Երեւի կնոջը չի կարելի ապտակել,բայց երեխային կարելի է՝ հանուն նրա պայծառ ապագայի.պատգամավոր

Կառավարության հեղինակած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումները հասարակական մեծ աղմուկ են բարձրացրել: Այն դեռ Ազգային ժողովում չի քննարկվել, թեեւ նախատեսվում է, որ հոկտեմբերի 17-ին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության մշակած նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրել:

Armtimes.com-ը խորհրդարանական խմբակցությունների որոշ ներկայացուցիչներից հետաքրրվեց, թե ինչ կարծիք ունեն «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի մասին, արդյո՞ք օրակարգային է դարձել նման օրենք ունենալը:

Մեր զրույցում պատգամավորները հիմնականում նախագծին անդրադառնում էին ընդհանրական, այն որակելով ոչ հարիր մեր ազգային արժեհամակարգին:

Մասնավորապես, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե օրենքը սահմանում է, որ բռնության դեպքում ընտանիքի ցանկացած անդամ կարող է դիմել ոստիկանություն, եւ ստեղծված իրավիճակը տեղափոխել իրավական դաշտ, վերջինս ասաց.

«Ես որպես մարդ եւ որպես իրավաբան դեմ եմ բռնությանը, պետք է ամեն ինչ իր հունով ընթանա: Այստեղ, թեեւ պետք է հասկանանք, թե բռնության անվան տակ ինչ ենք հասկանում: Պետք է կարողանանք միմյանցից զատել, թե չէ բռնություն ասելով կհասկանանք երեխայի վրա բղավելուց մինչեւ նրան մահամերձ վիճակի հասցնելով ծեծելը: Եթե ընտանեկան քննարկման ժամանակ հայրը դաստիրակչական նկատառումներից ելնելով՝ բարձր ձայնով է խոսում երեխայի վրա, սա չի կարելի դիտարկել ընտանեկան բռնություն, եւ սրա հետ կապել ինչ-որ իրավական գործողություններ: Դեմ լինելով բռնությանը, բայց միեւնույն ժամանակ հաշվի եմ առնում մեր ազգային հոգեվիճակը, մտածելակերպը, ավանդական բարքերը: Վերցնելով ամեն մի կոպիտ խոսք, չնչին վարմուք, դիտարկել ընտանեկան բռնություն, չեմ ընդունում:

Երեխային դաստիրակչական ապտակ տալը ուրիշ է, կնոջը`ուրիշ, երեւի, թե կնոջը չի կարելի ապտակել, բայց երեխային կարելի է: Ինչքան մենք հեռանանք մեր ակունքներից դա մեզ տանելու է փակուղի: Ժողովրդական ասածվածք կա, չէ՞, որ ասում է` ծնողի ապտակով մեծացած տղան համարվում է լավ տղա, պիտանի մարդ: Կարող է հայրը մի հատ ապտակի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց լրիվ ուրիշ բան է, որ հայրը երեխային ապտակելը դարձնում է սովորություն: Եթե այդ ապտակը երեխային դարձնելու է հասարակության համար պիտանի քաղաքացի, ինչու՞ չապտակել: Ես չեմ քննադատի այդ ապտակը, եթե այն չի դառնա մշտական, այլ կարվի հանուն նրա պայծառ ապագայի»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը:  

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախօրեին իր դիտարկումներն էր ներկայացել օրենքի նախագծի վերաբերյալ, որտեղ ասվում էր. «ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: 
Այս սահմանադրական նորմը հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքը ընտանեկան հարաբերությունների նկատմամբ։ Ստացվում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին։ Ընդ որում, որևէ բացառություն չի սահմանել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Հետեւաբար՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի հեղինակներն առնվազն պետք է հիմնավորեն, թե ընտանեկան հարաբերությունների շահից առավել ինչ շահ պետք է պաշտպանել՝ առանց վնաս հասցնելու ընտանիք ինստիտուտին»։

Այս դիտարկման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ օրենքի շատ հոդվածներ դեռ լրացման կարիք ունեն, թեեւ չի հստակեցնում, թե հատկապես որ գլխի, որ հոդվածն ունի լրացման կարիք:

«Ես ծանոթ եմ օրենքի նախագծին եւ նախնական տարբերակներին: Կարծում եմ, որ կա դեռ աշխատելու տեղ, հասարակական կազմակերպությունների համար մինչեւ Ազգային ժողով մտնելը պետք է լայն քննարկումներ կազմակերպել: Դեմ եմ նաեւ տեղի ունեցող քննադատություններին, քանի որ առանց կարդալու՝ մեկնաբանություններով են հանդես գալիս:  Յուրաքանչյուր ազգ իր առանձնահատկություններն ունի, չեմ կարծում, որ մեր երկրում գտնվի մեկը, ով բռնությանը կողմ լինի: Պետք է այնպես անենք, որ օրենքն աշխատի, քանի որ քրեական օրենսգիրքը մեզ հնարավորույթուն տալիս է բռնարարին պատժելու համար կամ գործողությունը կանխելու համար»,- ասաց Կարինե Աճեմյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւս լրացումների անհրաժեշտություն է տեսնում: Պատգամավորը փոփոխությունների մասին առաջարկում է խոսել քննարկումներից հետո:

«Այս օրենքի տրամաբանությունը պետք է լինի այն, որ բռնությունը տարանջատենք ընտանեկան բռնությունից, որ եթե սովորական բռնության դեպքում մարդը պետք է պատժվի քրեական օրենսգրքով, իսկ ընտանեկան բռնության պարագայում պետք է ստեղծվի կառույց, որտեղ իրավաբանը, հոգեբանը կզրուցի մասնագետների հետ: Այս դեպքում գործը չի գնա քրեական ընթացակարգով: Այս դեպքում նպատակը կլինի ընտանիքը պահպանել: Հիմա այս օրենքի նախագիծը որքանով է համապատասխանում վերոնշյալին, ընթացքը ցույց կտա: Առաջիկայում մենք մեզ համար ոչ ընդունելի դրույթները փորձելու ենք հանել: Այս մասին կխոսենք քննարկումներից հետո»,- ասում է Գորգիսյանը:

Ի տարբերություն գործընկերների ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը կառավարության այս օրենքի նախագծին ընդհանրապես է դեմ: Վերջինս կարծում է, որ ոստիկանություն դիմելու իրավունք քաղաքացիներն այժմ էլ ունեն:

«Այդպիսի օրենքի անհրաժեշտությունը չկա: Օրենքը հակասում է մեր արժեհամակարգին, հարվածում է հայ ընտանիքի հասկացողությանը: Բոլոր հոդվածներն էլ խանգարում են երեխաների հայեցի դաստիրակությանը եւ հայ ընտանիքներում ձեւավորված կին-ամուսին հարաբերություններին: Այս օրենքը բերվել է եվրոպացիների քմահաճույքները բավարարելու համար:  Առանց այդ  օրենքի էլ կարելի է դիմել ոստիկանություն»,- կարծում է Բաբուխանյանը:

Տպել
5035 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց