Կառավարությունն ընդունեց աջ ղեկ մեքենաների շահագործումն արգելող որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց վերջին մեկ ամսում բուռն քննարկված՝ աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումն եւ հաշվառումն արգելող որոշումը: Այն կառավարության նիստում ներկայացրեց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը նշեց, որ մինչեւ 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված մեքենաները կկարողանան վերահաշվառել, իսկ ապրիլի 1-ից հետո ներկրվածները չեն հաշվառվի:

«Նախատեսվում է արգելել աջ ղեկային կառավարման համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից, սահամանափակումը չի տարածվելու մինչեւ ապրիլի 1-ը ներմուծվածների վրա, նրանք կարող են վերահաշվառել, հաշվառել մեքենաները»,- ասաց նախարարը:

Նիստը վարող Վաչե Գաբրիելյանը հարցրեց՝ որեւէ քաղաքացի, որն այժմ ունի աջակողմյան ղեկավարման համակարգ ունեցող մեքենա, որեւէ սահմանափակման չի՞ ենթարկվում: Նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ մինչեւ ապրիլի 1-ը ներմուծվածները կարող են ազատ շահագործվել, հաշվառվել եւ վերահաշվառվել:

«Այսինքն՝ ոչ միայն նրանք, ովքեր ունեն, այլ նաեւ որոնք պատվիրե՞լ են»,- հարցրեց Վաչե Գաբրիելյանը: Նախարարն ասաց, որ նրանց վրա եւս կտարածվի, սակայն մինչեւ ապրիլի 1-ը ոչ մի սահամանափակում չի լինելու:

Նշենք, որ կառավարության նիստի օրակարգի նախագծերում այս հարցն ավելացվել է կառավարության նիստից րոպեներ առաջ:

Տպել
5797 դիտում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք