Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

21/09/2017 schedule15:00

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգեւատրումների արարողության ժամանակ:

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին, Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայան տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), եւ ունի ավելի քան 1000 քկմ հողամաս։ Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» եւ Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են նաեւ պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան եւ «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին: 2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաեւ խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Տպել
1797 դիտում

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է