Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ բողոքող ուսանողների, կառավարության եւ ԱԺ-ի ներկայացուցիչների միջեւ կլոր-սեղան քննարկումը:
Չորս ժամ տեւած քննարկումից հետո որոշվեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտպանության նախարարությունը եւ ԿԳ նախարարությունը ուսւմնասիրելու են ուսանողների հետ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ներկայացված առաջարկություններն: Այնուհետ, գերատեսչությունները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ նոր քննարկումներ կսկսեն աշխատանքային խմբեր ձեւավորելու շուրջ:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություն չտեսավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
«Հակասություն չկա բանակային ծառայության և գիտության զարգացման մեջ, այս խնդիրը արհեստական է: Խոսքը գնում է անընդհատության մասին: Արցախյան շարժման ժամանակ հիմնական շարժիչ ուժը գիտնականներն էին, ովքեր թողեցին իրենց գրիչը և գնացին ծառայելու: Սկզբունքի խնդիր է, իսկ այն հետևյալն է, որ 18 տարին լրացած ցանկացած անձ պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Այս սկզբունքը ընդունելի սկզբունք է և քննարկման ենթակա չէ»,- ասաց նախարարը:
ԿԳ նախարարին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հարցրեց, թե կա՞ վիճակագրություն՝ քանի երիտասարդ է գիտության մեջ հետագայում շարունակել իր ուղին:
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ունեն 2007-2016 թթ. գիտական աստիճանը պաշտպանածների ընդհանուր թվաքանակը եւ ներկայացրեց վիճակագրություն, որից երեւում էր, որ մագիստրատուրան ավարտելուց եւ գիտական թեզ պաշտպանելուց հետո չափազանց փոքր տոկոսն է մնում գիտության մեջ:
«Ընդհանուր թվաքանակը` դոկտորները 445 են Հայաստանում, թեկնածուները` 5032, որոնցից 2017 թվականի նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել են դոկտորներից 191 հոգի, թեկնածուներից` 646, այսինքն՝ 5032-ից 646-ն են գիտության մեջ»,- ասաց նախարարը:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ նկատեց, որ կան շատ կետեր, որոնք դեռ պետք է հստակեցվեն։ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ պետք է հստակեցվի տարկետման իրավունքը, որը ոչ թե վերացվելու է, այլ փոխվելու է տրամադրման կարգը, քանակն ու ձևը։
«Նախաձեռնությունը մեծ առումով արդեն հաջողվել է, քանի որ, իհարկե, օրենքն ընդունվել է, բայց կան շատ բացեր, որոնք պետք է լրացվեն, այժմ շնորհիվ ուսանողների՝ բարձրաձայնում ենք հարյուրավոր գիտնականների, դասախոսների կարծիքը»,- խորհրդարանում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
Նա ավելացրեց, որ եթե այժմ ընդունում են այն խնդիրները, որ կան, ապա ժամանակին շատ ուսանողական կառույցներ այս մասին ոչ մի բան չէին էլ խոսում:
«Շատ ուսանողական կառույցներ կան, որոնք պարտավոր են այդ մասին խոսել, սակայն չեն խոսել մինչև հիմա, փորձում էին գլխացավանքի մեջ չընկնել»,- ասաց նա:
Ուսանողները սկսեցին ներկայացնել իրենց առաջարկները, որոնց տակ արդեն ստորագրել է 320 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, գիտնականներ:
Առաջարկվում է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, օրինակ 4 տարվա բակալավրիատի ընթացքում մեկ ու կես տարվա ծառայություն իրականացնել:
«Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ, սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն, մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը»:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ նման կերպ բոլորը կանցնեն զինվորական ծառայության, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից, նաև դեմոգրաֆիկ խնդրի լուծում կարող է լինել ինչ-որ չափով:
Հիշեցնենք՝ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Ըստ այդ օրինագծի, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն երիտասարդները, որոնք պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ եւ կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով, բայց՝ որպես սպա: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը:
Այժմ մնում է միայն սպասել ընթացքին, թե առաջիկա երկու շաբաթների ընթացքում ուսանողների եւ կառավարության միջեւ տեղի ունեցող համագործակցությունն ինչ ընթացք կունենա: Այս սպասողական իրավիճակում թեեւ հետաքրքիր է դիտարկել Պնախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի պահվածքը: Այսօր քննարկման վերջում, երբ ուսանողները իշխանության ներկայացուցիչներին «տարեկետում լինելուԱ» գրությամբ ստիկերներ էին բաժանում, մեկը դրանցից տվեցին նաեւ Արտակ Զաքարյանին, իսկ նա իրեն մեկնած ստիկը գցեց համակարգչի ստեղնաշարին եւ հեռացավ: Տպավորություն էր, որ «տարեկետում լինելուԱ» գրությունը Զաքարյանին հունից հանում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT