Պետք է ավելի շատ խստացնել, ոչ թե հանել կամ սահմանափակել տարկետման իրավունքը. զինծառայող

20/11/2017 schedule16:02

Արցախի Հանրապետության ՊԲ կենտրոնական զորամասերից մեկում արցախյան ազատամարտի հերոսների լուսանկարների կողքին ավելացվել է մերօրյա հերոս, ապրիլյան պատերազմին զոհված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:

Մեր այցելության պահին նշված զորամասի զինծառայողները, որոնք 4 ամիս է, ինչ զորակոչվել են բանակ, շարային, ֆիզիկական պատրաստության պարապմունքներ էին անցկացնում, ինչի ավարտից անմիջապես հետո զինծառայողներից մեկը մոտեցավ մեզ եւ խնդրեց լուսանկարչական ապարատը, ապա սկսեց լուսանկարել ծառայակից ընկերներին:

Լուսանկարիչ-զինծառայողը Երեւանի բնակիչ 26-ամյա Նիկոլայ Մինասյանն է: Զրույցի սկզբում պարզ դարձավ, որ վերջինս կարմիր դիպլոմով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական լուսանկարչության բաժինը: Ավարտելուց հետո առողջական խնդիրների պատճառով որոշ ժամանակով ազատվել է բանակից. այժմ 4 ամիս է, ինչ զորակոչվել է բանակ:

Հարցին՝ դժվար չէ՞ այս տարիքում ծառայել, 26-ամյա զինծառայողը առանց երկմտելու պատասխանեց՝ շատ հեշտ է, խնդիր չկա: «Այստեղ ավելի շուտ ինձ հետ ծառայողները, կարծես, փոքր եղբայրներս լինեն, նրանց հետ  վերաբերվում եմ այնպես՝ ինչպես կվերաբերվեմ իմ փոքր եղբորը»,- ասաց Նիկոլայ Մինասյանը: Մեր զրույցում նա ասաց, որ ծանոթ է տարկետման իրավունքի սահմանափակման խնդրին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի աղմուկ բարձրացրած նախագիծը: «Տարկետման հետ կապված կարելի է մի քիչ անհատկան մոտեցում ցուցաբերել, կան մարդիկ, որ պետք էլ չի՝ ծառայեն, քանի որ իրենք պետության համար կարող են ավելի լուրջ գործ կատարելու առումով՝ թեկուզ գիտություններով զբաղվեն, այդ իսկ պատճառով ինձ թվում է այդքան էլ լավ որոշում չէ: Կարծում եմ՝ պետք է տարանջատել գիտնականները իրենց տեղում, մյուսներն իրենց: Ինձ թվում է՝ պետք է ավելի շատ խստացնել ոչ թե հանել կամ սահմանափակել տարկետման իրավունքը»,- ասաց զինծառայողն ապա հավելեց. «Միանշանակ կցանկանայի 18-ում ծառայել:  Ինչի՞ համար, բնական է՝ 18-ից հետո չէի գնա ոչ մի ինստիտուտում սովորելու, միանգամից կամ մի արհեստի կտիրապետեի, կաշխատեի: Սոցիալական ծանր վիճակն այսօր թույլ չի տալիս, որ 20 տարեկան նոր զորացրված զինվորը գնա 4 տարի սովորի: Իսկ համատեղել աշխատանքը ուսման հետ, չի լինի, քանի որ այսօր մեր աշխատատեղերի պայմանները դա թույլ չեն տալիս»:

Խոսելով լուսանկարչության մասին, Նիկոլայ Մինասյանն ասաց, որ լուսանկարելու բացը փորձում է լրացնել ազատ ժամանակ թղթի վրա նկարելով: «Ցանկացած ստեղծագործող, կապ չունի կոմպոզիտոր է, երաժիշտ, թե՝ լուսանկարիչ, այդ տաղանդը պետք է մեկ-մեկ կասեցնի, որ հետո ավելի բուռն աշխատի»,- այսպես պատասխանեց զինծառայողը: Վերջինս բանակից զորացրվելու է 2019-ի ամռանը. Նիկոլայ Մինասյանն արդեն իսկ պլաններ ունի սեփական բիզնես սկսելու մասին:

Տպել
4071 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց