Երևան
0 °C
Այս տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող սոցիալ- տնտեսական ցուցանիշների մասին զեկույցում մի սահմռկեցուցիչ տվյալ կա: Խոսքը կազինոների եւ շահումով խաղերի ոլորտի մասին է: Այդ ոլորտի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է ավելի քան 196 միլիարդ դրամ կամ 400 միլիոն դոլարից ավելի: Ինչպես նկատել են 168.am պարբերականի մեր գործընկերները, այս ցուցանիշը առաջին անգամ է հրապարակում ԱՎԾ-ն:
Ասել, որ սա մեծ, շատ մեծ ծավալ է, նշանակում է ոչինչ չասել: Եթե համարենք, որ կազինոների ու շահումով խաղերի շրջանառությունը հավասարաչափ է բաշխվում տարվա ընթացքում եւ առաջին ամիսներին ծավալը կազմել է 196 միլիարդ դրամ, ապա տարվա կտրվածքով այն կլինի մոտ 260 միլիարդ դրամ: Որպեսզի պատկերացնենք, թե սա ինչ ծավալ է, նշենք, որ 2017 թվականին ՀՀ պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված է միայն 209 միլիարդ դրամ: Եթե կոպիտ հաշվարկներ անենք, ապա կստացվի, որ կազինոների ու շահումով խաղերի ծավալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է 200 դոլար:
Համեմատության համար նշենք, որ օրինակ կրթության ոլորտում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 38 մլրդ դրամ, կամ 5 անգամ քիչ, քան շահումով խաղերի ու կազինոների ցուցանիշն է: Առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը եղել է ընդամենը 40 մլրդ դրամ...:
Եւս մի ցուցանիշ: Կազինոների ու շահումով խաղերի ոլորտում տրամադրված ծառայությունների ծավալը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Այլ կերպ ասած, կազինոներն ու շահումով խաղերը մեր տնտեսության թերեւս ամենածանրակշիռ ոլորտներից մեկն է: Ընդ որում, ամենադինամիկ աճողը: Միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում աճը գերազանցել է 18 տոկոսը, այն դեպքում, երբ տնտեսական աճը մոտ 4 տոկոս է:
Կասկածները, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերի մի զգալի մասը կազինոների ու շահումով խաղերի ոլորտի առաջանցիկ աճի շնորհիվ է, կային դեռ վաղուց: Այդ մասին էր խոսում այն փաստը, որ նշված ընդհանուր ծառայությունների ոլորտի հզոր աճեր գրանցվում էին հատկապես Կոտայքի մարզում, որտեղ տեղակայված է Հայաստանի ամենախոշոր կազինոն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնը»: Սակայն պաշտոնական ցուցանիշների տեսքով ապացույցներ չկային: Հիմա՝ արդեն կան:
Կան, ու այդ ցուցանիշը, մեղմ ասած, շատ տխուր է: Դժվար է ասել, թե խաղատնային բիզնեսի վրա սեւեռված եվրոպական քաղաք պետություններից ուրիշ որ երկրներում է այսպիսի վիճակ: Փաստորեն տարեկան մոտ 540 միլիոն դոլար մենք ծախսում ենք «բախտ փորձելու» վրա: Այդ ահռելի կապիտալը ոչինչ չի ստեղծում, չի նպաստում տնտեսության որակական փոփոխությանը, ուղղված չէ ապագային...: Թերեւս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այս ցուցանիշը շոշափում է ՀՀ անվտանգությունը:
ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին
«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել
Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը
Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը
Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան
Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին
Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան
Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ
Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ
Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել
60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում
Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)
«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան
Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան
© 2019 Հայկական ժամանակ