ԵՄ-ի հետ համաձայնագիրը եւ ՀՀ հասարակության դերակատարությունը. Կարո Եղնուկյանի հոդվածը

25/12/2017 schedule20:01

«Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը առաջարկ է անում Հայաստանյան ՀԿ-ներին` քաղբանտարկյալների հարցի լուծման համար: Մեզ է ուղարկվել նրա առաջարկի տեքստը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների.

Եվրոպական Միության հետ համաձայնագիրը եւ Հայաստանյան հասարակության դերակատարությունը

Վերջապես ստորագրվեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ) չնայած նրան, որ մինչև վերջին գիշերը ակնկալվում էր Պուտինի հեռախոսազանգը։ Եվրոպական արժեհամակարգին ձգտող հասարակությունը և նրանց ներկայացնող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ողջունում էին ՀԸԳՀ-ի ստորագրումը,  և Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Հայաստանի Ազգային Պլատֆորմին (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) միացած ՀԿ-ները լավ են գիտակցում, որ բարեփոխումների իրագործման համար դա միայն հնարավորություն է, եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները  քաղաքական կամք դրսևորեն։ Այս պայմանագրով Եվրոպական Միությունը (ԵՄ) չի նախատեսում որևէ պարտադրանք կամ պատիժ պայմանագրի չիրագործման դեպքում, այլ միայն մատնանշում է ոլորտներ, որտեղ կարիք ունեն բարեփոխումների և խոստանում է տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ծրագրի իրագործման շրջանակներում։ Ի տարբերություն Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող արդեն 20- ամյա պայմանագրի, ՀԸԳՀ-ի մոնիտորինգի պատասխանատվությունը բաժանվում է ԵՄ-ի և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի միջև, որը  մեր հասարակությանը և ՀԿ-ներին կարևոր դերակատարություն է տալիս։

Գաղտնիք չէ, որ այս իշխանությունները շահագրգռված չեն իրագործել ՀԸԳՀ-ի որևէ պայման։ Բոլոր ոլորտները, որոնք նշված են ՀԸԳՀ-ում (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, տնտեսական ազատականացում, մրցունակություն, հակակոռուպցիոն գործողություններ և այլն) որպես բարեփոխումների ենթակա տիրույթներ փոխկապակցված են և անմիջականորեն ազդելու են քաղաքական և տնտեսական մենաշնորհի դեմ, որն էլ իր հերթին հակասում է իշխանության ներկայացուցիչների անձնական շահերին։

Հարց է առաջանում․ ինչու՞ է Սերժ Սարգսյանը և բնականաբար ՀՀԿ-ն այդքան ոգևորությամբ ստորագրում մի պայմանագիր, որի իրագործման դեպքում կիրականանա իրենց մահը։ Առաջին հերթին նշենք, որ Սերժ Սարգսյանն այս քայլով որոշակի լեգիտիմություն հաստատեց ԵՄ-ի առջև խայտառակ ընտրություններից հետո։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը ցուցադրեց, որ ինքը «ամենաարևմտամետ» ՀՀԿ-ականն է և պայմանագրի «երաշխավորողը»։ Երրորդ, հասկանալով, որ պայմանագրի իրագործումը մի քանի տարի հետո նոր կարող է առարկայական դառնալ, Սերժ Սարգսյանն «ապահովագրում» է իր իշխանության մի քանի տարվա անփոփոխ կյանք։ Չորրորդ, և երևի թե ամենակարևորըը՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նորից կարող է «գցել միամիտ եվրոպացիներին» և գրանտներ ստանալ սնանկությունից փրկվելու համար։

Կարծես թե սա Սերժ Սարգսյանի կողմից խորամանկ քայլ էր, քանի որ հասարակությունը և ՀԿ-ները խանդավառված էին Հայաստանը ԵՄ-ին մոտենալու գաղափարով այն աստիճանի, որ ընդունել էին լուռ դիտորդի դեր, երբ իրականում պետք է պայմանագրի դերակատարի դիրքերից հանդես գային։ Նրանք չհասկացան, որ մի քանի տարի փափուկ բարձ է դրվելու իրենց գլխի տակ սուտ խոստումների սպասելիքով։

Բայց ոչինչ, այս խաբեության փուչիկը կարելի է շատ հեշտ և արագ պայթեցնել «կարճ միացում» տալով։ Պետք չէ սպասել տարիներ, այլ կարելի է հենց այս պահին ստիպել իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարել։ Եթե իշխանությունները դա չեն կարող անել, ապա թող «խոստովանեն» ԵՄ գործընկերներին, որ իրենք ի սկզբանե բարի և անկեղծ մտադրություն չեն ունեցել։

Կեղծիքը բացահայտելու համար իշխանությունների առջև պետք է դնել այնպիսի մի հարց, որը եվրոպական արժեքհամակարգի առանցքային հիմնախնդիր է, որը չունի ժամանակային կամ կոնկրետ գործողությունից կախված նախապայման ՀԸԳՀ-ում։ Հետևաբար, առիթ չի տրվի իշխանություններին խուսափել հարցից, պատճառաբանելով, որ «դրա ժամանակը դեռ չի եկել պայմանագրի համաձայն»։ Այդ հարցը պետք է լինի ակնհայտ, հեշտ ապացուցելի, անհապաղ լուծում պահանջող, քանի որ կոպտորեն խախտված է մարդու իրավունքները և անհամատեղելի է եվրոպական արժեհամակարգի հետ։

