Լռությունն արժեք ունի. Երեւանի բազմամիլիոնանոց գույքը նվիրում են Թոխատյանին. Փոստանջյան

23/10/2017 schedule09:07

 

Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին:

Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ առաջ սկսել էր գործընթաց` դիմել էր գավառապետին, որպեսզի այն նվիրի իրեն:

Այժմ մենք ականատեսն ենք հանրային միջոցների հերթական նվիրատվությանը:

Գավառական խնջույքների թամադա` ժողովրդական «պատվավոր» արտիստը, ով համատեղության կարգով անհասկանալի և բավականին կասկածելի սկզբունքի ընտրությամբ իբրև իրավապաշտպան հայտնվել էր Justice within Armenia-ի դիտորդական առաքելության խմբում, որպես 2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակության դիտորդ, երկար ժամանակ չէր երևացել հանրային քննարկումների հարթակում: Եվ նրա մասին լռությունն ընդհատվեց` Երևանի քաղաքապետարան-շուկա, Տարոն Մարգարյան- նվիրատվություն, նվիրաբերություն կամ 99 տարով անհատույց օգտագործման տրամադրում դրամաիրային հարաբերությունների շրջանակում, երբ Երևանի ավագանուն ներկայացվեց հանրային սեփականություն հանդիսացող Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կանազի մշակույթի պալատը նրա կողմից հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամին 99 տարով անհատույց օգտագործման տրամադրման ներդրումային նախագիծը: Այսպես.

Պարզվում է` Հրանտ Թոխատյանը, Արամ Թոխատյանը և Արմեն Համբարձումյանը, 2016 թվականին հիմնադրել են «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, որը գրանցված է Հրանտ Թոխատյանի բնակության հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5 և գործունեություն է ծավալում նույն այդ հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5: Այս «Արվեստի այբուբեն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Թոխատյանի կողմից ներկայացրած հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել և ֆինանսական հոսքեր չի ունեցել (տես` https://www.azdarar.am/announcments/org/131/00256864/):

Ակնհայտ է, որ այս հիմնադրամը չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, հետևաբար Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդհամենը դիմումի և կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի և երաշխիքների տրամադրվի այդ հիմնադրամին:

«Արվեստի այբուբեն» հիմնադրամի երկու հիմնադիրները` Հրանտ Թոխատյանը և Արամ Թոխատյանը փոխկապակցված անձինք են`հարազատներ, իսկ Արմեն Համբարձումյանը, ով 2015 թվականի մարտի 5-ից առ այսօր հանդիսանում է Կանազի մշակույթի պալատ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գավառական թամադայի հետ ներգրավված է շոու-բիզնեսի տարբեր շահույթ հետապնդող նախագծերում:

Կարող ենք արձանագրել ևս մի հոյակապ կոռուպցիոն գործարք: ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում են: Երևանի քաղաքապետարան-շուկայում կուռուպցիան իր շլացուցիչ, զզվելի և գարշելի չափերով, ձայնով և դեմքով կրկին ի ցույց է դնում` կեղտից ազատման և կեղտոտված տարածքի ախտահարման անհրաժեշտությունը:

ՀՀԿ-ն կրկին պարգևատրում է իր ծառա գավառական թամադային: Պարգևատրում է լռության և ծառայամտության համար: Գավառական թամադան շատ լավ կատարել է իր առաքելությունը` լռել է:

Ցավալի է, սակայն լռողների բանակը դեռ մեծամասնություն է կազմում: Ցավալի է, որ 2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակությունից հետո Հայաստանում ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքերը և սահմանափակում մարդու ազատությունները, սակայն այդ նույն Justice within Armenia-ի այլ անդամներ ( Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան …) նույնպես լռում են: Հետաքրքիր է` այդ լռության գինը որքան արժե: Որքան է կազմել կամ դեռ պետք է կազմի հանրային միջոցների յուրացման գինը իրենց արվեստի գործիչ ներկայացնող անձանց համար:

P.S.

Մեր օրերի վաստակավոր արտիստները` մշակութային գործիչներն ունեն իրենց արվեստի այբուբենը, որը ներառում է անարդարության, բռնությունների և դավաճանության տեսարանները:

 

Տպել
4028 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)