Ճարպակալություն, շաքարային դիաբետ. «Monsanto»-ն լուրջ վտանգ կառաջացնի հայ սպառողների համար

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը ամերիկյան հայտնի «Monsanto» ընկերության գործունեությանը Հայաստանում դեմ չէ,  գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող նյութերով մթերքների արտադրությանն է դեմ: Այս մասին Դավիթ Պիպոյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով ամերիկյան ընկերության կողմից Հայաստանի շուկայով հետաքրքրվելուն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեպասնատունը օրեր առաջ կազմակերպել էր ամերիկյան եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ հանդիպում, որտեղ ներկայաված էր նաեւ «Monsanto» ընկերությունը, որը հետաքրքրված է հայկական գյուղատնտեսական արտադրանքի ժամանակ իր նյութերը կիրառելու հնարավորությամբ: Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն էլ կոչ էր արել Հայաստանին հետու մնալ «Monsanto»-ի արտադրանքը գյուղատնտեսությունում կիրառելուց, քանի որ համոզված է, որ այն վտանգավոր է:

«Ես կոնկրետ մեկ կազմակերպության դեմ որեւէ բան չունեմ, ես դեմ եմ անփույթ աշխատանքին, բարձիթողի վիճակին, օրենսդրություն չունենալուն, ճշգրիտ գյուղատնտեսություն չկիրառելուն: Ես դրան եմ դեմ: «Monsanto» ընկերությունը լավ ընկկերություն է, թող գնա ԱՄՆ-ում արտադրանքը վաճառի, ամրիկացիներն էլ ուտեն, ճարպակալեն, շաքարային դիաբետով հիվանդանան եւ այլն: Ինձ հետաքրքրում է Հայաստանը, որտեց ՀՀ-ում որեւէ մեկի շահերից չի բխում տրանսգենային գյուղատնտեսությունը»,- ասաց Դավիթ Պիպոյանը՝ նշելով, որ հիշայլ ընկերության արտադրանքն արգելված չի ԱՄՆ-ում վաճառելու համար:

Մեր զրուցակիցը նշեց, որ «Monsanto» ընկերությունը ամբողջ աշխարհում հայտնի է ոչ միան գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող արտադրանք տալով, այլ նաեւ թույների արտադրությունով, շաքարի փոխարինիչով, հորմոնային ծագում ունեցող նյութերով կենդանիների բուծմամբ եւ այլն: «Այսօր ԱՄՆ-ն թողնում է, բայց որեւէ ամերիկյան արտադրող «Monsanto» ընկերության հորմոնային նյութերով մշակվող միգը չի կարող արտահանել Եվրոպական Միություն: ԵՄ-ում այդքան միամիտ չէն: Իրենք շատ լավ գիտեն՝ երբ որ կենդանիների աճի խթանիչ ես օգտագորոծում, մի քանի օրում ունենում ես մի քանի կիլոգրամանոց բրայլեր տեսակի հավ, որը հորմոնալ խանգարում է առաջացնում եւ առաջացնում է ճարպակալում»,- ասաց Դավիթ Պիպոյանը:

Փորձագետը նշեց նաեւ, որ ԵՄ-ի շուկայով հետաքրքրվող ամերիկյան արտադրողներն ունեն հատուկ համակարգ եւ Եվրոպական միության համար առանց աճի խթանիչերի արտադրանք են արտահանում: «Երկրները, որտեղ սպառողի շահն ու առողջությունն է հետարքրքիր ոչ թե գինը, թույլ չեն տալիս, որ այդ նույն հորմոնով մշակված կենդանու միսը ներկրվի իրենց երկիր»- եզրափակեց սննդի անվտանգության փորձագետը:

Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ, որում ասված էր, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը:

«Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք հարցեր: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»,- ասված էր նախարարության պարզաբանման մեջ:

Տպել
10003 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց