Իոաննիսյանը կասկածներ ունի, որ «sut.am» կայքի DDOS հարձակումը կարող է կապ ունենալ ՊՆ-ի հետ

05/12/2017 schedule22:59

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ հաքերային հարձակման է ենթարկվել իրենց հկ-ի աջակցությամբ գործող «sut.am» կայքը:

«Երեկ ՊՆ-ի ու Razm.info-ի մասին նյութ հրապարակվեց sut.am-ում: Դրանից հետո սկսվեց (ու դեռ չի դադարել) կայքի վրա DDOS հարձակումը: ... նման բան մեկ էլ 114 տնօրենների հրապարակման ժամանակ էր»,- գրել է Իոաննիսյանը:

Նշենք, որ «sut.am» կայքը «Ռազմինֆոն հրապարակում է «գաղտնի» տեղեկություններ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարվել «Ռազմինֆո»-ի հրապարակումներից մեկին եւ ներկայացվել էր ՊՆ-ի պաշտոնական պատասխանը: Ըստ «sut.am» կայքի, «Ռազմինֆոն» հրապարակել է տեղեկություն, որը պաշտպանության նախարարությունը համարում է գաղտնի:

Armtimes.com-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ կայքն այս պահին խափանված է: «Մասնագետներն աշխատում են, որ հնարավորինս շուտ վերականգնեն, բայց սա բավականին ուժեղ հարձակում է: Անգամ ավելի ուժեղ, քան դպրոցների 114 տնօրենների հրապարակումից հետո: Նախորդ անգամ տեղի ունեցած հարձակումը հայկական IP-ների կողմից էր: Այս անգամ դեռ պարզ չի, բայց դա էլ կնայեն: Հաշվի առնելով, որ դա տեղի ունեցավ ՊՆ-ի եւ «Ռազմինֆո»-ի վերաբերյալ նյութի հրապարակումից հետո, կարելի էգոնե կասկածել այդ ուղղությամբ»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Հարցին՝ «Ռազմինֆո»-ի համակարգողի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ծրագրերի համակարգողի վեճը ինչի՞ց է սկիզբ առել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Այդ վեճը տարիների պատմություն ունի(ծիծաղում է,- խմբ. հեղ.), բայց ես պետք է ասեմ, որ ըստ էության այն հարցն է, որ մարդկանց դուր չի գալիս, որ երբեմն կարող են լինել հրապարակումներ, որոնք հակասում են իրենց մոտեցումներին կամ ինչ-որ տեղ արժեզրկում են իրենց աշխատանքը: «Ռազմինֆոն» մեզ համար գոնե ակնհայտ է, որ պաշտպանության նախարարության ոչ պաշտոնական կայքն է, ու իրենց դուր չէր եկել իրենց վերաբերյալ օրերս մեր հրապարակած նյութը»:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն armtimes.com-ում անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի հայտնած կասկածներին, նշեց. «Ճիշտն ասած, ես էլ կասկածներ ունեմ, որ Դանիել Իոաննիսյանը կարող է հետապնդման մոլուցք ունենալ (мания преследования), կամ էլ բանսարկության մոլուցք (любит мутить воду)։ Երեկ Իոաննիսյանի հետ կապ ունեցող մի կայք, ինչպես նաև ֆեյսբուքյան մեկնաբանություններում հենց ինքը՝ ակնարկում էին, թե Razm.info-ն իբր գաղտնի տվյալներ է ստացել ՊՆ-ից և հրապարակել։ Երբ Razm.info-ի հեղինակը ցույց տվեց, որ այդ տվյալները բաց են և հասանելի բոլորին կառավարության պաշտոնական կայքում, Դանիելենց կայքում ստիպված եղան տեքստը խմբագրել, և որոշ «մեղադրական» ձևակերպումներ հեռացնել տեքստից»:

Կարեն Վրթանեսյանը նկատում է, որ ամենազավեշտալին այն է, որ իրենց մասին նյութը հրապարակելուց առաջ հեղինակները կարող էին «Ռազմինֆո»-ին հարցնել, թե որտեղից այդ տվյալները, որոնք նրանց կասեին։ «Բայց փոխարենը համառորեն փորձում են չեղած տեղը սկանդալ սարքել։ Չի կարելի բացառել նաև, որ ուղղակի պատվեր ունեն Razm.info-ի շուրջ ինչ-որ սկանդալներ հրահրելու, քանի որ սա առաջին նման դեպքը չէ։ Ցանկացած դեպքում ես տեղյակ չեմ որևէ DDoS-ից, երբևէ որևէ մեկի դեմ DDoS չեմ պատվիրել, ինքս էլ չեմ կազմակերպել, համոզված եմ նաև, որ Razm.info-ի թիմից և որևէ մեկը նման բան չի արել։ Անկեղծ ասած, չեմ էլ հավատում, որ իրականում DDoS հարձակում է եղել իրենց կայքի վրա»- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:

Տպել
2735 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել