Թուրքիայում ծպտյալ հայերը դուրս են գալիս ստվերից. Արմենը 25 տարեկանում է իմացել, որ հայ է

15/01/2018 schedule13:03

Լուսանկարում Դիարբեքիրում տեղադրված հուշարձանն է՝ ի հիշատակ սպանված կամ աքսորված հայերի ու ասորիների

Վերջերս դեպի Թուրքիայի՝ մի ժամանակ հայերին պատկանած արեւելյան շրջաններ կատարած ճանապարհորդության ընթացքում, այցելեցինք Դիարբեքիր, որը շրջանի ամենամեծ քաղաքներից մեկն է՝ մոտ 1 մլն բնակչությամբ, պատմում է Քեթրին Եսայանն Ասպարեզում, գրում է akunq.net-ը: 

Պատմությունը ցույց է տալիս, որ հայերն ապրել են այստեղ մոտ 4000 տարի առաջ, ընդհուպ մինչեւ 1915-ը։ Դիարբեքիրի հին անվանումը Տիգրանակերտ է եղել՝ Տիգրանի քաղաք, ի պատիվ բոլոր ժամանակների հայ մեծագույն թագավորի, որն իր մայրաքաղաքը կառուցել է այս տարածքում (մ․ թ․ առաջին դար)։

Ինձ համար նորություն էր այն, որ Դիարբեքիրի կենտրոնում կա շատ հին միջնաբերդ, որը կառուցվել է մոտ 500 թ․։ Ուղեկցորդը մեզ ասաց, որ քաղաքի միջով անցնող ամրոցի երկարությունը մոտ 7 կմ է։ Դրանք ամենամեծ ու ամենաերկար պաշտպանական պատերն են, որոնք զիջում էին միայն Չինական մեծ պատին։ Այն կառուցվել է Կոստանտին Երկրորդ կայսեր կողմից։

Ես ապշեցի, երբ տեսա այսպես լավ պահպանված կառույց, որը մինչեւ հիմա էլ կանգուն է մնացել քաղաքի կենտրոնում։ Պատերը կառուցված էին սեւ քարերով եւ ունեին 10 մետր բարձրություն։ Այն ուներ 12 աշտարակ՝ ի պատիվ Հիսուսի 12 աշակերտների։ Մեր այցելած գրեթե բոլոր քաղաքներում տեսանք հին բերդեր, բայց նրանցից եւ ոչ մեկն այսպես լավ պահպանված չէր։

Քաղաքում այժմ կար նաեւ մի գեղեցիկ հուշարձան, որը տեղադրվել է 2013 թ․՝ ի հիշատակ սպանված կամ աքսորված հայերի ու ասորիների։ Սեւ մարմարից կերտված հուշարձանն ուներ 6 ոտնաչափ բարձրություն՝ այրվող գրքի տեսքով։ Մի էջում լացող աչք էր պատկերված։ Դա իմաստալից հուշարձան էր։ Ըստ իս, այրվող գիրքը խորհրդանշում է մեր պատմությունը, որն այրվում էր ու անհետանում, իսկ լացող աչքը` մեր տանջանքները։

Հուշարձանի դիմաց ու նրա տարբեր անկյուններում գտնվող նկարները տեսնելուց ու հիանալուց հետո մեքենան մեզ տարավ մի հին շուկայի մոտ, ու մենք իջանք այնտեղ։ Այնուհետեւ մենք քայլեցինք դեպի մոտ 600 թ․ կառուցված հին հռոմեական եկեղեցի։ Թուրքիայում մզկիթի վերածված բազմաթիվ եկեղեցիներ կան, եւ այդ եկեղեցին դրանցից մեկն էր։ Այն սպիտակ քարերով կառուցված բազմաթիվ սյուներով ու իր բյուզանդական ճարտարապետությամբ ապշեցնող բակ ուներ։

Մենք հեռացանք եկեղեցուց եւ պտտվեցինք շուկայի վաճառակետերով։ Չորացրած մրգերի տեսարանն արժանի է հիշատակման։ Չորացրած պղպեղը շատ տարածված է թուրքական խոհանոցում, եւ դրանք վաճառվում էին խանութների դիմաց թելաձեւ կախված վիճակում։ Մանրավաճառները վաճառում էին հատուկ հյութ եւ զարմացնում գնորդներին՝ մետաղյա բաժակների ծնգոցներով։ Փախլավայի խանութներն իրենց ապրանքը ցուցադրում էին հսկայական սկուտեղների վրա։ Վառ գույներն ու գեղեցիկ ձեւավորումները գույների խճանկար էին ստեղծում մեր աչքի առջեւ։

Ընթրեցինք շուկայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում։ Եղանակը մեղմ էր, բայց ջրի շիթերը շոգը տանելի էին դարձնում։ Սովորական աթոռների փոխարեն` ռեստորանն առաջարկում էր «թախտեր» կամ «դիվաններ»՝ ավանդական մերձավորարեւելյան փայտե մահճակալներ, որոնք ծածկված էին գորգերով եւ ունեին թիկնելու համար նախատեսված բարձեր։

Նախատեսված հաջորդ այցն ամենակարեւորն էր։ Հաջորդը Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին էր, որը վերակառուցվել էր 2012 թ․, 2․5 մլն դոլարով։ Այնուամենայնիվ, եկեղեցին վնասվել է անցած տարի տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետեւանքով։ Ըստ որոշ պատմաբանների, եկեղեցին ամենամեծն է Թուրքիայում եւ Մերձավոր Արեւելքում։

Մեր շրջագայության կազմակերպիչը շատ ջանաց, որ մենք մոտենանք եկեղեցուն, սակայն չհաջողեց, քանի որ եկեղեցին ամբողջովին փակ էր, եւ դա ոչ միայն շրջակա տարածքի՝ ոստիկաններով շրջափակված լինելու, այլեւ եկեղեցու՝ թուրք-քրդական բախումների հետեւանքով ցավալիորեն վնասված լինելու պատճառով։ Դրա փոխարեն հայկական համայնքի ղեկավարը մեզ համար հանդիպում կազմակերպեց Դիարբեքիրում բնակվող սակավաթիվ հայերի հետ։

Ընթրիքից հետո մենք կանգառեցինք մեր ավտոբուսն ու գնացինք դեպի շրջանի ակումբ՝ հանդիպման։ Մոտ 20 հոգի եկել էին հանդիպման։ Նստեցինք հաստաբուն ծառերի ստվերում տեղադրված երկար սեղանի շուրջ։ Ակումբի մյուս կողմում կարելի էր տեսնել ընտանիքներ, որոնք զվարճանում էին լողավազանում եւ մի փոքր հանգստանում տապից։

Մենք պատրաստակամ էինք հանդիպել Դիարբեքիրի հայերին, այնպես, ինչպես նրանք էին պատրաստակամ մեզ տեսնել։ Այնտեղ կային նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների ժառանգներ։ Նրանցից շատերն ասիմիլացվել էին երկու-երեք սերունդների ընթացքում։

Նրանցից միայն մի քանիսն էին կարողանում խոսել հայերեն, բայց մենք հասկանում էինք միմյանց՝ մի փոքր անգլերեն ու հայերեն խառնելով խոսքին։ Շատ քչերն էին պահպանել իրենց հայկական ինքնությունն ու լեզուն։ Բոլորը հուզվում էին, երբ քննարկում էինք նրանց հայկական ժառանգության կրող լինելու թեման։ Նրանք մեր հայրենակիցներն էին, ում պատմաբանները անվանում են «ծպտյալ կամ իսլամացած հայեր»։ Երբ ես խոսեցի նրանցից մի քանիսի հետ, նրանք բազմաթիվ պատմություններ պատմեցին։

Ես հանդիպեցի Ուդի Երվանդի հետ։ Նա երաժիշտ է եւ ուդ է նվագում։ Երվանդը կատարյալ հայերեն էր խոսում եւ ասաց ինձ, որ հաճախ է ճանապարհորդում Թուրքիայից դուրս ու համերգներ տալիս։

Երկրորդ ծպտյալ հայը, ում հանդիպեցի, Արմեն Դեմիրճյանն էր։ Արմենը որեւէ գաղափար չի ունեցել իր հայ լինելու մասին մինչեւ 25 տարեկան։ Սակայն հոր մահից հետո գյուղի ավագները պատմել են նրան ճշմարտությունը։ Դեմիրճյանի հայրը փրկվել էր 4 տարեկան հասակում, երբ մի քուրդ որդեգրել էր նրան։ Արմենը վերցրել է իր պապի ազգանունն ու փոխել իր անունը՝ Աբդուլ Ռահիմ Զորարսլանից դառնալով Արմեն Դեմիրջյան։

50 տարեկանում Դեմիրճյանը շատ ոգեւորված էր իր ժառանգությունն հայտնաբերելու ու այն ընդունելու համար։ Նա բավականաչափ հայերեն գիտեր զրուցելու համար։ Նրա կինն ու 6 երեխաները դեռեւս շարունակում են հավատարիմ մնալ քրդական ինքնությանը։

Այնուհետեւ ինձ բախտ վիճակվեց խոսել Ֆաթիմայի (սա նրան իսկական անունը չէ) եւ նրա որդու հետ։ Նա կառավարության աշխատակից էր եւ չցանկացավ վտանգի ենթարկել պաշտոնը՝ իր իրական անունը տալով։ Ֆաթիման հայերեն չէր կարողանում խոսել, բայց նրա 16 տարեկան որդին հիանալի առոգանությամբ անգլերեն էր խոսում։ Նա ասաց, որ անգլերեն խոսել սովորել է համակարգչային խաղեր խաղալու միջոցով։ Նա իմ ճանապարհորդության ընթացքում հանդիպած երկրորդ պատանին էր, ով անգլերեն սովորել էր համակարգչային խաղեր խաղալու շնորհիվ։

Ֆաթիման ասաց, որ իր ծնողները ծպտյալ հայերի երկրորդ սերնդից են եղել, բայց հայերեն չէին խոսում։ Այնուամենայնիվ, ծնողների հայկական ոգին նրան էլ էր փոխանցվել։ Ֆաթիման Դիարբեքիրի հոգեւոր երգչախմբի անդամ էր։ Նա մեզ համար շատ գեղեցիկ հայկական երգ երգեց, որը սովորել էր երգչախմբում։

Իմ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայերի թիվը Դիարբեքիրում հստակ չէ, այնուամենայնիվ, հազարավոր հայեր՝ ծպտված կամ բացահայտ, հնարավոր է` ապրում են Դիարբեքիրում ու շրջակա գյուղերում։

Տպել
11383 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց