13 տարի անց ձերբակալվել է Forbes ամսագրի ռուսական տարբերակի խմբագրի սպանության կասկածյալը

22/11/2017 schedule23:44

լուսանկարում` Փոլ (Պյոտր) Խլեբնիկովը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է օտարերկրացու, որը կասկածվում է Forbes ամսագրի ռուսական տարբերակի խմբագիր Փոլ Խլեբնիկովի սպանության մեջ: Այս մասին հայտնում է ուկրաինական Unian գործակալությունը` հղում անելով անվտանգության ծառայությանը: Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է.  «Կիեվում իրավապահները ձերբակալել են Չեչնիայի քաղաքացու, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված` առանձնապես ծանր հանցագործության կատաման համար:  Ինտերպոլի տվյալներով, չեչեն տղամարդը կատարել է մի շարք վարձու սպանություններ, ընդ որում` Forbes ամսագրի ռուսական տարբերակի խմբագիր, ԱՄՆ քաղաքացի Փոլ Խլեբնիկովին»:

Անվտանգության ծառայության տվյալներով, սպանությունների կատարումից հետո նա փախել է Ուկրաինա, որտեղ հանցավոր խմբավորման կազմում մասնավոր ձեռնարկատերերից գումարներ է յուրացրել: Այժմ որոշվում է նրա Ռուսաստանին արտահանձնելու հարցը:

Ըստ տվյալների, ենթադրյալ հանցագործը 39-ամյա Մուհամեդ Դուկուզովն է:

Հիշեցնենք, որ Փոլ Խլեբնիկովը գնդակահարվել էր 2004 թվականի հուլիսի 9-ին, Մոսկվայում: Նրա սպանության մեջ մեղադրվում էին Չեչնիայի 2 քաղաքացիներ` Մուսա Վախաեվն ու Կազբեկ Դուկուզովը, ինչպես նաեւ մոսկվացի նոտար Ֆայիլ Սադրետդինովը: Սակայն 2 տարի տեւած դատաքննությունից հետո, 2006-ի մայիսին նրանք ամբողջությամբ արդարացվեցին, նոյեմբերին` ազատ արձակվեցին:

Տպել
1503 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում