Վանաձորի ավագանում վերացել են բոյկոտի քաղաքական հիմքերը. Լուսավոր Հայաստան

Լուսավոր Հայաստան կուակցությունը հայտարարություն է տարածել Վանաձորի ավագանին լուծարելու իրենց առաջարկի վերաբերյալ, որը կառավարույունը մերժել էր: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը ստացավ 10,899 ձայն (27,5%) եւ 10 մանդատ։ Հանրապետական կուսակցությունը ստացավ 14,889 ձայն եւ 13 մանդատ, ՀՎԿ-ն՝ 5286 ձայն եւ 5 մանդատ, ԲՀԿ-ն՝ 2872 ձայն 3 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2522 ձայն եւ 2 մանդատ։ Արդյունքում, Հանրապետական կուսակցությունը, իր կոալիցիոն գործնկերոջ՝ ՀՅԴ-ի հետ ստացավ 15 մանդատ, որը չէր կազմում ավագանիների թվի մեծամասնությունը, քանի որ Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ կուսակցությունների ընդդիմադիր մանդատների ընդհանուր թիվը կազմում էր՝ 18 մանդատ։

Նպատակ ունենալով իրացնել Վանաձորի քաղաքացիների ընտրության արդյունքները եւ ձեւավորել օրինական եւ ընտրված քաղաքային իշխանություն՝ հոկտեմբերի 8-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր ԼՀԿ, ԲՀԿ եւ ՀՎԿ կուսակցությունների միջեւ Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ  նիստին  ԼՀԿ ավագանու  ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին: Սակայն, 2016թ. հոկտեմբերի 10-ի ավագանու անդրանիկ նիստը ընթացավ ընթացակարգի խայտառակ խախտումներով, իսկ դրա արդյունքում տեղի ունեցավ մանդատագողության աննախադեպ մի ակտ. փակ գաղտնի քվեարկության արդյունքում, աննախադեպ ճնշումների եւ վախի մթնոլորտի պայմաններում, լինելով փոքրամասնություն, ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն՝ զավթելով Վանաձորի քաղաքապետի աթոռը։

Չճանաչելով այս խայտառակ մանդատագողության արդյունքները եւ թույլ չտալու համար ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումը Հայաստանի երրորդ քաղաքում՝ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկով ավագանու երեք խմբակցությունները հայտարարեցին բոյկոտ եւ չներկայացան ապօրինի կերպով գումարվող նիստերին։

Մեկ տարի շարունակ, Վանաձորի ավագանու փոքրամասնությունը, զավթած պահելով իշխանությունը, գումարեց ապօրինի նիստեր՝ կայացնելով բազմաթիվ անօրինական որոշումներ, որոնցից շատերը միտված էին լցնելու սեփական կերակրատաշտը եւ վարձահատույց լինելու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություններ մատուցած իրենց յուրայիններին։ Փաստացի, ավելի քան մեկ տարի, Վանաձորում տիրում էր բացարձակ անիշխանություն՝ ՀՀ ղեկավարության բարձր հովանու ներքո։

Հավատարիմ մնալով մեր դիրքորոշմանը եւ կանխելու համար Վանաձորում տիրող անիշխանությունը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, ԵԼՔ եւ Ծառուկյան դաշինքների պատգամավորների ստորագրությունների շնորհիվ դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան վիճարկելու համար Վանաձորի ավագանու մինչ այդ պահը կայացրած որոշումների օրինականությունը։ 2017թ. նոյեմբերի 10-ին՝ Սահմանադրական դատարանը, իր կայացրած որոշմամբ՝ հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած նիստերը։

Սրանից ընդամենը մի քանի օր անց՝ 2017թ. նոյեմբերի 18-ին, Հանրապետական կուսակցության եւ Հայկական վերածնունդ (ՕԵԿ) կուսակցության միջեւ ստորագրվեց համատեղ կառավարման հուշագիր, որի արդյունքում՝ ՀՀԿ-ն եւ ՀՎԿ-ն Վանաձոր քաղաքում միմյանց միջեւ բաժանեցին իշխանությունը:

Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմեց ՀՀ կառավարությանը՝ պահանջելով լուծարել Վանաձորի ավագանին եւ նշանակել նոր ընտրություններ։ Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հավատարիմ մնալով մանդատագողությանն աջակցող իր նախկին դիրքորոշմանը, 2017թ. դեկտեմբերի 18-ին մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության պահանջը։

Ավելի քան մեկ տարի շարունակ Լուսավոր Հայաստան կուսակցությունը, կիրառելով իրեն հասանելի բոլոր իրավական եւ քաղաքական մեխանիզմները, բազմաթիվ քայլեր ձեռնարկեց միտված մանդատագողության արդյունքում Վանաձոր քաղաքի ապօրինի կառավարման գործընթացի կանխմանը, ժողովրդավարական սկզբունքների հարգմանը, պետականության հիմքերի կայացման մեջ արատավոր նախադեպերի բացառմանը եւ իրավական պետության ձեւավորմանը: Այնուհանդերձ, կառավարությունը իրավիճակային լուծումն ավելի վեր դասեց, քան  ժողովրդավարական պետության կայացումը եւ մնաց անդրդվելի, այդպիսով նաեւ ապացուցելով, որ Սահմանադրական բարեփոխումների եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին իշխանության բոլոր հայտարարությունները կատարելապես ձախողված են եւ հիմնազուրկ:

Այսպիսով, մենք համարում ենք, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը եւ սպառվել մանդատագողության վիճարկման իրավական մեխանիզմները։ Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ եւ նպատակ ունենալով վերահսկել եւ հակակշռել տեղական իշխանությանը՝ Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը եւ վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին:

Սույնով պնդում ենք նաեւ, որպեսզի 2017թ. տեղի ունեցած ապօրինի նիստերի ընթացքում ընդունված բոլոր որոշումները հերթականությամբ ներառվեն Վանաձորի ավագանու առաջիկա նիստերի օրակարգերում։ Որպես ընդդիմադիր խմբակցություն, Լուսավոր Հայաստանը հետեւողականորեն եւ ամենօրա ռեժիմով վերահսկելու է Վանաձորի ավագանու գործունեությունը եւ աշխատելու՝ հանուն Վանաձորի արդյունավետ կառավարման եւ վանաձորցու իրավունքների ու շահերի պաշտպանության:

 ԼՀԿ խորհուրդ

19.12.2017»:

Տպել
4070 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց