ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռոբսոնի ու ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Ցուցակում ներառվել է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ գործարարներից է, ովքեր տարեսկզբին հայտարարել էին, որ աջակցելու են Կարեն Կարապետյանին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»:

Ինչպես հայտնում է Ազատությունը, ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում «Շաքրո Մոլոդոյ» անունով հայտնի Զախարի Կալաշովի, Յուրի Պիչուգինի («Պիչուգա»), Ռուբեն Թաթուլյանի («Ռոբսոն»), Ալիմջան Տոխտախունովի (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինի (Տյուրա կամ Կինոմեխանիկ), Վասիլի Խրիստոֆորովի (Վասյա Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևի (Կոլյա Կիրգիզ), Լաշա Շուշանաշվիլիի (Լաշա Տոլստիյ), Վլադիսլավ Լեոնտևի (Վադիկ Բելիյ), ինչպես նաև Ուզբեկստանի քաղաքացի Գաֆուր Ռախիմովի (Գաֆուր Սեդոյի) նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև սոչիաբնակ Ռուբեն Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոց և Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։

«Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում։ 2010-ին նա նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ։ Բացի այդ նա մի քանի անգամ օգնել է օրենքի հետ խնդիրներ ունեցող «օրենքով գողի»»,- նշվում է OFAC-ի հաղորդագրությունում։

Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձագիր ունի։ Այս տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը նրան տրվել է «օրենքով սահմանված կարգով»։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում ասվում է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն «այլ անձինք»՝ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված այս նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։

«Օրենքով գողեր» կազմակերպությունը եվրասիական քրեական սինդիկատ է, որը ներգրավված է բազմաթիվ ապօրինի գործողությունների մեջ ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է OFAC-ի տնօրեն Ջոն Սմիթը.- «Օրենքով գողերին պատժամիջոցների ցուցակում ներառելը ընդհանուր մարտավարության մի մասն է, որի նպատակն է ԱՄՆ-ին վտանգ սպառնացող անդրազգային հանցավոր կազմակերպությունների ֆինանսական ենթակառուցվածքների ոչնչացումը»։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտարարում է, որ ԱՄՆ իրավապահ մարմինները ռուսաստանյան «գողական» հանրության դեմ պայքար են մղում արդեն 25 տարի։

Անդրազգային հանցավոր կազմակերպությունների դեմ սահմանված պատժամիջոցները նշանակում են, որ ԱՄՆ տարածքում հայտնաբերված՝ այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը կսառեցվեն։ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է նրանց հետ գործարար կապեր հաստատել։

Հաղորդագրությունում նաև բացատրվում է, որ «օրենքով գողերը» առաջացել են ստալինյան բանտերում։ Դրանց անդամները «թագադրվել» են՝ «անթերի» քրեական կենսագրության համար։ «Օրենքով գողերը» վերածվել են հսկայական քրեական կազմակերպության և իրենց գործունեությունը ծավալում են նախկին Խորհրդային Միության, Եվրոպայի և ԱՄՆ-ի տարածքում։ Նրանք ներգրավված են փողերի լվացման, շորթման, կաշառակերության և կողոպուտի մեջ։

Տպել
3544 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել