Ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում Եվրամիությանն ակտիվ լինել ԼՂ կարգավորման հարցում

Միջազգային կազմակերպությունները` ներառյալ Եվրոպական Միությունը պետք է ավելի ակտիվ լինեն միջազգային իրավունքի շրջանակներում ԼՂ հակամարտությունն արդար կարգավորելու հարցում, հայտարարել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ֆուադ Մուրադովը Կիեւում Եվրանեսթի ԽՎ-ի Քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կոմիտեի նիստի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մուրադովը հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է ավելացնի Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի դադարեցվի ագրեսիայի քաղաքականությունը: Երբ որեւէ պրոգրես է նկատվում, Հայաստանի իշխանությունները պրովակացիոն գործողությունների են գնում եւ սա բացասաբար է անդրադառնում հակամարտության կարգավորման վրա»:

Ադրբեջանից մեկ այլ խորհրդարանական հավելել է, թե ԼՂ-ն «Ադրբեջանի պատմական հողն» է, եւ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հիմքով: Ադրբեջանական պատվիրակության մեկ այլ անդամ`Ֆարաջ Գուլիեւը կոչ է արել Եվրանեսթի ԽՎ-ին ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի հայկական զորքը դուրս բերվի ԼՂ-ից:

Տպել
1905 դիտում

ԱԺ պատգամավորի մեքենան վնասել են քաղաքական նպատակներո՞վ. որեւէ թանկարժեք իր չեն տարել

1.5 տարի է՝ Ազարյանի դպրոցի ազատ վարժության գործիքը չեն տեղադրում. հատակը մնում է փտած

Աջակցության կարիք ունեցող գյումրեցի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին

Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը. հարցում

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Արթուր Իսրայելյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար

Հ. Գրիգորյանն օգտվում է քաղաքապետարանի որոշ աշխատակիցների հանցավոր հովանավորչությունից. բաց նամակ Հայկ Մարությանին

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, երբ գլխավոր մասնաշենքը շրջափակված չէ. Արայիկ Հարությունյան

Վանաձոր-Ալավերդի. կձեռնարկվեն միջոցներ բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ եւ նոր քարտուղար ունի

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի․ միաձայն ընտրվեց Գեւորգ Մուրադյանը

Այս տարի ՀՀ-ում կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց. կառավարություն (տեսանյութ)

Չլուծվող Կուրիլյան կղզիների խնդիրը. այսօր կհանդիպեն Վլադիմիր Պուտինը եւ Սինձո Աբեն

Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն. այսօր բացվում է Դավոսի համաժողովը

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայում կրակողին (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված կողոպուտները. կասկածյալը ձերբակալվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել. տեղ չունեն

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկում է կրճատել փոխմարզպետների թիվը

Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարերի համար

Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»