Տարածքների վերադարձի մասին խոսելիս Նալբանդյանը երեք տեղ նշաձող բարձրացրեց. Շավարշ Քոչարյան

27/09/2017 schedule19:33

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերջնական ժամկետները հավանաբար կհստակեցվեն, երբ Մինսկի խմբի համանախագահները ժամանեն տարածաշրջան»,- սեպտեմբերի 27-ին այս մասին ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Կարծիքների վերաբերյալ, թե միգուցե համանախագահները նոր առաջարկություններ բերեն, նա նշեց, որ այսօր կա ընդամենը մի փաստաթուղթ, որը հիմք է բանակցություններ համար, եւ այդ փաստաթուղթը Մադրիդյան փաստաթուղթն է, ուրիշ որեւէ բան գոյություն չունի:

Լրագրողների հարցին՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մոռացությա՞ն են տրվել, փոխարտգործնախարարը նշեց. «Ես չգիտեմ, թե ով է մոռացության տվել, բայց ո՛չ հայկական կողմերը, ո՛չ համանախագահները դա չեն մոռանում»:

Իսկ լրագրողների դիտարկմանը, թե համանախագահների վերջին հայտարարությունից այդ պայմանավորվածությունները հիշատակված էլ չէին, Շավարշ Քոչարյանը նշեց, թե պետք է ճիշտ հասկանալ՝ կան դրված օրակարգային հարցեր, թե ինչպես ապահովել բանակցային գործընթացի արդյունավետությունը, իսկ առանց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների, անհնար է առաջ գնալ. «Իսկ վստահության ու հետաքննության մեխանիզմները Ադրբեջանը, պարզ է, թե ինչու չի ընդունում»,- նշեց Շավարշ Քոչարյանն ու հավելեց, թե Ադրբեջանն իր  դեստրուկտիվ քաղաքականությունը թաքցնելու համար ընտրում է ինչ-որ բառեր, օրինակ՝ առարկայական բանակցություններ, տրամաբանական քայլեր եւ այլն:

Առարկայական իրենք համարում են միայն այն հարցերը, որոնք վերաբերում են միայն իրենց, իրենց համար են հետաքրքիր, իսկ տրամաբանականը համարում են՝ եկեք լուծենք այն հարցերը, որոնք մեզ են հետաքրքիր, իսկ մնացածը հետո կխոսենք: Հասկանալի է, որ այստեղ ոչ առարկայական տրամաբանություն կա, ոչ էլ՝ տրամաբանական առարկություն: Հասկանալի է, որ այդպիսի իրավիճակում խոսել որեւէ առաջընթացի մասին, անհնարին է:

Այդ դեպքում առաջանում է մեկ բնական հարց, որն ինքն իրեն տվեց հենց Շավարշ Քոչարյանը՝ իսկ ի՞նչ իմաստ ունեն հանդիպումները: Այս առումով էլ փոխարտգործնախարարը ասաց, թե պետք է միշտ հիշել, որ համանախագահներն իրականացնում են երկու առաքելություն՝ միջնորդություն ու երկրորդ՝ ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալը:

«Ցավոք սրտի, երկրորդ առաքելությունը դարձել է առաջինը՝ թույլ չտալ, որ սկսվեն ռազմական գործողություններ»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը եւ շարունակեց, որ հիմա բոլոր հանդիպումների ենթատեքստը հենց դա է՝ պահպանել կայունությունն ու թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողություններ:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի այն հատվածին, որտեղ նա անդրադառնում էր տարածքների վերադարձին՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե Նալբանդյանն ընդամենը ներկայացնում էր նույն մադրիդյան սկզբունքները: Բայց ներկայացնելով հանդերձ՝ Նալբանդյանը նույնիսկ նշաձողն է բարձրացրել:

«Երեք տեղ. մեկը՝ եթե միջանցքի մասին է խոսքը, ապա պետք է այն այնպիսին լինի, որ հասանելի չլինի որեւէ զենքի համար: Երկրորդ՝ եթե տարածքի մասին է խոսքը, ապա չի կարող այնպիսի քննարկում  լինել այնպիսի տարածքի վերադարձի վերաբերյալ, որը կվտանգի Արցախի անվտանգությունը: Եվ երրորդը՝ նա նաեւ եւս մեկ անգամ ֆիքսեց Արցախի մասնակցության կարեւորությունը: Այսինքն, այդ իրարանցումն ինձ համար անհասկանալի է, քանի որ Նալբանդյանը միայն նշաձողը բարձրացրեց՝ համեմատած մադրիդյան սկզբունքների հետ. ես դա եմ արձանագրել»,- ասաց փոխարտգործնախարարը:

 

Տպել
3484 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից