշխատատեղ

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ վիզային ռեժիմը կվերանա

Գործադիրը հավանություն տվեց «Պետ․ նպաստների» եւ «Կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերին

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարարն ափսոսանք է հայտնել Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու առթիվ

Հասանովն Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում այցելել է առաջնագիծ

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում 49 հարց է, 35-ը՝ չզեկուցվող

Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ

Ոստիկանները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ կասկածյալները տղամարդ ու կին են (տեսանյութ)