Վարչապետ է, մտքով մի բան է անցնում, ուզում է հանձնարարական տալ, բա չստուգե՞ն՝ օրինակա՞ն է

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է դպոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին եւ վարչապետի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայեցակարգի մշակումն ինքնին անօրինական է, քանի որ կրթությանը վերաբերող որեւէ օրենք «հայեցակարգ« հասկացություն չի նախատեսում ու չի սահմանում:

«Անցած  ամիսներին բուռն քննարկվող  «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի նախագծի թե՛ ստեղծման, թե՛ քննարկման վրա անտեղի ժամանակ ու ռեսուրս եք ծախսել: Այդ շինծու փաստաթղթի հանձնարարականը չգիտեմ երբ եւ որ վարչապետն է տվել, որովհետեւ կրթությանը վերաբերող ՀՀ ոչ մի օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ, ու այն եղել է օրենքից դուրս, ու ոչ մի նախարար այդ մասին կա՛մ գլխի չի ընկել, կա՛մ իմացել ու չի բարձրաձայնել: Ի՞նչ են անում կառավարության կամ գերատեսչությունների իրավաբանները, եթե ՀՀ վարչապետի տված հանձնարարականի օրինականությունը չեն ստուգում: Էդպես ո՞նց կլինի, վարչապետ է, մտքով մի բան է անցնում ու անմիջապես ուզում է հանձնարարական տա, բա չստուգե՞ն, թե այդ հանձնարարականը որքանով է օրենքից բխում»,- մասնավորապես գրել է Անահիտ Բախշյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից չհաջողվեց Բախշյանի պնդումների մասին մեկնաբանություն ստանալ եւ պարզել, թե տվյալ դեպքում ռուսերենի զարգացման հայեցակարգն իրավական ինչ հիմք ունի:

Հայեցակարգի նախագիծն, ինչպես հայտնի է,  հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում, որտեղ անցկացված քվեարկության արդյունքում ստացել է 75 տոկոս դեմ եւ 25 տոկոս կողմ ձայն: ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե հասարակական այդ վերաբերմունքը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայեցակարգի հետագա ճակատագրի, դրա ընդունման կամ մերժման հարցում: Պարզվեց՝ ոչ մի:

«Like կամ Dislike գործիքն ընդամենը հավելյալ մեխանիզմ է հանրության կարծիքն ու նախագծի վերաբերյալ դիրքորոշումն իմանալու համար. գերատեսչությունների համար կարեւորը նախագծի վերաբերյալ առաջարկություններ ստանալն է, որոնց ընդունված կամ չընդունված լինելն ու հիմնավորումներն արտացոլվում են նախագծի ամփոփաթերթում»,- տեղեկացրին նախարարությունից:

Տպել
1816 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին