Պետբյուջեի հաշվին իր համագյուղացիներից ում եւ որքան է «աջակցել» Տավուշի մարզպետը. ցանկ

06/10/2017 schedule17:58

Հոկտեմբերի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բավականին ուշագրավ հարցով կառավարությանը դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Տավուշցի պատգամավորը, ըստ էության, մարզի տարբեր համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:

Նրա հարցը վերաբերում էր 2016թ. ՀՀ պետբյուջեով սոցիալապես անապահով խավին տրամադրվող գումարներին և, մասնավորապես, Տավուշի մարզպետի որոշումներին: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահոգությունից հետո իրենք ուսումնասիրել են և պարզել, որ միջպետական ճանապարհին գտնվող Կողբ համայնքին, մարզպետի որոշմամբ՝ սոցիալապես անապահովների օգնության ֆոնդից 2016թ. ուղղվել է 3 930 000 դրամ: Շեշտելով, որ Կողբը մարզպետ Աբովյանի հայրենի գյուղն է, Սուրեն Մանուկյանը համեմատեց մարզի այլ բնակավայրերին նույն նպատակով հատկացված գումարների չափի հետ: Պատկերը, ինչ խոսք, ավելի քան խոսող էր: Պատգամավորը շեշտեց, Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20 000 դրամ՝ նույն ֆոնդից, այն դեպքում, երբ բնակչության թիվը Կողբի հետ նույնն է:

«Նույն տրամաբանությամբ է հատկացվել նաև մարզի սահմանամերձ համայնքներին՝ Այգեպարին 150 000 դրամ է հատկացվել, Չինարիին՝ 200 000, Մովսեսին՝ 250 000, Այգեձորին՝ 60 000: Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործում նման դեպքերում, երբ ակնհայտ է, որ մարզպետի կողմից խտրական վերաբերմունք կա մարզի տարբեր համայնքների նկատմամբ»,- հայտարարեց Սուրեն Մանուկյանը:

Բացի դա, պատգամավորը նաեւ դիտարկում արեց, թե զարմանալի է, որ կան մարդիկ, որ հաշվառված են Կողբ համայնքում, բայց փաստացի գտնվելով Երևանում՝ օգտվել են այդ օգնության միջոցներից:

Այս կապակցությամբ՝ բավականին ուշագրավ ցուցակ է հայտնվել armtimes.com-ի տրամադրության տակ: Ցուցակում անուն-ազգանուններով նշված են այն «երջանիկ» կողբեցիները, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել, կա նաեւ նրանց ստացած գումարների չափը:

Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 30 հազար դրամ

Սիմոնյան Արմեն Բաղիշի՝ 50 հազար դրամ

Աբովյան Աստղիկ Ռեմիկի՝ 20 հազար դրամ

Սեփխանյան Քրիստինե Վաղարշակի՝ 30 հազար դրամ

Ազատյան Նարեկ Հարությունի՝ 70 հազար դրամ

Աղաբաբյան Ասլան Սերժիկի՝ 80 հազար դրամ

Ազատյան Լիդա Շամիրի՝ 80 հազար դրամ

Հակոբյան Վերգինե Սերժիկի՝ 80 հազար դրամ

Զաքարյան Անուշ Վաչագանի՝ 120 հազար դրամ

Հախվերդյան Արման Գագիկի՝ 100 հազար դրամ

Սիմոնյան Վոլոդյա Արամայիսի՝ 100 հազար դրամ

Անանյան Լիանա Նորիկի՝ 100 հազար դրամ

Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 70 հազար դրամ (երկրորդ անգամ է անունը նշվում)

Անանյան Վերգուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ

Փաշիկյան Անահիտ Համբարձումի՝ 100 հազար դրամ

Ջիլավյան Կեկել Արտեմի՝ 100 հազար դրամ

Ազատյան Գրիշա Գուրգենի՝ 100 հազար դրամ

Ղազինյան Սեյրան Ժորայի՝ 100 հազար դրամ

Բարսեղյան Մարգո Արամայիսի՝ 100 հազար դրամ

Մամյան Սեդա Սերյոժայի՝ 30 հազար դրամ

Աբովյան Մանիշակ Տիգրանի՝ 70 հազար դրամ

Թամազյան Ծովիկ Հրանտի՝ 100 հազար դրամ

Ջիլավյան Սասուն Լադիկի՝ 100 հազար դրամ

Զուրաբյան Կարեն Վաչագանի՝ 150 հազար դրամ

Ղարագյոզյան Ժաննա Համլետի՝ 20 հազար դրամ

Աբազյան Սոնա Սուրենի՝ 30 հազար դրամ

Բարսեղյան Սամվել Լադիկի՝ 80 հազար դրամ

Անանյան Մարինե Լեւոնի՝ 80 հազար դրամ

Ազատյան Ասյա Հրանտի՝ 100 հազար դրամ

Աբովյան Գոհար Վարդանի՝ 100 հազար դրամ

Ալեքսանյան Հայկանուշ Հրանտի՝ 60 հազար դրամ

Ղարագյոզյան Հասմիկ Սանդրիկի՝ 70 հազար դրամ

Անանյան Վարդանուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ

Պետրոսյան Արեւիկ Սարգսի՝ 100 հազար դրամ

Բարսեղյան Կարեն Ռաֆիկի՝ 150 հազար դրամ

Բաբայան Անահիտ Բենիկի՝ 70 հազար դրամ

Ազատյան Անուշ Աբետնակի՝ 70 հազար դրամ

Սարուխանյան Սաթնիկ Լեւոնի՝ 80 հազար դրամ

Հարությունյան Սերիկ Բաղաշի՝ 70 հազար դրամ

Երկնափեշյան Մարինե Աշոտի՝ 80 հազար դրամ

Քոչարյան Սերյոժա Գառնիկի՝ 80 հազար դրամ

Խասիկյան Քորփինա Աշոտի՝ 70 հազար դրամ

Ղարախանյան Վիոլետա Աղասու՝ 50 հազար դրամ

Անանյան Գոհար Լեւոնի՝ 30 հազար դրամ

Անանյան Լեւոն Սարգսի՝ 30 հազար դրամ

Մարգարյան Արմինե Բորիսի՝ 30 հազար դրամ

Բարսեղյան Քնարիկ Բագրատի՝ 70 հազար դրամ

Նասիբյան Սուրեն Լադիկի՝ 80 հազար դրամ

Ղարախանյան Հերմինե Շահոյի՝ 80 հազար դրամ

Ավագյան Արման Տիգրանի՝ 100 հազար դրամ

Խոջայան Արսեն Գիգոլի՝ 100 հազար դրամ:

Այս տվյալները, ի դեպ, կարելի է գտնել նաեւ Տավուշի մարզպետարանի կայքում՝ մարզպետի որոշումներից ծաղկաքաղ անելու միջոցով: Ընդհանուր առմամբ՝ Կողբ գյուղից սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել բավականին շատ մարդիկ՝ ընդհանուրը 3 միլիոն 930 հազար դրամի չափով:

Նման մեկ երջանիկ ունի Արծվաբերդը՝ Դումանյան Եվգեն Սլավիկի, որը 20 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն է ստացել՝ «մի ամբողջ կարողություն», մինչդեռ Կողբում ընդամենը 2 հոգի էին այդքան քիչ միանվագ դրամական օգնություն ստացել: Երկու երջանիկ էլ Այգեձորն ունի՝ Նազանյան Գերասիմ Արամայիսի եւ Պետրոսյան Կարինե Արարատի, որոնք ստացել են 30 հազարական դրամ:

Եթե ուշադիր նայենք Կողբից նման աջակցություն ստացած մարդկանց ցուցակին, անմիջապես աչքի կզարնի, որ կան թե՛ կրկնվող անուններ, թե նույն ազգանունով ու հայրանունով տարբեր մարդիկ՝ ամենայն հավանականությամբ, մի ընտանիքի անդամներ:

Ուշադրություն դարձրեցինք նաեւ այս գյուղերի աշխարհագրական դիրքերին: Կողբը Վրաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր է հեռու՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ չէ, մայրուղուն կից է, մաքսատունը մոտ է, հետեւաբար՝ նաեւ աշխատանք ունեցողներ շատ ունի: Իսկ օրինակ Արծվաբերդը, Այգեձորը, Չինարիին, Մովսեսը, Այգեպարը սահմանապահ համայնքներ են՝ երբեմն հակառակորդի դիրքերից հեռավորությունը 350-650 մետր է: Ու պարզվում է՝ այստեղ կա՛մ անապահով չկա, կա՛մ սոցիալական աջակցություն չեն խնդրում մարզպետից, կա՛մ էլ մարզպետին ավելի շատ իր հայրենի գյուղն ու գյուղացիներն են հետաքրքրում: Ընդ որում՝ մեզ ծանոթ կողբեցիներից մեկին խնդրեցինք նայել այս ցուցակին ու ասել, թե ով ով է: Ցուցակում տեղ գտած անուններից մի մասին նա ճանաչեց, նրանք կա՛մ մարզպետի բարեկամ-ազգականներն էին, կա՛մ ընկերները, ընկերոջ զոքանչը, մեկ այլ ընկերոջ աներձագը եւ այլն: Կողբեցիների ցուցակում կային նաեւ մարդիկ, ովքեր Կողբում ապահովված են համարվում, եթե իհարկե, ճիշտ ենք նույնականացրել ցուցակի անունների հետ:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ կապ հաստատել եւ բարձրացված հարցի կապակցությամբ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Իհարկե՝ Սուրեն Մանուկյանն ԱԺ-ում խոստացավ հետեւողական լինել այս հարցում ու գրավոր հարցապնդում անել Կառավարությանը: Այսինքն՝ Տավուշի մարզպետն ուզած-չուզած պետք է հանդես գա այս հարցի վերաբերյալ պարզաբանմամբ: Այդ ժամանակ, հավանաբար, կիմանանք, թե «էս ինչ հաշիվ է»:

Տպել
8387 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց