Հանուն մարդու իրավունքների. խոշտանգումների գործիքների վաճառքին վերջ դնելու ջանքերը

29/09/2017 schedule13:03

Էլեկտրաշոկով գոտիները, գամապատ մահակները եւ մատները ճզմող էլեկտրաֆիկացված աքցանները, մարդկանց ցավ պատճառելուց բացի, այլ նշանակություն չեն կարող ունենալ։ Եվ չնայած այն փաստին, որ խոշտանգումն արգելվում է միջազգային իրավունքով, այսպիսի ապրանքները դեռեւս արտադրվում եւ վաճառվում են՝ հայտնվելով ամբողջ աշխարհում դրանք գնողների ձեռքում։

Մի ժամանակաշրջանում, երբ ավելի ու ավելի շատ երկրներ են վերացնում մահապատիժը, մահապատժի իրականացման համար կիրառվող ապրանքները, օրինակ՝ մահացու ներարկման համակարգերը, թույների կոկտեյլները, էլեկտրական աթոռները եւ գազային խցերը, շարունակում են շուկա հանվել։ Ըստ Ամնեսթի Ինթերնեյշընըլի, մոտավորապես 19,000 մարդ ամբողջ աշխարհում  սպասում է իր մահապատժի իրականացմանը, թեեւ մահապատժի կանխարգելիչ ազդեցությունն ապացուցված չէ, իսկ դրանով դատական սխալներն անշրջելի են դառնում։

Եթե միջազգային հանրությունը լուրջ նպատակ ունի վերջ դնել խոշտանգումներին եւ վերացնել մահապատիժը, մենք պետք է անենք ավելին, քան պարզապես վեհ խոստումներ տալն է։ Եկել է մահապատժի եւ խոշտանգումների իրականացման համար միջոցների ձեռքբերումը դժվարացնելու կոնկրետ գործողությունների ժամանակը։

Սեպտեմբերի 18-ին, երբ ամբողջ աշխարհից պատվիրակները կհավաքվեն Նյու Յորքում՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային, երկրների մի մեծ խումբ հանձնառություն կստանձնի՝ ստեղծելու այս զազրելի առեւտրին վերջ դնելուն միտված նոր համաշխարհային շրջանակ։  Միանալով նոր՝ Խոշտանգումներից զերծ առեւտրի դաշինքին, կառավարությունները կհամաձայնեն արգելք սահմանել խոշտանգումների եւ մահապատիժների համար օգտագործվող ապրանքների արտահանումների վրա ազգային մակարդակում, միեւնույն ժամանակ էլ ավելի իրավազորելով իրենց մաքսային իշխանություններին՝ կիրարկել արգելքները։

Դաշինքի առաջատարներն են Արգենտինան, Եվրամիությունը, Մոնղոլիան, սակայն դրան մասնակցելու են հրավիրվել այն բոլոր երկրները, որոնք հանձնառու են մահապատժի վերացման ՄԱԿ-ի Քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությամբ։

Արգենտինայի՝ մահապատժին վերջ դնելու հանձնառությունն անսասան է։ Արգենտինան ակտիվորեն մասնակցում է այնպիսի բազմակողմ հաստատությունների աշխատանքին, ինչպիսիք են Մահապատժի դեմ միջազգային հանձնաժողովը եւ համաշխարհային կոնգրեսը, եւ մոբիլիզացնում է հնարավոր աջակցությունը ՄԱԿ-ի շրջանակներից ներս՝ մահապատժի իրականացման համաշխարհային մորատորիումի համար։

Իր հերթին, ԵՄ-ն խստացրեց օրենսդրությունն  անցյալ տարի՝ արգելելու խոշտանգումների կամ մահապատժի իրականացման համար օգտագործվող բոլոր ապրանքների առեւտուրը։ Օրենքը, որն ի սկզբանե ուժի մեջ է մտել 2005թ., այժմ արգելում է բոլոր այսպիսի ապրանքների տարանցումը ԵՄ-ի տարածքով կամ նավահանգիստներով, դրանց գովազդումն ու հանրահռչակումը տոնավաճառների ժամանակ կամ արդյունաբերության գովազդային նյութերում։ Եվ այս զարգացումներում առաջատարի դիրքը պահպանելու համար ԵՄ-ն հիմնել է արագացված մեխանիզմ՝ արգելելու խոշտանգումների կամ մահապատժի իրականացման նոր գործիքները՝ դրանց ի հայտ գալուն համընթաց:

Մոնղոլիան իր հերթին արգելեց մահապատիժը 2015թ. եւ ներկայանում է որպես դրական օրինակ մի տարածաշրջանում, որտեղ երկրների մեծ մասը սիստեմատիկորեն խոշտանգում եւ մահապատժի են ենթարկում բանտարկյալներին։

Խստացված հսկողության միջոցներն արդեն տվել են իրենց արդյունքները։ Օրինակ՝ հարկադիր մահաբեր ներարկումների եւ էլեկտրաշոկի կիրառման սարքերի ձեռքբերումը դարձել է շատ ավելի դժվար եւ թանկարժեք։

Այնուամենայնիվ, հստակ սահման կա, թե ինչի կարող են հասնել առանձին երկրները։ Նրանք, ովքեր արտադրում եւ վաճառում են այս ապրանքները, փոխում են աշխատակարգերը եւ գործունեության ուղիները՝  շրջանցելու տեղական օրենքները։ Ի վերջո, անհրաժեշտ է ավելի մեծ թվով երկրների ներգրավումը վերահսկողության գործողություններն իսկապես արդյունավետ դարձնելու համար։

Երբ մեկնարկի Դաշինքի գործունեությունը, մասնակից երկրները կստորագրեն համատեղ քաղաքական հռչակագիր՝ հիմնված չորս հանձնառությունների վրա։ Առաջին՝ նրանք կիրականացնեն միջոցառումներ՝ սահմանափակելու խոշտանգումների կամ մահապատիժների իրականացման համար նախատեսված ապրանքների արտահանումը։ Երկրորդ՝  նրանք կօգնեն ստեղծել սահմանից այն կողմ տեղեկատվությունը փոխանակելու հարթակ, որպեսզի մաքսային պաշտոնյաները կարողանան մոնիթորինգի ենթարկել միջազգային առեւտրային հոսքերը եւ հատկորոշեն նոր ապրանքները, որոնք հարկ է արգելել։

Երրորդ՝ ստորագրած երկրները կկիսվեն իրենց լավագույն փորձով, որպեսզի մի երկրում արդյունավետ եւ ազդեցիկ իրավապահ համակարգերը հնարավոր լինի ներդնել այլ երկրներում։ Եվ չորրորդ՝ այն երկրները, որոնք արդեն ունեն գործող ազգային օրենսդրություն, կտրամադրեն տեխնիկական աջակցություն այլ երկրների, որոնք դեռեւս աշխատում են այս նպատակին հետամուտ։

Վստահաբար, խոշտանգումներն ու մահապատիժն արմատախիլ անելը կպահանջեն լայնածավալ եւ շարունակական ջանքեր առեւտրի ոլորտից անդին։ Բայց կենտրոնանալով խոշտանգումների եւ մահապատժի իրականացման համար օգտագործվող ապրանքների փոխանակման վրա՝ մենք միավորում ենք միեւնույն մտայնությունն ունեցող երկրներին՝ իրական փոփոխություն առաջ բերելու նպատակով։ Մենք համոզված ենք, որ Դաշինքը կհաջողի եւ որ այն կարող է հիմք ծառայել ժամանակի ընթացքում ՄԱԿ-ի ավելի լայն համագործակցության համար։

Առեւտրային քաղաքականությունները միայն դոլարներին եւ ցենտներին չեն վերաբերում։ Դրանք նաեւ ազդեցիկ գործիքներ են՝ երաշխավորելու մարդու իրավունքները եւ աջակցելու կայուն զարգացմանն ամբողջ աշխարհում։ Մենք պետք է երբեւէ թույլ չտանք, որ խոշտանգումների եւ մահվան գործիքները վաճառվեն ինչպես ցանկացած այլ ապրանք։

Խորխե Ֆաուրի, Սսեսիլիա Մալմստրոմ, Ցենդ Մունխ-Օրգիլ
Հոդվածը տրամադրել է «Project Syndicate»-ը
Սեպտեմբերի 6, 2017թ.

Տպել
2685 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց