Ճըվճվ Արոյի որդին ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն (լուսանկար, տեսանյութ)

Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Կենտրոնական բաժնից Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն տեղափոխեցին Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է այսօր՝ հունվարի 8-ին, Աբովյան փողոցի եւ Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում BMW X6 մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետեւանքով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, 29-ամյա Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր, իսկ նրա գործընկեր, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ժամեր անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան) գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական գործողություններ, իսկ հետո կատարելով բացատրական աշխատանքներ, Ս. Վարդանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղից նրան տեղափոխել են Ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ Ս. Վարդանյանն այսօր ձերբակալվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի եւ Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել եւ կան տուժածներ:

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետեւ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկներով: Պարզվել էր, որ նշված խաչմերուկում բախվել էին BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի եւ պետավտոտեսչության ծառայություն իրականացնող  Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Toyota-ի վարորդ Երեւանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից եւ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր:

Toyota-ի ուղեւոր՝ 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների եւ քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել էր ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին եւ հայտնվել մայթին, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: 

Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում.

Տպել
5546 դիտում

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