«Голос Армении» թերթում էլ ինձ անվանում են ադրբեջանական լրտես. Մոդեստ Կոլերով

Ինչո՞ւ են ռուսաստանյան պետական ԶԼՄ-ներում մերթընդմերթ հակահայկական սուր բովանդակությամբ հաղորդումներ հեռարձակվում, ո՞րն է պատճառը, ի՞նչ դրդապատճառներ կան: Մեր այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին:

- Պարոն Կոլերով, թեպետ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, ռուսական պետական լրատվամիջոցներով կոշտ քննադատություն է հնչում: Ինչո՞ւ են տարբերվում պաշտոնական եւ պետական լրատվական քաղաքականությունները:

- Ճիշտն ասած, НТВ-ի հաղորդումն ես ամբողջությամբ չեմ դիտել եւ լավ ծանոթ չեմ, սակայն, եթե հաղորդման ժամանակ տեղի է ունենում քննարկում, հնչում են տարբեր կարծիքներ, ապա այստեղ պետական վերահսկողության մասին դժվար է խոսել: Դա չի վերահսկվում: Չի էլ կարող վերահսկվել, թե յուրաքանչյուր բանախոս ինչ պետք է ասի: Դուք, իսկապե՞ս մտածում եք, որ այդ ամենը համաձայնեցվում է պետության հետ: Ուղղակի անհնար է, որ ՌԴ-ում պետությունն այդքան մանրամասն վերահսկի մամուլը:

- Դուք երկար ժամանակ աշխատում եք լրատվության ոլորտում: Հատկապես ՀՀ-ի տեղեկատվական դաշտում աշխատանքը Ձեզ բավականին ծանոթ է: Ընդհանրապես ի՞նչ կարծիք ունեք նման որակի ու վիրավորանքի մեծ դոզայով թողարկումների մասին ՌԴ պետական հեռուստաալիքներով: Դրանք ինչպե՞ս են ազդում ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների վրա:

- Հավանաբար ծանոթ եք չէ, Հայաստանում տպագրվող «Голос Армении» թերթի հետ: Այն պետական է: Այդ թերթը հոդված է հրապարակում, որտեղ ինձ անվանում է ադրբեջանական լրտես: Նույն կերպ է եւ այստեղ, իհարկե, որոշակի նյուանսների տարբերությամբ: Պետք է հասկանալ, որ երկկողմ հարաբերություններում չկան դիրեկտիվներ կամ ցուցումներ՝ ինչ հեռարձակել, ինչպես խոսել կամ ինչ բառեր ու բառակապակցություններ գործածել: Դա անհնար էլ է անել:

- «Զվեզդա» հեռուստաալիքը ներողություն խնդրեց ոչ կոռեկտ արտահայտությունների համար: Առաջացած կոնֆլիկտը կարգավորվեց, կրքերը հանդարտվեցին: Այժմ էլ բարձրացել է հանրային դժգոհություն ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ՌԴ-ի հայկական համայնքում: Կարծում եք, НТВ-ն պե՞տք է ներողություն խնդրի:

- Խոսքը տվյալ պարագայում քննարկման եւ տարբեր բանախոսների հնչեցրած կարծիքների, ոչ թե հեռուստաալիքի պաշտոնական մոտեցման կամ խմբագրական հայտարարության մասին է: Իսկ քննարկումների ժամանակ շատ են հնչում հիմարություններ: Ես բավականին կասկածամտորեն եմ վերաբերում ՌԴ-ի կարողություններին ազդել Հայաստանի վրա: Կնոջ կամ անհավասար ամուսնությունների մասին հայտարարությունները տարրական հիմարություններ են:  

- Դուք ասացիք, որ կասկածում եք, թե ՌԴ-ն ի զորու է ազդել Հայաստանի վրա: Ինչպե՞ս դա հասկանալ: Ռուսաստանի ազդեցությունը թուլանո՞ւմ է: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը անվտանգության, տնտեսության եւ այլ առումներով բավականին մեծ կախվածություն ունի ՌԴ-ից:  

- Ես Ձեզ հետ համաձայն չեմ: Համաձայն չեմ այդ կախվածության եւ ազդեցության կառավարման ընկալման կամ մեկնաբանության հետ: Իհարկե, կա օբյեկտիվ կախվածություն, սակայն դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը կարողանում է կամ ցանկանում է այդ օբյեկտիվ կախվածությունը կառավարել կամ կառավարում է այժմ: Ահա, թե որն է խնդիրը: Բանն այն է, որ այդ ցանկությունն էլ չկա ու խնդիրը Մոսկվայի համար Երեւանի նշանակության մասշտաբների մեջ է, որպեսզի Ռուսաստանը ցանկանա կառավարել այդ կախվածությունը, ապա ՀՀ-ն պետք է լինի Ռուսաստանի հետաքրքրությունների գոնե առաջին եռյակում: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա տնտեսության, անվտանգության եւ տարանցման ուղիների հարցերում շատ ավելի մեծ նշանակություն ունի Բելառուսը: Պատահական չէ այն, թե ինչպես է Բելառուսն իրեն պահում ՌԴ-ի հետ հարաբերություններում: Այն ուղղակի զբաղվում է այդ հարաբերությունների մանիպուլյացիայով, ու մենք ոչինչ չենք կարող անել:

Ավելին՝ Բելառուսում ՌԴ-ի դեսպանը պաշտպանում է ոչ թե Մոսկվայի, այլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շահերը: Ոչ մի նման բան չկա ՀՀ-ի հետ հարաբերություններում: Հայաստանը հեռու է գտնվում Ռուսաստանից, չկա ընդհանուր սահման, տնտեսական նշանակությունը փոքր է: ՀՀ-ն ավելի շատ Ռուսաստանում ներկայացված է ՌԴ քաղաքացիներ հանդիսացող հայերով, քան իր քաղաքական շահերով: Բացի այդ, համայնքի ներսում էլ կան տարբեր մոտեցումներ: Ավելին՝ տարբերվում են նրանց ու հենց ՀՀ-ում ապրող հայաստանցիների դիրքորոշումները շատ հարցերում եւ այլն:

Վերջում ցանկանում եմ ասել, որ պետք չէ НТВ-ում կամ ինչ-որ այլ հեռուստաալիքում հնչող տեսակետում փնտրել պետական քաղաքականության ազդանշաններ: Անգամ ուտոպիայում չեմ կարող նման բան ենթադրել:

Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում մի քանի օրվա տարբերությամբ երկու սկանդալային հաղորդում հեռարձակվեց Հայաստանի Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման մասին: Երկու հաղորդումներում էլ Հայաստանի ու ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, դրական չէր: Ավելին՝ խիստ բացասական էր՝ երբեմն հատելով վիրավորանքի ու ծաղրանքի սահմանները: Եթե ՌԴ ՊՆ-ի պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում իշխող ՀՀԿ-ին մեղադրում էին «ֆաշիզմի հերոսացման», իսկ այդ կուսակցության գաղափարական հայր Գարեգին Նժդեհին անվանում Ադլոֆ Հիտլերի կողմնակից, ապա դաշնային հեռարձակում ապահովող «НТВ»-ի եթերում հնչեց բացահայտ ծաղրանք: Հայաստանը համեմատեցին Ռուսաստանի «կնոջ» հետ, որին «պահում, կերակրում է» Մոսկվան, սակայն նա այնքան ապերախտ է, որ դավաճանում են ամուսնուն «երիտասարդ ու գեղեցկակազմ» Արեւմուտքի հետ:

Սրանք եզակի դեպքեր չեն: Այս տարվա նոյեմբեր ամսին ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան եւս ցավոտ ընդունվեց ռուսական մեկ այլ պետական РИА Новости գործակալությունում: РИА-ի կայքում այդ այցին նվիրված ծավալուն հոդված տպագրվեց, որում Սարգսյանի այցը մեկնաբանվեց՝ որպես Մոսկվային ուղղված շանտաժ, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարը Պեկինում հայտարարել էր չինական սպառազինություններ ձեռք բերելու հարցում Երեւանի հետաքրքրվածության մասին: Հատկանշական է, որ հայկական կողմի բացասական ռեակցիայից հետո «Զվեզդա»-ն հեռացրեց իր Youtube-ի ալիքից տեսանյութը, իսկ РИА-ն ջնջեց հոդվածը: «Զվեզդա»-ն անգամ  ՌԴ-ում ՀՀ դեսպանին եւ բացատրություններ ներկայացրեց, սակայն նեգատիվ նստվածքը միեւնույնն է մնաց:

Տպել
7288 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց