Թուրքիայի զինուժը 2018 թ.-ին կհամալրվի բեռնատար ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով

09/01/2018 schedule11:50

2018 թ-ին ընթացքում Թուրքիան պլանավորում է զինուժի սպառազինությունը համալրել եւս երկու միավոր A400M բեռնատար ինքնաթիռով, ինչպես նաեւ նույնպես երկու միավոր CH-47 Chinook խոշոր բեռնատար ուղղաթիռով:

Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, դրան զուգահեռ թուրքական բանակը պետք է ստանա 13 միավոր T-129 Atak հարվածային ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով երկրի ՊՆ-ից ստացած տեղեկությունը:

Հիշեցնենք, որ մինչ այս Թուրքիայի բանակին մատակարարվել է 5 միավոր A400M բեռնատար ինքնաթիռ, որոնցից 5-րդը թուրքական զինուժը ստացել է 2017 թ. հուլիսին:

Airbus ընկերության հետ բեռնատար ինքնաթիռների գնման մասին պայմանագիրը կնքվել է դեռեւս 2003-ին, որի համաձայն՝ մինչեւ 2018-ը Թուրքիայի զինուժը պետք է ստանար 10 միավոր A400M  ինքնաթիռ։ Ինչպես տեսնում ենք, պայմանագիրն առայժմ թերի է կատարվել, իսկ 2018 թ. նախատեսվում է միայն երկու միավոր ստանալ: Ըստ այդմ՝ Թուրքիան 2018 թ. լավագույն դեպքում կունենա նշված 10-ից 7-ը:

Airbus A400M-ը տուրբինապտուտակավոր 4 շարժիչով համալրված ռազմական բեռնատար ինքնաթիռ է: Արտադրողը՝ Airbus Space & Defense, մասնակցությամբ նաեւ թուրքական TAI ընկերության։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սեւիլիայում։

Կրեյսերային արագությունը-780 կմ/ժ

Զանգվածը-76.500 կգ

Երկարությունը- 45 մ

Առաջին թռիչքը- 2009 թ․ դեկտեմբերի 19-ին

Թռիչքի հեռավորությունը- 3.298 կմ

Թեւերի բացվածքը- 42 մ

Բեռնատարողությունը- մինչեւ 37 տոննա

Արժողությունը- մոտ 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)

Ինչ վերաբերում է «Չինուք» ուղղաթիռներին, ապա դեռ 2006 թ. կնքված պայմանագրով Թուրքիան պետք է ստանար 4 միավոր: 2015-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովի ընթացքում որոշվել էր պատվիրել եւս 5 միավոր CH-47F: Առայժմ հստակ հայտնի չէ, թե թուրքական կողմը քանի նման ուղղաթիռ է ստացել:

Հավելենք, որ CH-47 Chinook ուղղաթիռներն արտադրվում են դեռեւս 1960-ական թվականներից, սակայն նշված տեսակն ուղղաթիռների վերջին արդիականացումներից մեկն է եւ կարող է տեղափոխել 33-55 մարդ:

Ավելացնենք, որ Թուրքիայի բանակը ներկայում ունի թուրք-իտալական համատեղ արտադրության 27 միավոր Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ:

Տպել
1644 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)