Այդ հիմնախնդիրը այս պահին առնվազն 81 քաղբանտարկյալների առկայությունն է (տես ցուցակը)։ Եվրոպական արժեհամակարգին հարող հասարակությունը և նրան ներկայացնող ՀԿ-ները չեն կարող որևէ վայրկյան հանդուրժել քաղբանտարկյալների գոյությունը, եթե նրանք իսկապես ցանկանում են ուղղորդվել դեպի Բրյուսել տանող ճանապարհը։ Այն, որ քաղբանտարկյլաներ կան Հայաստանում՝ բոլորի համար ակնհայտ և անհերքելի է (բացի իշխանություններին՝ հասկանալի պատճառներով), սակայն կարող է անհամաձայնություն առաջանալ քաղբանտարկյալի սահմանման հարցում, որն էլ ազդում է միայն քանակի վրա։ Բայց նույնիսկ սահմանման հարցում տարակարծություն չպետք է լինի, քանի որ 2001 թվականին Հայաստանը ընդունել է Եվրոպական Խորհրդի (ԵԽ) կողմից առաջ քաշած չափորոշիչները քաղբանտարկյալի բնորոշում ստանալու համար, որը 2012 թվականին Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) վավերացրեց բանաձև 1900 «Քաղբանտարկյալ սահմանում» վերնագրով։ 

Առաջարկում եմ վերոնշյալ ՀԿ-ներին, այլ Հայաստանյան ՀԿ-ներին, կուսակցություններին և հանրահայտ անձանց միասնական ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին որպեսզի նա անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այդ ուղերձում անուն ազգանունով ներկայացված կլինեն, քանի որ համապատասխանում են ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի սահմանման չափանիշներին։ Միաժամանակ հարկավոր է հայտնել ԵՄ-ին ԵԽ-ին և ԵԽԽՎ-ին, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է դրվել Սերժ Սարգսյանի առջև, որը բխում է ՀԸԳՀ-ի մարդու իրավունքների հիմնահարցից։ Այս պահանջը պետք է ներկայացվի որպես իշխանության կողմից բարի կամքի դրսևորում և այն նպատակ ունի հասարակությանը և ԵՄ-ին ապացուցել, որ իշխանությունները լրջորեն մտադիր են իրագործել ՀԸԳՀ-ն։

Եթե պահանջում նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալներին ազատ չարձակի, ապա այս հասարակական համախմբումը պետք է կազմակերպի «հասարակական դատ»՝ հրավիրելով.
. ԵԽԽՎ-ի փորձագետների, ԵՄ Մարդու Իրավունքների Հանձնաժողովի, ԵԽ-ի և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ) ներկայացուցիչների, որպես արբիտրաժի «դատավորներ»

. Իշխանության ներկայացուցիչներին՝ մասնավորապես, դատախազությունից և արդարադատության նախարարությունից, որպես «մեղադրող» կողմ

. Ենթադրյալ 81 կամ ավեի քաղբանտարկյալներն ու իրենց փաստաբաններն, որպես «պաշտպանյալ» կողմ

. Դիտորդի դերում կարող են լինել բոլոր հետաքրքրված անձինք և կազմակերպությունները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Պաշտպանը

«Հասարակական դատ»-ը քաղբանտարկյալ բնորոշման համար քաղաքական գնահատական արտահայտելու մեխանիզմ է՝ հիմնվելով ԵԽԽՎ-ի չափորոշիչների վրա, ոչ թե իրավական դատավարության։ «Հասարակական դատ»-ին մասնակից «դատավորները», «մեղադրողները» և «պաշտպանյալները» պայմանական են, և իրենց ներկայությունը պարտադիր չէ, որպեսզի «հասարակական դատ»-ի յուրաքանչյուր կազմակերպիչ ՀԿ իր համար «դատավճիռ» կայացնի, թե ով է քաղբանտարկյալ։ Սակայն բոլոր ՀԿ-ները պետք է օգտվեն նույն չափորոշիչներից՝ ԵԽԽՎ-ի տրամադրած։

Այս առաջարկի կիրառումը լակմուսի թուղթ կհանդիսանա իշխանության համար՝ իրենց իրական մտադրությունները ՀԸԳՀ-ն կյանքի կոչելու մասով։ Այս առաջարկի կիրառումը նաև «զորավարժություն» կլինի Հայաստանյան հասարակության համար՝ ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավարությամբ, տեսնելու համար, թե ինչքանով արդյունավետ է լինելու իրենց մոնիտորինգը հետագա ՀԸԳՀ-ի իրագործման համար։ Հրապարակայնացումը «հասարակական դատ»-ի և եվրոպական կառույցների փորձագետների ներառումը բավարար քաղաքական ճնշում կհանդիսանա, որպեսզի Սերժ Սարգսյանը ի վերջո ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում։

Ծայրագույն դեպքում, եթե «հասարակական դատ»-ը չհաջողվեց, ապա այս նույն ՀԿ-ների համախմբումը պետք է ուղերձով դիմի ԵԽ-ին, որպեսզի Հայաստանի նկատմամբ հարուցվի խախտումների վարույթ, որտեղ ԵԽ-ն անհապաղ դադարեցնում է Հայաստանի քվեարկելու իրավունքը և ի վերջո դուրս հանի ԵԽ-ի կազմից, եթե մինչ այդ քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։

ՀԿ-ները հասարակության ձայնն են, և եթե հիմա ձայն չբարձրացնեն ահագնացող քաղբանտարկյալների գոյության մասին, ապա նրանք կհեղինակազրկվեն և կարժեզրկվի նրանց առաքելությունը։

Կարո Եղնուկյան

Շարունակելի

 

Տպել
2957 դիտում

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները