Դատապարտյալներին տրվող փորձաշրջանն ուղղակի ժամանակի վատնում է ու նրանք չեն ուղղվում

20/12/2017 schedule20:14

ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալների վրա որոշակի պարտականություններ դնելու իրավակարգավորումների և դրանց ռեալ իրականացման պրակտիկան: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համապատասխան իրավական նորմերը գործնականում չեն կիրառվում: Դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 76-րդ հոդվածների իրավակարգավորումներով, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս, վերջիններիս նկատմամբ պարտականություն սահմանելու հարցը չեն քննարկում, և արդյունքում այդպիսիք չեն սահմանում: Որպես հետևանք՝ այդ դատապարտյալների համար սահմանվող փորձաշրջանը վեր է ածվում բացառապես ժամանակի պարզ ընթացքի՝ առանց դատապարտյալի ուղղման, նրա կողմից նոր հանցանք կատարելը կանխելուն նպաստող որևէ գործողության:


Խնդիրն այն է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտների նշանակությունը ոչ միայն նշանակված պատիժը կամ դրա մի մասը անձի կողմից ռեալ չկրելն է, այլև նրա վրա այնպիսի պարտականություններ դնելը, որոնց կատարումը նպաստում է հանցագործության պատճառի և դրան նպաստող հանգամանքների վերացմանը, դատապարտյալի ուղղմանը: Այսինքն, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում դատապարտյալի վարքագիծը պետք է վկայի նրա ուղղման մասին:
Ելնելով կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից դատախազներին տրվել է հանձնարարական՝ միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերում քրեական օրենքով նախատեսված՝ ուղղմանը նպաստող այլ պարտականությունները դատապարտյալի վրա դնելն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է, որպեսզի այն դեպքերում, երբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում կամ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեմ առարկություն չի ներկայացվում, դատարանին առաջարկել դատապարտյալի վրա դնել քրեական օրենսգրքով նախատեսված, նրա ուղղմանը նպաստող պարտականություններ: Խոսքը վերաբերում է, օրինակ, որոշակի վայրեր չհաճախելուն, աշխատանքի բնույթի կամ տեղի փոփոխության մասին վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացնելուն, հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելուն, տուժողի և նրա ընտանիքի անդամների հետ չշփվելուն, հոգեբանական-վերականգնողական կուրսեր անցնելուն, կրթական ու մշակութային ծրագրերի մասնակցելուն և այլն: Բացի դրանից,  հանձնարարվել է բողոքարկել այս առումով անհիմն և անօրինական դատական ակտերը:


Միառժամանակ, Արթուր Դավթյանը դիմել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ելնելով վերոնշյալ հանգամանքներից, քննարկման առարկա դարձնելու դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում դատապարտյալների վրա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված, ինչպես նաև դատապարտյալի ուղղմանը նպաստող այլ պարտականություններ դնելն ապահովելու ուղղությամբ միասնական մոտեցում որդեգրելու հարցը:

Տպել
2022 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց