ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ համաձայնագիր. Զաքարյանը չի կարողանում դրական կողմերից խոսել. Տեսանյութ

Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրում կիրառվում են մի շարք հասկացություններ, որոնք որոշիչ են համաձայնագրի բովանդակության հետագա կիրառման եւ միասնական մոտեցում ցուցաբերելու համար, մասնավորապես՝ ռազմական անվտանգություն, միացյալ զորքեր եւ ուժեր, միացյալ հրամանատարություն, տարածաշրջան, ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջան եւ այլ կարեւորագույն հասկացություններ:

«Միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որ՝ ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության եւ համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը եւ զենքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը:

«Լիազորված մարմինները մշակում, համաձայնեցնում եւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը եւ բովանդակությունը, դրանց մշակման եւ գործունեության մեջ դնելու կարգը: Միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորում իրականացվում է նախապես՝ խաղաղ պայմաններում երկու երկրների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատած ընդհանուր մտահղացմանը համապատասխան»,- մանրամասնեց Զաքարյանը: Նա հավելեց, որ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում եւ ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ:

«Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի եւ պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին»,- եզրափակեց Զաքարյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե ինչպես է լինում, որ հակառակորդի հարձակումների ժամանակ նման համաձայնագրերը չեն գործում: Փաշինյանը մատնանշելով ՀԱՊԿ-ի գործելաոճը, առաջարկեց երաշխիքներ ներկայացնել այս նոր համաձայնագրի կիրառման վերաբերյալ:

«Երբ  Տավուշի մարզի գյուղերը սիստեմատաբար գնդակոծվում էին, մեզ տանջում էր մի հարց, որ ՀԱՊԿ-ը համակարգը  ոչ մի արձագանք չէր տալիս: Ուզում եմ հարցնել, եթե այս համակարգը լիներ 2015, 2016 թվականների իրադարձությունների ժամանակ՝ ի՞նչ ռեակցիա էր տալու եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ ասենք Թուրքիայի կողմից որեւէ գործողության դեպքում համապատասխան ռեակցիա է լինելու»,- ասաց Փաշինյանը, որից հետո փոխնախարարը պարզաբանեց, թե պատգամավորի օրինակների դեպքում լրացուցիչ ուժերի կարիք չի զգացվել:

«ՀԱՊԿ համակարգի մասով ասեմ, որ այնտեղ մի քիչ այլ տրամաբանություն է գործում եւ յուրաքանչյուր անդամ երկիր անվտանգությանը վերաբերվող պայմաններից կարող է օգտվել որոշակի ընթացակարգերից հետո: Ձեր օրինակում համապատասխան ընթացակարգերից օգտվելու առիթ չի եղել, քանի որ մեր զինված ուժերը կարողացել են ինքնուրույն ապահովվել սահմանների անձեռնմխելիությունը: Իսկ գնդակոծությունները, ցավոք սրտի, մեր կյանքի մի մասն են դարձել: Ինչ վերաբերվում է համաձայնագրին, ապա այն խաղաղ պայմաններում գնահատում է բոլոր ռիսկային զարգացումները, այդ թվում նաեւ՝ բոլոր ահաբեկչական գործողությունների զարգացումներին»,- ասաց Զաքարյանը:

Այնուհետ, Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է նույն ՀԱՊԿ-ը խուսափում նաեւ ազատ գնահատականներ տալուց համապատասխան իրավիճակներում:

«Ես նկատի ունեմ, ոչ միայն ռազմական, այլ նաեւ ռազմաքաղաքական միջամտությունները: Խնդիրն այն է, որ այն համակարգերը, որոնք մենք համարում ենք անվտանգություն ապահովող դիտորդի դերում հետեւում են կատարվող գործողություններին: Եվ հետո, եթե մեր բանակը կարողանում է ապահովել անվտանգություն, իսկ այս համակարգերը քաղաքական առումով լռություն են պահպանում, եւ չկա երաշխիքը, որ եթե ռազմական աջակցության կարիք լինի, դա տեղի կունենա, ինչ իմաստ ունեն դրանք»,- նշեց պատգամավորը:

ՊՆ փոխնախարարը փորձեց ներկայացնել այս համաձայնագրի դրական կողմերը, բայց չհաջողվեց. «Համաձայնագիրն ունի շատ դրական կողմեր, որոնք ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ ներկայացնել»,- ասաց Զաքարյանը, որին օգնության հասավ  Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Հարգելի խորհրդարան հարակից զեկույցս մեծ հաճույքով կսկսեի հիմնական զեկուցողին ուղղված հարցերին պատասխանելով: Գործընկերներիս կխնդրեմ նույն հարցերով դիմեն նաեւ ինձ, որպեսզի նրանց տամ լիարժեք պատասխաններ: Այս համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություն է տալիս ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- նշեց հանձնաժողովի նախագահ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
4230 դիտում

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին