Իրանում խլրտումներն ազդում են ՀՀ ազգային անվտանգության եւ Արցախի վրա. Մուշեղ Խուդավերդյան

Իրանում հակակառավարական ցույցերը և նման ցանկացած խլրտում բացասական է անդրադառնում Հայաստանի վրա` միաժամանակ ներքին և արտաքին ուղղություններով, անմիջական ազդեցությունն է թողնում Հայաստանի ազգային անվտանգության վրա: Այսպիսի հայտարարություն է արել տարածաշրջանային հարցերով փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը` այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իրանում ցանկացած ապակայունացում բերում է տարածաշրջանում կոնֆլիկտների, սրման նոր օջախների առաջացման: Խոսքը նույնիսկ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, երբ տարածաշրջանում ապակայունացման ֆոնը օգտագործելով Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են առիթից օգտվել և պատերազմ սանձազերծել Լեռնային Ղարաբաղում», - ասել է Մուշեղ Խուդավերդյանը:

Փորձագետը հավելել է, որ եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները թեժանան, Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ռեալ ռազմական գործողություններ սկսվեն, ապա շատ հավանական է, որ Իրանից լինի փախստականների մեծ հոսք: Եվ փախստականների թիվը կարող է այնքան մեծ լինել, որ պարզապես Հայաստանն ի վիճակի չլինի ընդունել:

Ավելի վաղ լուր էր տարածվել, թե Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին` դեկտեմբերի վերջում սկսված փողոցային ցույցերին աջակցելու համար, որոնց ժամանակ 21 մարդ է զոհվել, 450-ը ձերբակալվել է: Ավելի ուշ լուրը հերքվել է:

Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Իրանի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն հայտարարել էր Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտելու «երկար պատմության» մասին:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի ցույցերը քննարկելու ԱՄՆ որոշումը մշտական անդամի լիազորությունները չարաշահել է, ինչպես նաև վիրավորանք հենց այս խորհրդի համար: Եվ սա այն դեպքում, երբ Իրանում, մեր որոշ քաղաքացիների կազմակերպած ցույցերը հենց ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեմ էին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:

Ցույցերն իրականացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ սկսել են մի քանի երկրներ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան են գլխավորում սոցիալական ցանցերում քարոզչությունը, որն ազդում է ցույցերի կազմակերպման և ընթացքի վրա:

Ցույցերին արձագանքել է նաև ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլևիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգևոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլվիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը հայտնել է, որ Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին:

Իրանում կազմակերպված զանգվածային բողոքի ցույցերը ժողովրդի արդարացի պահանջների կուտակման եւ դրանց անուշադրության մատնելու արդյունք են, որոնք դրսեւորվում են այսօր, «Խանե Մելլաթ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ Հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը:

Տպել
2123 դիտում

Սուրեն Քրմոյանը ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկել է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է ուժգին քամու մասին

50 օր՝ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի եւ Գևորգյանի գործի նյութերին ծանոթանալու համար. քննիչի որոշումը

Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ)

Շիրակի պետհամալսարանում հարուցված քրեական գործը 27 հատոր է, յուրաքանչյուրը՝ 300-ից 400 թերթ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

Ո՞նց եք պատկերացնում՝ 19-րդ դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք. ՇՄ դատախազ

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով մեղադրանք է առաջադրվել 17 անձի. ՔԿ

Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել

Պատասխանատվություն չենք կրում բնապահպանական որևէ խնդրի համար. Լիդիան Արմենիան զգուշացնում է

Արտասահմանում ուսանելու հնարավորություն. ԿԳՆ-ն հայտարարում է մրցույթներ

Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանն Աբու Դաբիում ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրները

Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար

Ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել․ Կոնջորյան

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է. դեսպան